Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է 2026 թվականին մարտի 4-ի
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 1
3-րդ և 14-րդ կետերով ամրագրված  դրույթներից։

  Միաժամանակ, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը առաջնորդվելով 1998 թվականի նոյեմբերի 11-ին կնքված  Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Կառավարության միջև ազատ առևտրի համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով աջակցել որոշակի ապրանքախմբերի (ԱՏԳ ԱԱ 0210` Միս և ուտելի մսային ենթամթերքներ՝ աղի, աղաջրի մեջ, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսային ենթամթերքներից մանր և խոշոր աղացած ուտելի ալյուր, 1601` Մսից, մսային ենթամթերքից, արյունից կամ միջատներից պատրաստված երշիկեղեն և նմանատիպ մթերքներ, դրանցից պատրաստված պատրաստի սննդամթերք և 1602` Մսից, մսի ենթամթերքից, արյունից կամ այլ միջատներից պատրաստված կամ պահածոյացված մթերքներ) ներմուծման գործընթացին՝ դիտարկելով վերջիններիս ներառումը 2010 թվականի 1442 -Ն որոշման 211-րդ կետով սահմանված ապրանքների ցանկում։ 

Գործող ընթացակարգերի ապահովումը վարչարարական տեսանկյունից բարդ և ժամանակատար գործընթացն է։ Արդյունքում՝ բազմաթիվ բարձրորակ արտադրանք ունեցող ձեռնարկություններ, այդ թվում՝ վրացական արտադրողները, դուրս են մնում հայաստանյան շուկայից՝ հանգեցնելով  երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման սահմանափակմանը։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, հայ-վրացական տնտեսական կապերի ամրապնդումը, ինչպես նաև 2026 թվականի փետրվարի 20-ին Հայաստան այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարների հանդիպման ընթացքում քննարկումների արդյունքները Նախագծով առաջարկվում է ընդլայնել ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման 21.1-րդ կետով սահմանված ցանկը՝ ներառելով 0210 11 1 (Միս և մսային ենթամթերքներ՝ աղի, աղաջրի մեջ, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսային ենթամթերքներից մանր և խոշոր աղացած սննդային ալյուր՝ խոզապուխտներ և դրանցից կտրատված միս և այլ), 0210 20 (Միս և մսային ենթամթերքներ՝ աղի, աղաջրի մեջ, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսային ենթամթերքներից մանր և խոշոր աղացած սննդային ալյուր՝ տավարի միս), 0210 99 (Միս և մսային ենթամթերքներ՝ աղի, աղաջրի մեջ, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսային ենթամթերքներից մանր և խոշոր աղացած սննդային ալյուր՝ այլ), բացառությամբ 0210 99 2 (Միս և մսային ենթամթերքներ՝ աղի, աղաջրի մեջ, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսային ենթամթերքներից մանր և խոշոր աղացած սննդային ալյուր՝ մանր եղջերավոր կենդանու միս), 1601 00 (միայն ընտանի թռչունների մսից և սննդային ենթամթերքից պատրաստված արտադրանքը), 1602 3 (Մսից, մսի ենթամթերքից, արյունից կամ այլ միջատներից պատրաստված կամ պահածոյացված մթերքներ՝ հնդկահավի, ընտանի հավերից և այլ), 1602 4 (Մսից, մսի ենթամթերքից, արյունից կամ այլ միջատներից պատրաստված կամ պահածոյացված մթերքներ՝ խոզապուխտներ, տնային խոզ և այլ) ծածկագրերը, որոնք կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծվել ներքին սպառման համար և իրացվել բացառապես հանրապետության տարածքում որոշակի ժամկետում՝ ապահովելով պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ սննդամթերք։

Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է նաև ԱՏԳ ԱԱ 01020 10, 0104 10 100, 0104 20 100 ծածկագրերով ապրանքների նկատմամբ սահմանել արտոնություն, որի  անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ որոշ երկրներում անասնահամաճարակային իրավիճակով և նպատակաուղղված է ապահովելու հանրապետությունում տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացումը, մթերատվության ցուցանիշների ավելացումը, պարենային անվտանգության ապահովությունը։  Խնդիրը բարդանում է նաև այն հանգամանքով, որ Եվրոպական Միության (այսուհետ՝ ԵՄ) մի շարք երկրներ ազատ են մի շարք հիվանդություններից և կենդանիների շրջանում պատվաստում չեն իրականացնում դրանց նկատմամբ, մինչդեռ    ԵԱՏՄ կանոնակարգումներով նախատեսված է այդ հիվանդությունների նկատմամբ պատվաստումներ իրականացումը։

Նախագծով առաջարկվող փոփոխությունը ուղղված են տեղական շուկայում առկա սննդամթերքի տեսականու ընդլայնմանը, ազգաբնակչությանը սննդամթերքի բազմազանությամբ ապահովմանը և բիզնես միջավայրի բարելավմանը, միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաև հայ-վրացական տնտեսական կապերի ամրապնդմանը և երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։ Միաժամանակ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ երրորդ երկրների որոշ կազմակերպություններ հնարավոր է հետագայում ընդգրկվեն Միասնական ռեեստրում։

Սույն նախագծի ընդունման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2. «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» հատվածից։

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել Վրաստանում արտադրված որոշակի ապրանքներ՝ ընդլայնելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը։ 

Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է նպաստել հանրապետությունում տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացումը, մթերատվության ցուցանիշների ավելացումը, պարեանյին անվտանգության ապահովությունը, ազգաբնակչության սննդամթերքի բազմազանությանը և կարիքների լիարժեք հագեցվածությանը, ինչպես նաև, մատուցելով պատշաճ ծառայություն, ապահովել արտերկրից ժամանած զբոսաշրջիկների սննդակարգի բավարարումը։

  • Տևողություն

    30.03.2026 17.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 147

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: