ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ
ՁԿԱՆ և ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական միության երկրներ։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողները, որպեսզի կարողանան իրականացնեն արտահանումը, պետք է գրանցված լինեն Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և մասնագիտական համակարգում (TRACES) (այսուհետ՝ համակարգ)։
Հարկ է նշել, որ ներկայումս գործող օրենսդրությամբ բացակայում է ձկան և ձկնամթերքի արտահանման կարգի և համակարգում գրանցման հետ կապված հարաբերությունները։
Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր կարգ, ինչը հնարավորությւոն կտա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին Եվրոպական Միության կանոնակարգերով և դիրեկտիվներով սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ իրականացնել համակարգում գրանցման գործընթացը։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողները Եվրոպական Միության չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ կարող են իրականացնել արտահանում, եթե վերջիններս գրանցված են համակարգում։ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և մասնագիտական համակարգում տնտեսավարողների գրանցման լիազորություն ունի միայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հետևաբար անհրաժեշտ է ենթաօրենսդրական իրավական ակտով կարգավորել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման և համակարգում գրանցման հետ կապված հարաբերությունները:
3. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 5․1-ին հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այն է՝ պարբերաբար գործող օրենսդրության վերանայում, բացերի վերհանում և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրության կատարելագործում։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունից արտահանել ձուկ և ձկնամթերք։ Արտահանման վերաբերյալ դրույթները՝ դիմելու ընթացակարգը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմնից ստուգումների իրականացումը և համակարգում գրանցումը սահմանված են ներկայացված նախագծում։
Այս բոլոր գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների էլ ավելի արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .