ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է 2026 թվականին մարտի 4-ի
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 1․3-րդ և 1․4-րդ կետերով ամրագրված դրույթներից։
Միաժամանակ, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը առաջնորդվելով 1998 թվականի նոյեմբերի 11-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Կառավարության միջև ազատ առևտրի համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով աջակցել որոշակի ապրանքախմբերի (ԱՏԳ ԱԱ 0210` Միս և ուտելի մսային ենթամթերքներ՝ աղի, աղաջրի մեջ, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսային ենթամթերքներից մանր և խոշոր աղացած ուտելի ալյուր, 1601` Մսից, մսային ենթամթերքից, արյունից կամ միջատներից պատրաստված երշիկեղեն և նմանատիպ մթերքներ, դրանցից պատրաստված պատրաստի սննդամթերք և 1602` Մսից, մսի ենթամթերքից, արյունից կամ այլ միջատներից պատրաստված կամ պահածոյացված մթերքներ) ներմուծման գործընթացին՝ դիտարկելով վերջիններիս ներառումը 2010 թվականի 1442 -Ն որոշման 21․1-րդ կետով սահմանված ապրանքների ցանկում։
Գործող ընթացակարգերի ապահովումը վարչարարական տեսանկյունից բարդ և ժամանակատար գործընթացն է։ Արդյունքում՝ բազմաթիվ բարձրորակ արտադրանք ունեցող ձեռնարկություններ, այդ թվում՝ վրացական արտադրողները, դուրս են մնում հայաստանյան շուկայից՝ հանգեցնելով երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման սահմանափակմանը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, հայ-վրացական տնտեսական կապերի ամրապնդումը, ինչպես նաև 2026 թվականի փետրվարի 20-ին Հայաստան այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարների հանդիպման ընթացքում քննարկումների արդյունքները Նախագծով առաջարկվում է ընդլայնել ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման 21.1-րդ կետով սահմանված ցանկը՝ ներառելով 0210 11 1 (Միս և մսային ենթամթերքներ՝ աղի, աղաջրի մեջ, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսային ենթամթերքներից մանր և խոշոր աղացած սննդային ալյուր՝ խոզապուխտներ և դրանցից կտրատված միս և այլ), 0210 20 (Միս և մսային ենթամթերքներ՝ աղի, աղաջրի մեջ, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսային ենթամթերքներից մանր և խոշոր աղացած սննդային ալյուր՝ տավարի միս), 0210 99 (Միս և մսային ենթամթերքներ՝ աղի, աղաջրի մեջ, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսային ենթամթերքներից մանր և խոշոր աղացած սննդային ալյուր՝ այլ), բացառությամբ 0210 99 2 (Միս և մսային ենթամթերքներ՝ աղի, աղաջրի մեջ, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսային ենթամթերքներից մանր և խոշոր աղացած սննդային ալյուր՝ մանր եղջերավոր կենդանու միս), 1601 00 (միայն ընտանի թռչունների մսից և սննդային ենթամթերքից պատրաստված արտադրանքը), 1602 3 (Մսից, մսի ենթամթերքից, արյունից կամ այլ միջատներից պատրաստված կամ պահածոյացված մթերքներ՝ հնդկահավի, ընտանի հավերից և այլ), 1602 4 (Մսից, մսի ենթամթերքից, արյունից կամ այլ միջատներից պատրաստված կամ պահածոյացված մթերքներ՝ խոզապուխտներ, տնային խոզ և այլ) ծածկագրերը, որոնք կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծվել ներքին սպառման համար և իրացվել բացառապես հանրապետության տարածքում որոշակի ժամկետում՝ ապահովելով պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ սննդամթերք։
Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է նաև ԱՏԳ ԱԱ 01020 10, 0104 10 100, 0104 20 100 ծածկագրերով ապրանքների նկատմամբ սահմանել արտոնություն, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ որոշ երկրներում անասնահամաճարակային իրավիճակով և նպատակաուղղված է ապահովելու հանրապետությունում տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացումը, մթերատվության ցուցանիշների ավելացումը, պարենային անվտանգության ապահովությունը։ Խնդիրը բարդանում է նաև այն հանգամանքով, որ Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) մի շարք երկրներ ազատ են մի շարք հիվանդություններից և կենդանիների շրջանում պատվաստում չեն իրականացնում դրանց նկատմամբ, մինչդեռ ԵԱՏՄ կանոնակարգումներով նախատեսված է այդ հիվանդությունների նկատմամբ պատվաստումներ իրականացումը։
Նախագծով առաջարկվող փոփոխությունը ուղղված են տեղական շուկայում առկա սննդամթերքի տեսականու ընդլայնմանը, ազգաբնակչությանը սննդամթերքի բազմազանությամբ ապահովմանը և բիզնես միջավայրի բարելավմանը, միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաև հայ-վրացական տնտեսական կապերի ամրապնդմանը և երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։ Միաժամանակ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ երրորդ երկրների որոշ կազմակերպություններ հնարավոր է հետագայում ընդգրկվեն Միասնական ռեեստրում։
Սույն նախագծի ընդունման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2. «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» հատվածից։
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել Վրաստանում արտադրված որոշակի ապրանքներ՝ ընդլայնելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը։
Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է նպաստել հանրապետությունում տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացումը, մթերատվության ցուցանիշների ավելացումը, պարեանյին անվտանգության ապահովությունը, ազգաբնակչության սննդամթերքի բազմազանությանը և կարիքների լիարժեք հագեցվածությանը, ինչպես նաև, մատուցելով պատշաճ ծառայություն, ապահովել արտերկրից ժամանած զբոսաշրջիկների սննդակարգի բավարարումը։
-
Продолжительность
30.03.2026 17.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 170
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .