Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին»  օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի «դ.18»-րդ ենթակետը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

1.            Հաստատել ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:

2.            Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից  մեկ տարի հետո:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի _________________

№ ____________ որոշման

 

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

1.            Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչների սահմանման նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության ամրապնդմանը, զարգացնել մարզաառողջարարական ոլորտը, կազմակերպել Հայաստանի Հանրապետության բնակչության ակտիվ ժամանցը, պայքարել մարդկանց վնասակար սովորությունների դեմ և կանխել մարդկանց հիվանդությունների զարգացումը:

2.               Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում իրականացվող մարզաառողջարարական գործունեության ժամանակ մարզվողների առողջության համար հնարավորինս նվազագույն ռիսկայնության ապահովման պահանջով:

3.              Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները սահմանվում են անձի առողջության ամրապնդմանն ու մարմնի բարեձևությանը նպատակաուղղված՝ ֆիթնեսի տեսակ համարվող մարզական գործունեության համար՝ շեյփինգ, աէրոբիկա, ջրային աէրոբիկա, զումբա, ուժային վարժություններ, մարզասարքերով վարժություններ, մարզաառողջարարական լող, ինչպես նաև մարզական այլ գործունեության համար՝ յոգա, պիլատես, բոդիֆլեքս, ստրետչինգ և այլն:

 

ԳԼՈՒԽ 2

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

4.              Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը պետք է ունենան ցուցանակ՝  Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

5.           Ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում տեղադրված մարզասարքերը, ինչպես նաև մարզագույքը պետք է լինեն սերտիֆիկացված` արտադրողի կողմից համապատասխանության փորձաքննության անցած, չպետք է լինեն ինքնաշեն:

6.              Ֆիթնես կենտրոնի մարզվելու սրահների կամ մարզասրահի պատին կարող է ամրացված լինել մարմնամարզական պատ:

7.               Ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում բոդիֆլեքս պարապելու համար սրահի բարձրությունը պետք է լինի առնվազն 3 մետր:

8.              Ծանրաձողերով մարզումների համար ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում պետք է առկա լինի մասնագիտացված ծածկույթ:

9.              Եթե ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում իրականացվող պարապմունքը ներառում է գետնին պառկած կամ նստած դիրքերում վարժություններ, ապա մարզման սրահի հատակին պետք է առկա լինի հատուկ՝ սպորտային մարզումների համար մասնագիտացված փափուկ ծածկույթ՝ գորգ:  Թույլատրելի է, որ հատակի մասնագիտացված փափուկ ծածկույթը զբաղեցնի մարզման սրահի հատակի միայն մի մասը: Մասնագիտացված փափուկ ծածկույթի՝ գորգի բացակայության դեպքում հատակին նստած կամ պառկած դիրքերով վարժություններ չեն կատարվում:

10.            Ֆիթնես կենտրոններում կարող է առկա լինել լողավազան, որը կարող է օգտագործվել մարզական լողի, սինքրոն լողի, ջրագնդակի, ջրացատկի համար: Ջրային աէրոբիկան կարող է իրականացվել մարզաառողջարարական տիպի լողավազանում: Ջրային մարզագոտիների սպասարկումը պետք է իրականացվի                                          Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

11.             Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը պետք է ապահովված լինի սանհանգույցով և ջրամատակարարմամբ, այդ թվում՝ խմելու ջրով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

12.             Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը պետք է ապահովված լինի բնական կամ արհեստական լուսավորությամբ՝ (համապատասխան ISO/CIE 8995-1:2025 միջազգային նոր ստանդարտի, որը սահմանում է փակ աշխատատեղերի լուսավորության պահանջները):

13.            Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը պետք է ապահովված լինի օդափոխելու հնարավորություններով՝ բնական կամ ISO միջազգային ստանդարտներին համախպատասխան համակարգերով:

14.            Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը պետք է ապահովված լինի միկրոկլիմայի կարգավորման հնարավորությամբ՝  Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

15.            Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների տարածքների, գույքի և սարքավորումների ախտահանումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

16.            Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը պետք է ապահովված լինի անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար հասանելի բժշկական ծառայությամբ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

 

17.             Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի մարզիչները պետք է ունենան մարզիչ աշխատելու համար հավաստագիր, որը պետք է ստացած լինեն Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

  • Продолжительность

    30.03.2026 14.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 79

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: