ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1304-Ն որոշման 1-ին հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակների, կրակոցների և արկերի բազմատարրի քանակը պետք է լինի 7 հատից ոչ ավելի։ Հարկ ենք համարում նշել, որ այդ միջոցները հիմնականում ձեռք են բերվել ռուսական արտադրության նմուշի։ Ներկայումս ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք միջազգային ընկերությունների կողմից առաջարկվող հատուկ միջոցները առավել արդիական են, օժտված են ավելի բարձր անվտանգության չափանիշներով, սակայն դրանց բազմատարրի տարրերի քանակը հիմնականում 9-ն է, իսկ գործող որոշմամբ բազմատարրի քանակը պետք է լինի 7 հատից ոչ ավելի, որը հնարավորություն չի տալիս ոլորտի առաջատար ընկերություններց այդ միջոցների ձեռք բերման համար։
Ուստի, անհրաժեշտություն է առաջացել գործող որոշման մեջ բազմատարրի քանակը փոխել 7-ից 9-ի։
Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1304-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 12-րդ կետի «տեխնիկական բնութագիրը» սյունակում նշված է, որ զրահամեքենան փոխադրում է ոչ պակաս, քան 6 մարդ և ոչ պակաս, քան 1000 կիլոգրամ բեռ, ունի ոչ պակաս, քան 3 դուռ։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայում ներառելու զրահամեքենաներ, որոնք կարող են փոխադրել ոչ պակաս, քան 4 մարդ և ունենան ոչ պակաս, քան 2 դուռ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել նախապատրաստել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1304-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակների, կրակոցների և արկերի բազմատարրի տարրերի քանակը դարձնել 9 հատ, իսկ զրահամեքենաների համար նախատեսել 2 դուռ՝ 4 մարդ տեղափոխելու հնարավորությամբ։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի՝ ձեռք բերելու միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ միջոցներ, ինչպես նաև՝ ապահովելու ոլորտը կարգավորող օրենսդրության համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված՝ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 8-րդ ուղղության 1․2-րդ գործողությունից։
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի՝ ձեռք բերելու միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ միջոցներ, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
30.03.2026 14.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 108
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: