Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 27.07.2023 - 14.08.2023

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու և նրանց՝ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու  անհրաժեշտությամբ։ Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողներին նեռառել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված՝ վարձու աշխատող չհանդիսացող անձանց կազմում։    
2 2464

Обсуждалось 27.07.2023 - 13.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Ներկայում գործող իրավական ակտում բացակայում է հանրակրթական ուսումնական հաստատությունում դասավանդողների դրույքի վերաբերյալ կարգավորումը, և հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նշված բացը կարգավորող դրույթ սահմանելու: Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում, ուսումնական ծրագրերի շաբաթական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, դասվարներն աշխատում են թերծանրաբեռնված և չեն կարողանում ապահովել մեկ դրույք ծանրաբեռնվածություն (ֆիզկուլտուրա, երաժշտություն, կերպարվեստ առարկաները 1-ից 4-րդ դասարաններում դասավանդում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետները), ուստի հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ տարրական դասարաններում մեկ դրույքը սահմանվում է 22 ժամ, որից փաստացի դասավանդման համար՝ 18, պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների իրականացման համար՝ 4 ժամ: Հարկ է նշել, որ տարրական դասարաններում միավորային գնահատումը փոխարինվում է ձևավորող գնահատման մեխանիզմով, որը բավականին աշխատատար է և դասվարից զգալի ժամանակ է պահանջում, ուստի այս գործառույթը ևս դիտարկվում է 4 ժամի շրջանակներում իրականացվող աշխատանք: Պարտադիր կրթության երկրորդ և երրորդ աստիճաններում փաստացի դասավանդման համար սահմանվում է 20, պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների իրականացման համար՝ 2 ժամ: Արտադպրոցական ուսումնական հաստատություններում  մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 20 ժամ, որն ըստ էության համարժեք է  1  դրույքի։ Համայնքային գործող արտադպրոցական ուսումնական հաստատություններից ստացված առաջարկությունների, ինչպես նաև քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ  շաբաթական 20 ժամի սահմանումն առաջացրել է ֆինանսական հետևանքներ, ինչպես նաև կարող է հանգեցնել գործող խմբակների փակման և դասավանդման թերծանրաբեռնվածության։ Սույն փոփոխությամբ առաջարկվում է աշխատաժամանակի տևողությունը անհատական և խմբային պարապմունքների համար սահմանել շաբաթական 24 ժամ:
0 2119

Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառմանը վերաբերող «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-240-Ն և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքների դրույթները, հստակեցվում են այդ քաղաքացիների զինվորական հաշվառման պայմանները:
0 2397

Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, հստակեցվում են զորակոչի անցկացման գործընթացում այդ քաղաքացիների մասով իրականացվող գործողությունները:
1 2313

Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած և պարտադիր զինվորական ծառայություն անցած իգական սեռի զինծառայողներին պատվովճար հաշվարկելու վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, սահմանվում է նրանց հաշվարկվող պատվովճարի առավելագույն չափը:
0 2251

Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, հստակեցվում են զինվորական հաշվառման և զորակոչի անցկացման ժամանակ առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության ընթացակարգերը:
0 2441

Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ, ԾՐԱԳՐԱՅԻՆ (ԿԱՄ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 660 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կվերացվեն իրավական ակտերում առաջացած անհամապատասխանություններն ու գործառույթների կրկնությունները, կկանոնակարգվեն քաղաքաշինական գործունեության միջոցով մարդու կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման, հրապարակման և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգն ու պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների կազմը:
0 1917

В стадии разработки

Обсуждалось 27.07.2023 - 14.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2169-Ն որոշման մեջ այդ որոշման շրջանակներում շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնել նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության կամ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով մահացած զավակը՝ հաշվի առնելով համապատասխան ուժային մարմնի տված Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածով սահմանված՝ զինծառայողի զոհվելու մասին N 1 ձևի տեղեկանքը և անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի տված տեղեկանքը՝ զոհված զավակի մահվան պատճառական կապի մասին:  
0 2096

Обсуждалось 26.07.2023 - 10.08.2023

««ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Իրավական ակտի ընդունման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն տիեզերական գործունեության ոլորտում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող կամ նորարարական և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործունեությամբ զբաղվող  սկսնակ կազմակերպությունների համար: Նշվածն էլ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի համար։
0 2327