«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | SARKISSIAN 12.02.2026 13:29:40 | Не принято | ԱՌԱՋԱՐԿ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ 62-րդ հոդվածի 22-րդ մասի բովանդակության հստակեցման վերաբերյալ Հարգելի՛ գործընկերներ, Ոսկերչական ոլորտի ներկայացուցիչները վերջին ամիսներին ունեցել են մի շարք աշխատանքային հանդիպումներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ պարոն Էդուարդ Հակոբյանի հետ։ Քննարկումների ընթացքում ընդգծվել են ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի՝ ոսկուց պատրաստված իրերի ԱԱՀ-ով հարկման բազայի սահմանմանը վերաբերող մի շարք գործնական հարցեր, որորնց արդյունքում ոլորտի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է առաջարկ, ըստ որի՝ օրենքի նշված դրույթում նպատակահարմար է «ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր» ձևակերպումը հստակեցնել՝ ներառելով նաև բոլոր թանկարժեք մետաղները, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, որոնց ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով ազատված է ԱԱՀ-ից։ Առաջարկվող հստակեցում Օրենքի նախագծի 22-րդ մասում առաջարկվում է «ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր» ձևակերպման փոխարեն օգտագործել հետևյալը՝ «թանկարժեք մետաղներից, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստված իրեր», և ըստ հնարավորության նախագծում դրանց ցանկը հստակեցնել՝ համապատասխան ԱՏԳԱԱ կոդերով՝ հարկային վարչարարության պարզեցման նպատակով։ Իրավական հիմքեր 1. «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ–83–Ն, ընդունված է՝ 23.05.2006 թ.) 1-ին հոդվածով հստակ սահմանվում է, որ թանկարժեք մետաղներ են՝ «Ոսկին, արծաթը, պլատինը և պլատինե խմբի մետաղները (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում), որոնք կարող են գտնվել ցանկացած վիճակում և տեսքով, այդ թվում՝ հումքի, ձուլվածքների, կիսաֆաբրիկատների, արդյունաբերական արտադրանքի, քիմիական միացությունների, արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական և այլ իրերի, մետաղադրամների, ջարդոնների և թափոնների ձևով»։ 2. ՀՀ Հարկային օրենսգիրքի 64-րդ հոդվածով. (ՀՕ–165–Ն) ԱԱՀ-ից ազատվում են՝ 25) Կառավարության սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի օտարումը. 26) թանկարժեք մետաղների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական և այլ իրերի), ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված՝ ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը. Այս դրույթները վկայում են, որ գործող օրենսդրությամբ նման հումքի ձեռքբերումը և օտարումը ՀՀ տարածքում ազատված է ԱԱՀ-ից, ուստի այն պետք է ամբողջությամբ ընդգրկվի նաև նախագծի նոր ձևակերպման շրջանակում։ Առաջարկի հիմնավորումը Տնտեսական հավասար մրցակցային դաշտի ապահովում․ Ներկայիս նախագծում ԱԱՀ-ով հարկման բազայի նոր կարգը տարածվում է միայն ոսկուց պատրաստված իրերի վրա, ինչը կարող է առաջացնել մրցակցային անհավասարություն ոսկյա և արծաթյա արտադրանքի շուկաների միջև։ Նման մոտեցումը կխաթարի արդար մրցակցությունը և տնտեսվարողների հավասարակշռված հարկային բեռը։ Եզրակացություն Համաձայն վերը նշվածի՝ առաջարկում ենք վերանայել նախագծի 22-րդ մասի ձևակերպումը՝ «Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր», այն ձևակերպելով հետևյալ կերպ․ «Թանկարժեք մետաղներից, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ...:» Սա կապահովի ոսկեգործության ոլորտի հավասարակշռություն, իրավական հստակություն և արդար մրցակցային միջավայր։
Հարգանքով՝ ՍԱՐԿԻՍՍԻԱՆ ՍՊԸ |
Դիտել կցված փաստաթուղթը |
Չի ընդունվել Ներկա փուլում նպատակահարմար է համարվել նախագծով սահմանվող կարգավորումները կիրառելի համարել միայն ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի համար՝ հաշվի առնելով դրանց անհամեմատ բարձրաժեք լինելը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված իրերի սպառման կառուցվածքում (թե ներքին շուկայում և թե արտահանման դեպքում) զգալի տեսակարար կշիռը:
|