ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.03.2026 22:36:28 | Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴՈ-1796 որոշմամբ արձանագրվել է, որ հաշմանդամության հիմքով հանրային ծառայության անցնելու իրավունքի նկատմամբ բացարձակ սահմանափակումների սահմանումը հակասում է Սահմանադրությանը։ Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Բարձր դատարանի որոշման հիմնավորումների տրամաբանությունը չի սահմանափակվում միայն նշված երկու ախտորոշումներով, այլ վերաբերում է այնպիսի կարգավորումների սահմանադրականությանը, որոնք հիվանդության կամ ախտորոշման հիմքով սահմանում են հանրային ծառայության անցնելու ավտոմատ արգելքներ՝ առանց անհատական գնահատման և խելամիտ հարմարեցումների հնարավորության դիտարկման։ Այդ պայմաններում միայն առանձին կետերի ուժը կորցրած ճանաչելը չի վերացնում խնդրի համակարգային բնույթը, քանի որ հիվանդությունների կամ վիճակների ցանկով սահմանված ավտոմատ սահմանափակումները իրենց էությամբ կարող են հանգեցնել հաշմանդամության հիմքով խտրականության։ Վերոգրյալից ելնելով՝ նպատակահարմար է վերանայել գործող կարգավորումը ամբողջությամբ և հրաժարվել հիվանդությունների կամ վիճակների ցանկի միջոցով դատավորի պաշտոնում նշանակվելու սահմանափակումներ նախատեսելու մոտեցումից։ Փոխարենը առաջարկվում է ներդնել անհատական գնահատման մեխանիզմ, որը հիմնված կլինի պաշտոնի գործառույթների իրականացման կարողության գնահատման վրա՝ հաշվի առնելով նաև խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունը։ Նման մոտեցումը կապահովի Սահմանադրության պահանջների լիարժեք իրականացումը, ինչպես նաև կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին։ Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք աջակցել համապատասխան իրավական և քաղաքական լուծումների մշակմանը, որոնք կապահովեն հանրային ծառայության հասանելիության հավասար պայմաններ և կհամապատասխանեն մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին։ |
. |