Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.         Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1304-Ն որոշման 1-ին հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակների, կրակոցների և արկերի բազմատարրի քանակը պետք է լինի 7 հատից ոչ ավելի։ Հարկ ենք համարում նշել, որ այդ միջոցները հիմնականում ձեռք են բերվել ռուսական արտադրության նմուշի։ Ներկայումս ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք միջազգային ընկերությունների կողմից առաջարկվող հատուկ միջոցները առավել արդիական են, օժտված են ավելի բարձր անվտանգության չափանիշներով, սակայն դրանց բազմատարրի տարրերի քանակը հիմնականում 9-ն է, իսկ գործող որոշմամբ բազմատարրի քանակը պետք է լինի 7 հատից ոչ ավելի, որը հնարավորություն չի տալիս ոլորտի առաջատար ընկերություններց այդ միջոցների ձեռք բերման համար։

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել գործող որոշման մեջ բազմատարրի քանակը փոխել 7-ից 9-ի։

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1304-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 12-րդ կետի «տեխնիկական բնութագիրը» սյունակում նշված է, որ զրահամեքենան փոխադրում է ոչ պակաս, քան 6 մարդ և ոչ պակաս, քան 1000 կիլոգրամ բեռ, ունի ոչ պակաս, քան 3 դուռ։ Ներկայումս  անհրաժեշտություն է առաջացել՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայում ներառելու զրահամեքենաներ, որոնք կարող են փոխադրել ոչ պակաս, քան 4 մարդ և ունենան ոչ պակաս, քան 2 դուռ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել նախապատրաստել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1304-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակների, կրակոցների և արկերի բազմատարրի տարրերի քանակը դարձնել 9 հատ, իսկ զրահամեքենաների համար նախատեսել 2 դուռ՝ 4 մարդ տեղափոխելու հնարավորությամբ։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի՝ ձեռք բերելու միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ միջոցներ, ինչպես նաև՝ ապահովելու ոլորտը կարգավորող օրենսդրության համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում։

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված՝ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 8-րդ ուղղության 12-րդ գործողությունից։

 

 6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի՝ ձեռք բերելու միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ միջոցներ, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին։

 

                                                                      ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

 

 

  • Продолжительность

    30.03.2026 14.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 112

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: