«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-412-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում նոր լրացվող 49.1-ին հոդվածով ամրագրված պահանջների իրագործման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի մարտի 12-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 14-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով։
2․ Կարգավորման առարկան և բնույթը.
Նախագծով նախատեսվում է ներդնել այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծումն իրականացնել թվային միջավայրում։ Այդ նպատակով անհրաժեշտ է սահմանել պայմանագրի լուծման համար կիրառվող համաձայնագրի օրինակելի ձևը, որը կգործարկվի Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում։
Հավելենք նաև, որ նախատեսվող լուծումը հնարավորություն է տալիս նվազեցնել վարչարարական բեռը, պարզեցնել ընթացակարգերը և ապահովել ծառայությունների մատուցման առավել արագ ու արդյունավետ իրականացում։
3․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է հաստատել Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձևը։
Նշված կարգավորման կիրառման արդյունքում ակնկալվում է ապահովել անշարժ գույքի պետական գրանցման գործընթացների հետագա թվայնացումը, բարձրացնել մատուցվող էլեկտրոնային ծառայությունների արդյունավետությունը և ապահովել պայմանագրային հարաբերությունների լուծման առավել մատչելի, պարզ և արագ ընթացակարգ՝ միաժամանակ պահպանելով իրավական հստակությունն ու իրավական անվտանգության պահանջները։
4․Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
5․Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10․4-րդ ենթակետերոով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով։
-
Продолжительность
25.03.2026 14.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
-
Test
Просмотры 106
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .