Министерство образования, науки, культуры и спорта

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 04.08.2023 - 25.08.2023

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԿ ՎԱՀԵԻ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կատարել փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» № 1207-Ա որոշման մեջ։
0 1886

Обсуждалось 04.08.2023 - 20.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգի 4-րդ կետով սահմանված՝ հաստատության վարչատնտեսական գործառույթների պատվիրակման լիազորություն պետք է սահմանել նաև լիազորված մարմնի համար: Պատվիրակման լիազորություն սահմանելու դեպքում լիազոր մարմինը ևս կարող է պատվիրակել այս գործառույթներն ըստ անհրաժեշտության, օրինակ՝ երբ թափուր տեղը չհամալրվելու կամ գնումների գործընթացը ֆինանսապես ավելի շահավետ դարձնելու նպատակահարմարությունից ելնելով հաստատության վարչատնտեսական գործառույթների ամբողջությամբ կամ մասնակի պատվիրակելը կարող է ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ լինել:  
0 1957

Обсуждалось 03.08.2023 - 19.08.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023-2024 ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվելու  է Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ՝ ՀՊՉ), որի շրջանակներում ցածր առաջադիմություն ունեցող սովորողները ծրագրային բացը լրացնելու են երկարօրյա պարապմունքների միջոցով: Հաստատությունում երկարօրյա խմբերը կազմակերպվելու են նաև ՀՊՉ-ի ներդրման շրջանակներում ցածր առաջադիմություն ունեցողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով:      Սույն փոփոխությամբ կսահմանվեն կրթական տարբեր աստիճաններում սովորողների երկարօրյա խմբերում ընդգրկվածության, ինչպես նաև երկարօրյա պարապմունքն ավարտելու դեպքերը: Ներկայում գործող կարգով ձևավորվող երկարօրյայի տեսակները պահպանվելու են ուսումնական հաստատություններում, սակայն  դրանք չեն կարող լինել նույն խմբերն այն երկարօրյա խմբերի հետ, որոնք ուղղված են ՀՊՉ ներդրված դասարանների՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովմանը: Պետական միոցների հաշվին իրականացվող՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովման համար երկարօրյայի կազմակերպման համար բյուջեում նախատեսված է ֆինանսավորում, որը տրամադրվելու է դպրոցներին՝ ընդհանուր ֆինանսավորման ժամանակ: Սովորողների նվազագույն թիվը խմբերում սահմանվում է 1 սովորող՝ հաշվի առնելով, որ փոքր համակազմ ունեցող դպրոցներում 1 սովորողն էլ հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության ընդգրկվելու երկարօրյա պարապմունքներում:
3 2053

В стадии разработки

Обсуждалось 02.08.2023 - 17.08.2023

«ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ «ԱԶԳԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ավելի քան ութ տասնամյակ թատրոնը հայ մանուկներին ներկայացրել և տարածել է տիկնիկային արվեստը: Թատրոնում մշտապես ներկայացված են հայ հեղինակների՝ Հ. Թումանյանի, Դ. Դեմիրճյանի, Ղ. Աղայանի, Ստ. Լիսիցյանի, այնպես էլ ժամանակակից հայ դրամատուրգների, ինչպես նաև համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններ: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա են գտնվել ավելի քան 5.000.000 հանդիսատես։ Թատրոնը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը՝ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այսօր թատրոնի ակտիվ խաղացանկում կա ավելի քան 40 ներկայացում ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար՝ ապահովելով ժանրային բազմա­զանությունը: Թատրոնը մշտապես ակտիվորեն մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոների:  Թատրոնը շատ ակտիվ շրջա­գայում է՝ հյուրախաղային գործունեություն ծավալելով արտերկրում, Հայաստանի մարզերում և Արցախի Հանրպետությունում: Վերջին երկու տասնամյակների ընթացքում թատրոնը էապես բարձրացրել է տիկնիկային արվեստի որակը, հայ տիկնիկային արվեստի ներկայացվածությունը միջազգային հարթակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել համայնքային թատրոններին, էապես նպաստել է տիկնիկավարների դպրոցի կայացմանը: Այս ամենին զուգահեռ, ի հավելումն իր կանոնադրական նպատակներից բխող գործունեությանը, թատրոնը առաջիններից էր, որ լիարժեք հնարավորություններ է ընձեռեց երիտասարդ մասնագետների ինքնադրսևորմանն ու կատարելագործմանը, փորձարարական-նորարարական պրոցեսների ձևավորմանը: Այդ երիտասարդներից շատերն այսօր տարբեր թատրոններում հանդես եկող առաջատար ռեժիսորներ են: «Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «ազգային» կարգավիճակ շնորհելը թատրոնի երկարամյա գործունեության արժևորման և կատարված աշխատանքի գնահատման հնարավորություն է: 
2 3199

Проект принят

Обсуждалось 01.08.2023 - 16.08.2023

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024/2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024/2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկ
0 3442

Обсуждалось 01.08.2023 - 17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2020 թվականի  օգոստոսի  13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա  որոշմամբ  սահմանված  Խաչատուր Արմենի Դալլաքյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
1 2137

Обсуждалось 27.07.2023 - 13.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Ներկայում գործող իրավական ակտում բացակայում է հանրակրթական ուսումնական հաստատությունում դասավանդողների դրույքի վերաբերյալ կարգավորումը, և հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նշված բացը կարգավորող դրույթ սահմանելու: Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում, ուսումնական ծրագրերի շաբաթական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, դասվարներն աշխատում են թերծանրաբեռնված և չեն կարողանում ապահովել մեկ դրույք ծանրաբեռնվածություն (ֆիզկուլտուրա, երաժշտություն, կերպարվեստ առարկաները 1-ից 4-րդ դասարաններում դասավանդում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետները), ուստի հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ տարրական դասարաններում մեկ դրույքը սահմանվում է 22 ժամ, որից փաստացի դասավանդման համար՝ 18, պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների իրականացման համար՝ 4 ժամ: Հարկ է նշել, որ տարրական դասարաններում միավորային գնահատումը փոխարինվում է ձևավորող գնահատման մեխանիզմով, որը բավականին աշխատատար է և դասվարից զգալի ժամանակ է պահանջում, ուստի այս գործառույթը ևս դիտարկվում է 4 ժամի շրջանակներում իրականացվող աշխատանք: Պարտադիր կրթության երկրորդ և երրորդ աստիճաններում փաստացի դասավանդման համար սահմանվում է 20, պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների իրականացման համար՝ 2 ժամ: Արտադպրոցական ուսումնական հաստատություններում  մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 20 ժամ, որն ըստ էության համարժեք է  1  դրույքի։ Համայնքային գործող արտադպրոցական ուսումնական հաստատություններից ստացված առաջարկությունների, ինչպես նաև քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ  շաբաթական 20 ժամի սահմանումն առաջացրել է ֆինանսական հետևանքներ, ինչպես նաև կարող է հանգեցնել գործող խմբակների փակման և դասավանդման թերծանրաբեռնվածության։ Սույն փոփոխությամբ առաջարկվում է աշխատաժամանակի տևողությունը անհատական և խմբային պարապմունքների համար սահմանել շաբաթական 24 ժամ:
0 2310

Проект принят

Обсуждалось 25.07.2023 - 11.08.2023

Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագով առաջարկվում են ՀՀ գիտական պետական կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորման գնահատման նոր նվազագույն չափանիշներ, որոնք մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով: Այդ չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ որակավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի են առնվում նաև գիտական պետական կազմակերպությունում  գիտական աշխատողների տարակարգի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները, որոնք հաստատվում են կազմակեպության ղեկավարի կողմից՝ կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում: Գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանալու արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և, ըստ գիտական աշխատողների պաշտոնների անվանացանկի, գիտական պետական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար: 
19 7815

Обсуждалось 24.07.2023 - 08.08.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու, վեր հանված խնդիրները կարգավորելու համար: Անհրաժեշտություն է առաջացել դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները սահմանել առանձին հավելվածով:      Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են. հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների մասով հանվել է հայոց լեզվի մասնագետի պահանջը՝ փոխարենը ներգրավելով տվյալ օտար լեզվի համապատասխան մասնագետին, հստակ տարանջատվել են «դասագիրք» և «դասագրքին հավակնող ուսումնաօժանդակ նյութ» հասկացությունները, որոշակի լրացումներ են կատարվել դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների մասով: Դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները կսահմանվեն առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա նշված նյութերը երաշխավորելու համար:
2 2991