Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ և ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունից արտահանել ձուկ և ձկնամթերք։ Արտահանման վերաբերյալ դրույթները՝ դիմելու ընթացակարգը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմնից  ստուգումների իրականացումը և համակարգում գրանցումը սահմանված են ներկայացված նախագծում։

  Այս բոլոր գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների էլ ավելի արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

  • Обсуждалось

    24.02.2026 - 17.03.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 714

Принт

Предложения

Արա Սաղումյան

25.02.2026

1.     Քանի որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով և, որի բովանդակությունը սահմանված է նույն օրենքի 62-րդ հոդվածով, առաջարկում եմ Կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստող քաղվածքի պատճենը,»:  

 

2.     Կարգի 6-րդ կետի 3-րդ, 9-րդ և 15-22-րդ ենթակետերում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկություն» բառով: 

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: