Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.03.2026 22:36:28

Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴՈ-1796 որոշմամբ արձանագրվել է, որ հաշմանդամության հիմքով հանրային ծառայության անցնելու իրավունքի նկատմամբ բացարձակ սահմանափակումների սահմանումը հակասում է Սահմանադրությանը։ 

Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Բարձր դատարանի որոշման հիմնավորումների տրամաբանությունը չի սահմանափակվում միայն նշված երկու ախտորոշումներով, այլ վերաբերում է այնպիսի կարգավորումների սահմանադրականությանը, որոնք հիվանդության կամ ախտորոշման հիմքով սահմանում են հանրային ծառայության անցնելու ավտոմատ արգելքներ՝ առանց անհատական գնահատման և խելամիտ հարմարեցումների հնարավորության դիտարկման։

Այդ պայմաններում միայն առանձին կետերի ուժը կորցրած ճանաչելը չի վերացնում խնդրի համակարգային բնույթը, քանի որ հիվանդությունների կամ վիճակների ցանկով սահմանված ավտոմատ սահմանափակումները իրենց էությամբ կարող են հանգեցնել հաշմանդամության հիմքով խտրականության։

Վերոգրյալից ելնելով՝ նպատակահարմար է վերանայել գործող կարգավորումը ամբողջությամբ և հրաժարվել հիվանդությունների կամ վիճակների ցանկի միջոցով դատավորի պաշտոնում նշանակվելու սահմանափակումներ նախատեսելու մոտեցումից։ Փոխարենը առաջարկվում է ներդնել անհատական գնահատման մեխանիզմ, որը հիմնված կլինի պաշտոնի գործառույթների իրականացման կարողության գնահատման վրա՝ հաշվի առնելով նաև խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունը։

Նման մոտեցումը կապահովի Սահմանադրության պահանջների լիարժեք իրականացումը, ինչպես նաև կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին։

Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք աջակցել համապատասխան իրավական և քաղաքական լուծումների մշակմանը, որոնք կապահովեն հանրային ծառայության հասանելիության հավասար պայմաններ և կհամապատասխանեն մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին։ 

Դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված և 2023 թվականի հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) հետ: Մասնավորապես` Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, Կառավարությունը սահմանում է դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը:

    Միաժամանակ, Առողջապահության նախարարությունը 02.03.2026թ. թիվ ԱԱ/02.1/6968-2026 գրությամբ դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդին` անհատական գնահատման, ողջամիտ հարմարեցումների և դատավորի պաշտոնեական գործառույթների արդյունավետ իրականացման ապահովման համակցված ընթացակարգերի  մշակման և սահմանման առաջարկով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ ընթացակարգերի մշակումը դուրս է Առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակից: Նաև, Առողջապահության նախարարությունը հայտնել է պատրաստակամություն`  իր իրավասությունների շրջանակներում մասնակցելու և աջակցելու վերոնշյալ ընթացակարգերի մշակման գործընթացին:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: