06.04.2026
Համաձայն եմ 01.04.2026-ի առաջին առաջարկին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացի ապահովման շրջանակներում ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1953-Ա որոշմամբ ստեղծվել է առողջության ապահովման պետական հիմնադրամ (այսուհետ` Հիմնադրամ)` վերապահելով առողջապահության ոլորտում կառավարման բարեփոխումների հայեցակարգային փաստաթղթերով նախանշվող միջոցառումներին համապատասխան գործառույթներ, ինչը էականորեն նպաստում է առողջապահական համակարգում կառավարման (այդ թվում՝ ֆինանսական) արդյունավետության բարձրացմանը, պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին սպասարկման որակի բարձրացմանը:
Հիմնադրամի ստեղծմամբ անհրաժեշտ է դադարեցնել Առողջապահության նախարարության կազմում գործող պետական առողջապահական գործակալության գործունեությունը:
Ներկայումս ՊԱԳ կանոնադրությունը հաստատված է ՀՀ կառավարության 15.08.2002թ. N 1301-Ն որոշմամբ, որը ևս անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել, քանի որ Հիմնադրամի ստեղծման մասին կառավարության որոշմամբ հաստատվելու է նաև վերջինիս կանոնադրությունը: Միաժամանակ, անհրաժեշտ է նախատեսել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողով ստեղծելու և Առողջության ապահովման պետական հիմնադրամի հետ հանձնման-ընդունման աշխատանքներ իրականացնելու մասին դրույթներ` համապատասխան ժամկետներով, ինչը թույլ կտա ապահովել ՊԱԳ լիազորությունների, փաստաթղթերի և գույքի սահուն փոխանցումը Հիմնադրամին` ապահովելով գործառույթների իրականացման անընդհատությունը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է դադարեցնել պետական առողջապահական գործակալության գործունեությունը:
Հաշվի առնելով, որ նկարագրվող փոփոխությունները կատարվում են Առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծման գործընթացին զուգահեռ, նախագծերով նախատեսվում է որպես դրանց ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել Առողջապահության նախարարության ՊԱԳ գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի կողմից ՊԱԳ և Առողջության ապահովման պետական հիմնադրամի միջև հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելու վերաբերյալ համապատասխան ակտի ստորագրման օրվան հաջորդող օրը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի Առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծման գործընթացի սահուն իրականացումը, ինչպես նաև առողջապահության նախարարության առանձին գործառույթների անխափան իրականացումը:
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
ՊԱԳ-ի գործունեության դադարեցմամբ պայմանավորված առաջարկվում է վերջինիս ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված գումարների նվազեցում չկատարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դադարեցման արդյունքում դեռևս նախատեսվում են ծախսեր, մասնավորապես կարճաժամկետ ռեզերվում գտնվողների վարձատրման, ինչպես նաև վերջնահաշվարկների համար: Ներկայումս նշված ծախսերը հնարավոր չէ կանխատեսել, քանի որ հստակեցված չեն: Առաջարկվում է նվազեցումները իրականացնել ՊԱԳ-ի գործունեության դադարեցմամբ պայմանավորված բոլոր գործողությունները իրականացնելուց հետո: Բացի այդ Առողջապահության նախարարությանը տրամադրվող 6 նոր հաստիքների համար աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների մասով տարեկան ծախսը կազմում է 30,1 մլն դրամ:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 թ., Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
1. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի հետ, որի 4-րդ մեգանպատակը վերաբերում է առողջ և ապահով քաղաքացուն, ժողովրդին: 4-րդ մեգանպատակի 4.1-րդ կետով սահմանված նպատակի, այն է՝ Կյանքի որակի և երկարակյացության բարձր մակարդակ, 4.3 կետով սահմանած նպատակի, այն է՝ Մոր և մանկան առողջության պահպանման որակի բարձր մակարդակ, 4.4-րդ կետով սահմանված նպատակի, այն է՝ Հիվանդությունների տարածվածության եւ մահացության ցածր մակարդակ, հասնելու համար անհրաժեշտ է ամբողջովին վերանայել առողջապահության և դրա ֆինանսավորման գործող համակարգը, սոցիալական արդար մոտեցումների հիման վրա ստեղծել բոլորին հասանելի, մատչելի և որակյալ առողջապահական համակարգ, դրանով իսկ ապահովելով հիվանդացության ու մահացության ցուցանիշների հետևողական և որակական բարելավումները, ինչը կբերի ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցություն ունեցող, այն է՝ առողջ քաղաքացիների և, ըստ այդմ, առողջ հասարակության ձևավորմանը: Այս մեգանպատակի հետևողական իրականացման համար առողջապահության համակարգային փոփոխությունների իրականացումը հրամայական է, որը ՀՀ զարգացման ներկա շրջափուլում հնարավոր է ապահովել առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը սահուն իրականացնելու համար համապատասխան կարողությունների ձևավորման՝ այդ թվում առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծման և դրան զուգահեռ Առողջապահության նախարարությունում կառուցվածքային և հաստիքային փոփոխություններ կատարելու միջոցով:
2. Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մատչելիության և հասանելիության ապահովում» նպատակի 1.3 կետով նախատեսված՝ «Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի և դրա կառավարման խորհրդի ստեղծում, վերջինիս գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակում, առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունում» միջոցառման կատարման ապահովմանն է ուղղված այս նախագծի փաթեթի ներկայացումը։
Обсуждалось
24.03.2026 - 08.04.2026
Тип
Pешение
Область
Здравоохранение
Министерство
Министерство здравоохранения
Test
Просмотры 644
Принт06.04.2026
Համաձայն եմ 01.04.2026-ի առաջին առաջարկին
06.04.2026
ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԱՐԱՅԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԻԱՅՆ 01․04․2026 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՊԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՏ։
06.04.2026
ԱՌԱՋԱՐԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1301-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ներկայացրած իրավական ակտի վերնագիրը ճշգրտման կարիք ունի (տեքստում գրված է Հայաստանի Հանրապետության որոշում)
Իրավական ակտի նախագծում տեղ գտած Առողջության ապահովման պետական հիմնադրամ հասկացությունը անհասկանալի ձևակերպում է, եթե այն Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին է փոխարինում արդյոք սա նշանակում է նահանջ համընդհանուր ապահովագրության գաղափարից։
Իրավական ակտի նախագծի 2-րդ կետը՝ որոշումն ուժի մեջ մտնելու առումով, հստակեցման կարիք ունի համապատասխանեցնելու իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջներին։
Իրավական ակտի նախագծի 2-րդ կետում հղում է կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողովին, մինչդեռ այդ հանձնաժողովի ստեղծման մասին որևէ իրավական փաստաթուղթ հայտնի չէ, իսկ հանձնաժողովի ստեղծման և գործունեության վերաբերյալ օրենսդրական հիմքերի ձևավորման պահանջը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 25 դեկտեմբերի 2025 թվականի N 1953-Ա Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշման 9-րդ կետի, 3) ենթակետով՝ փոփոխություն կատարել՝ նախատեսելով ներգրավել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողով ստեղծելու և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ հանձնման-ընդունման աշխատանքներ իրականացնելու մասին դրույթներ:
Իրավական ակտի նախագծի հիմնավորման բաժնի 1-ին կետում նույնպես նշվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը մեր կարծիքով պետք էր միաժամանակ ներկայացվեր «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշուման նախագծով, որպեսզի հնարավոր լիներ սահմանել հստակ ժամկետներ հանձնման–ընդունման աշխատանքների իրականացման համար։
Իրավական ակտի նախագծի հիմնավորման բաժնի 2-րդ կետով առաջարկվում է դադարեցնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեությունը, ինչը հակասում է նույն նախագծի 4-րդ կետի դրույթներին՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ստեղծման գործընթացի սահուն իրականացմանը, ինպես նաև առողջապահության նախարարության առանձին գործառույթների անխափան իրականացմանը, քանի որ պետական առողջապահական գործակալության 19 հոգանոց անձնակազմը ներկայում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 25 դեկտեմբերի 2025 թվականի N 1974-Ն որոշման 1-ին կետի 14 ենթակետերով սահմանված բնակչության խմբերի բուժսպասարկումը։
Իրավական ակտի նախագծի հիմնավորման 5-րդ կետում տեղ են գտել անհասկանալի ձևակերպումներ ՊԱԳ-ում մնացած՝ թվով 19 հոգանոց անձնակազմի հետագայի վերաբերյալ՝ մասնավորապես կարճաժամկետ ռեզերվում գտնվողների վարձատրության, առողջապահության նախարարությանը տրամադրվող 6 նոր հաստիքների վերաբերյալ ոչ հստակ դրույթներ, այն դեպքում որ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի անձնակազմը դեռևս ամբողջությամբ համալրված չէ։
Անհասկանալի է նաև, թե ինչ չափանիշների կամ ում սուբյեկտիվ կամարտահայտության հիման վրա են ՊԱԳ-ի որոշակի թվով աշխատակիցներ տեղափոխվել առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ, իսկ մնացած մասը ոչ, կամ ասենք ինչպես է, որ շուրջ 20 տարվա վերահսկողական ծառայությունների անբասիր աշխատանքային փորձ ունեցող, առավել դժվար և պատասխանատու ստուգումների մեջ մշտապես ներգրավված, գիտությունների թեկնածու աշխատողը /ի դեպ ՊԱԳ-ի միակ գիտությունների թեկնածուն/ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ անգամ որպես սովորական մասնագետ տեղափոխվելու առաջարկ չի ստացել։