Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2026 թվականի            N – Ն

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

   Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 49.1-ին հոդվածի 5-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

   1 Հաստատել անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                         Ն. Փաշինյան

             վարչապետ                                                                     

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

___________ ___-ի N ___-Ն որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

«___» _________________20___թ.

_________________________________________

(փաստաթուղթը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով և բառերով)

Գնորդ՝

Ֆիզիկական անձ

անուն________________________

ազգանուն_____________________

հաշվառման հասցե________________________________________________

անձնագրի /նույնականացման քարտի/ տվյալներ

______________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

Վաճառող՝

Ֆիզիկական անձ

անուն________________________

ազգանուն_____________________

հաշվառման հասցե________________________________________________

անձնագրի /նույնականացման քարտի/ տվյալներ

____________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

Գնորդը և Վաճառողը (այսուհետ՝ Կողմեր) կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

Պայմանագրի լուծում

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ լուծում են միմյանց միջև
«__» ___________ 20__ թ. անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված ____________________________________________ պայմանագիրը:

(պայմանագրի անվանումը)

 

Վճարված գումարի վերադարձ

Կողմերը հաստատում են, որ վերոնշյալ պայմանագրի հիման վրա գնորդի կողմից վաճառողին վճարվել է __________________________ ՀՀ դրամ պայմանագրային գին։

(թվերով և բառերով)

 

Պայմանագրի լուծման կապակցությամբ վաճառողը պարտավորվում է սույն համաձայնագրի ստորագրման պահից ____________________ աշխատանքային օրվա

(թվերով և բառերով)

ընթացքում գնորդին վերադարձնել պայմանագրով վճարված ամբողջ գումարը:

 

Պահանջների բացակայություն

Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունեն և ապագայում չեն ներկայացնի։

 

Էլեկտրոնային թվային ստորագրություններ՝

 

Գնորդ     Էլեկտրոնային թվային ստորագրություն

 

Վաճառող     Էլեկտրոնային թվային ստորագրություն

 

Սույն համաձայնագիրը կողմերը ստորագրել են էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործելով:

 

 

Հայաստանի Հանրապետության                                         Ա. Հարությունյան

   վարչապետի աշխատակազմի

              ղեկավար

  • Продолжительность

    25.03.2026 14.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 105

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: