«Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է, հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասին «դ» կետի «դ.18»-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2025 թվականի հունիսի 26-ի ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-14-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 556 - Ա որոշման հավելվածի 3-րդ կետը:
Նախագծի 1-ին գլխում շարադրված է ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու նպատակը, այն է՝ «նպաստել Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության ամրապնդմանը, զարգացնել մարզաառողջարարական ոլորտը, կազմակերպել Հայաստանի Հանրապետության բնակչության ակտիվ ժամանցը, պայքարել մարդկանց վնասակար սովորությունների դեմ, կանխել մարդկանց հիվանդությունների զարգացումը»: Նախագծի 1-ին գլխում ներկայացվում է, թե ինչով է պայմանավորված ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու անհրաժեշտությունը՝ մարզաառողջարարական գործունեության ժամանակ հնարավորինս նվազագույն ռիսկայնություն ապահովելու պահանջով: Նախագծի 1-ին գլխում ներկայացվում է ֆիթնեսի տեսակ համարվող մարզական գործունեությունը, ինչպես նաև մարզական այլ գործունեությունը:
Նախագծի 2-րդ գլխում սահմանված են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները:
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145-Լ որոշման 37-րդ կետի (Ռազմավարական ուղղություններ) 1-ին ենթակետից. «նախատեսվել է պլանավորել, ըստ տարիների, հանրապետության մարզերում պարտադիր կառուցվող մարզահամալիրների ցանկը: Յուրաքանչյուր խոշորացված համայնքում մեկնարկել տիպային մարզակառույց, որը անպայման պետք է ներառի լողավազան և ֆիթնես սրահ», Ռազմավարության գործողությունների պլանի Մասնավոր նպատակ 1.1-ի Գործողություն 5-ից՝ «Մեկնարկել խոշորացած համայնքներում լողավազան և ֆիթնես սրահ անպայմանորեն ներառող տիպային մարզակառույցի կառուցման գործընթաց»: Ինչպես նաև հիմք է ընդունվել «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը՝ մեջբերում. «Առողջ ապրելակերպը դարձնենք ազգային հատկանիշ, կյանքի սպասվող տևողությունը հասցնենք 90 տարվա»:
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Продолжительность
30.03.2026 14.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 79
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .