Добавить в избранное

ՀՀԿՀ- «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ․ ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

76%24%

Սույն կանոնների հավաքածուն տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեղեկատվական համակարգում գրանցվող նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող, կոնսերվացվող, շահագործվող, կազմաքանդվող կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների տեղեկատվական մոդելների վրա։      

Սույն կանոնների հավաքածուն չի տարածվում կապիտալ շինարարության այն օբյեկտների տեղեկատվական մոդելների վրա, որոնք չի նախատեսվում գրանցել քաղաքաշինական գործունեության Հայաստանի Հանրապետության  պետական տեղեկատվական համակարգում։      

  • Обсуждалось

    04.02.2025 - 19.02.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 676

Принт

Предложения

Դավիթ Սիրունյան

19.02.2025

Հաշվի առնելով Առաջարկ 1-ում արված իմ գրառումը՝ կարծում եմ, որ դեռ այս կանոնների հավաքածուի հաստատման ժամանակը չէ: Այն ինչ ձեռնարկել եք ողջունելի է, բայց խնդրում եմ վերջից կամ մեջտեղից մի սկսեք աշխատանքը: Խորհուրդ կտամ նախապես կազմել շինարարական գործընթացներում այս տեխնոլոգիայի ինտեգրման ճանապարհային քարտեզ: Նման առողջ և իրատեսական քարտեզ ունենալուց հետո նոր կարելի է սկսել ինտեգրման գործընթացները: Այս քարտեզի արդյունքում շինարարական ոլորտի բոլոր մասնակիցներին պարզ կլինի, թե ուր ենք ուզում գնալ և ինչ ժամանակացույցով: Պարզ կլինի նաև թե որքան ժամանակ կա կազմակերպությունների համար իրենց մասով ադապտացվելու այս պահանջներին: Այդ գործընթացի ժամանակ կստեղծվեն նորմատիվ փաստաթղթեր և կհրապարակվեն կառավարության որոշումներ, որոնք և հիմք կհանդիսանան հետագայում նման կանոնների հավաքածուի ձևավորմանը։ Այս գործընթացի ժամանակ նաև խնդրում եմ չմոռանալ, որ ցանկացած մշակում պետք է ունենա իր հիմնավորումը: Ինչու եմ սա նշում, որովհետև այն հարթակում, որտեղ տեղադրված է փաստաթուղթը «Հիմնավորում» բաժինը դատարկ է: Այսինքն տպավորություն է, որ այս փաստաթղթի համար չկա ամփոփ հիմնավորում:

Դավիթ Սիրունյան

19.02.2025

«Չափման միավոր» սյունյակի տակ ունեք գրված «Փոքր խորության փոսեր»: Հարգելի գործընկերներ, «Փոքր խորության փոսեր» եզրույթը չի կարող լինել չափման միավոր:

Դավիթ Սիրունյան

19.02.2025

Հարգելի գործընկերներ, հիմք ընդունելով ՀՀՇՆ10-01-2014 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև՝ կանոնների հավաքածուներ) նախատեսված են՝ համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ: Սակայն, ես չգիտեմ ՀՀ-ի կողմից հաստատված և քաղաքաշինության կայքում տեղադրված որևէ շինարարական նորմ՝ կապված տեղեկատվական մոդելավորման հետ: Հետևաբար, այս կանոնները արդեն իսկ դառնում են անհասկանալի: Անհասկանալի է նաև այս կանոնների հիմքում դրված շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված լինելը, քանի որ գոյություն չունի այդ շինարարական նորմը: Արդյունքում՝ այս փաստաթուղթը արդեն իսկ իրավական տեսանկյունից անհասկանալի է:

Узнать больше