Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

               1.             Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ընթացիկ կարգավորման մասնավորապես ընդունելության գործող կարգի որոշ դրույթների /հիմնականում տեխնիկական բնույթի/ վերանայման անհրաժեշտությունից,

               2.     Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը

«Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան:

Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի 19-րդ կետի՝ բուհեր ընդունելության միասնական քննությունները կազմակերպվում են նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով, շտեմարաններով:

ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ վերանայվել է հանրակրթության պետական չափորոշիչը, սահմանվել են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական նոր պահանջներ, ըստ հանրակրթական աստիճանների՝ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներ, ուսումնական բնագավառների բովանդակությանը ներկայացվող պահանջներ, սովորողի գնահատման տեսակներ, ձևերը։ Չափորոշչին համապատասխան՝ մշակվել և հաստատվել են նոր առարկայական ծրագրեր, ուսումնական պլաններ, դասագրքեր և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր:

Ընդունելության գործող կարգով նախատեսված շտեմարաններն այլևս չեն հրատարակվում և չեն կիրառվում որպես բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող առաջադրանքների, թեստերի մշակման աղբյուր։ Միասնական քննությունների կազմակերպման գործընթացում քննական նյութերի համապատասխանությունը նոր չափորոշչով սահմանված առարկայական ծրագրերին և դասավանդված ուսումնական նյութին ապահովելու նպատակով նախագծով «շտեմարաններ» հասկացության փոխարեն ամրագրվում է «ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր» ընդհանուր հասկացությունը, որն իր մեջ ներառում են նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված համապատասխան մոդուլները՝ որպես հիմնական ուսումնական ռեսուրսներ։

Նոր չափորոշչով սահմանվել է նաև «Հայաստանի պատմություն» առարկան, որով պայմանավորված համապատասխան փոփոխություններ են կատարվում գործող կարգում։

Նախագծով 2026-2027, 2027-2028, 2028-2029 ուսումնական տարիների ընդունելության համար ևս, ինչպես նախորդող ուսումնական տարիներին, ամրագրվել են Արարատյան բակալավրիատի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները, որոնց համար մրցույթը կիրականացվի Արարատյան բակալավրիատին հատկացված նպատակային տեղերի շրջանակում, մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով նախատեսված ընդունելության նոր համակարգի գործարկումը, որն օրենքի եզրափակիչ դրույթների (43-րդ հոդվածի 7-րդ մաս) համաձայն կիրառվելու է 2029-2030 ուսումնական տարվանից: Ըստ օրենքով ամրագրված նոր կարգավորումների (21-րդ հոդված)՝ ընդունելության մրցույթի անցկացման իրավասությունը վերապահված է բուհերին, միաժամանակ ամրագրված է, որ բոլոր բուհերի բարձրագույն կրթության առաջին մակարդակի (բակալավր), ինչպես նաև առաջին և երկրորդ (մագիստրատուրա), մակարդակների ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության (այսուհետ` առաջին շրջափուլով ընդունելություն) համար պարտադիր են «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը: Առաջին շրջափուլով ընդունելություն իրականացնող բուհերը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան երեք տարի առաջ, ըստ կրթական ծրագրերի, պետք է հրապարակեն ընդունելության կարգը, ներառյալ ընդունելության պահանջները և գնահատման մեթոդաբանությունը, որը կարող է ներառել`

1) հանրակրթական ավարտական փաստաթղթի միջին գնահատականին ներկայացվող պահանջ

2) կամ տվյալ կրթական ծրագրով ընդունելության մոտիվացիոն նամակ

3) կամ ներբուհական քննություններ հանձնելու պահանջ

4) կամ հարցազրույցի պահանջ

5) կամ դիմորդի ինքնակենսագրության (պորտֆոլիոյի) գնահատման պահանջ

6) կամ կամավորության պահանջ

7) այլ պահանջներ և պահանջների ցանկացած համադրություն։

Մինչև նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելը բուհ ընդունելության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվելու են կարգավորվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգում անհրաժեշտություն է առաջացել նաև դրույթներ սահմանելու կրթության առանձնահատուկ կարիք ունեցող անձանց համար ընդունելության քննությունների գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու ուղղությամբ: Առաջարկվում է կարգը լրացնել նոր՝ 16.1 կետով, ըստ որի ընդունելության համապատասխան փուլերի հայտագրման ժամկետների ավարտից հետո 10-օրվա ընթացքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները դիմում են ԳԹԿ՝ ապահովելու համար ընդունելության քննությունների ընթացքում խելամիտ հարմարեցումներ (այդ թվում՝ բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, անհատական տեխնիկական միջոցներ, ժեստերի թարգմանիչներ և այլն)՝ ներկայացնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող համապատասխան փաստաթղթեր (բժշկական տեղեկանքներ):

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը «011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», Եվրասիա միջազգային համալսարանը «021201.00.6 Դիզայն» մասնագիտությունների համար գործուենության թույլտվություն են ստացել վերջերս (N 04-Ա/2 08.01.2024, N 1468-Ա/2 12.08.2024 ԿԳՄՍ նախարարի հրամաններով) և արտացոլված չեն գործող կարգում։ Նախագծով ամրագրվում են դրանց մասնագիտական առարկաների քննությունները՝ որպես ներբուհական ընդունելության քննություններ։

Գործող կարգի 14-րդ կետի համաձայն միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլն ընդգրկում է՝ տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից առավելագույնը երկու միասնական քննությունների առարկաների առցանց հայտագրումը: Իսկ ըստ 45-րդ կետի՝ առաջին փուլում դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել ընդունելության դիմում-հայտից՝ մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 25-ը: Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել նշված առաջին փուլի հայտագրման և հայտում փոփոխություններ կատարելու կամ հրաժարվելու ժամկետները՝ ուղղելով տեխնիկական վրիպակը (հոկտեմբերի 25-ի փոխարեն ամրագրելով 14-րդ կետում սահմանված դեկտեմբերի 25-ը):

              3.      Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բուհերում ընդունելության գործընթացի բնականոն իրականացում, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող դիմորդների համար խելամիտ հարմարեցումների ապահովում:

              4.      ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

              5.      ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

              6.     Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի 1-ին կետի «ա» (ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի կլաստերային տեղաբաշխման սկզբունքների մշակում և դրանց համապատասխան հաստատությունների և ծառայությունների ցանցի զարգացում՝ հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման և ազգային անվտանգության առաջնահերթությունները՝ միտված կրթության՝ բոլոր մակարդակներում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մատչելիությանը, խելամիտ հարմարեցմանը,), 3-րդ ենթակետի «ժդ.» (բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում ընդունելության նոր մեխանիզմների մշակում և ներդրում) պարբերություններից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից։

  • Обсуждалось

    03.02.2026 - 18.02.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 630

Принт

Предложения

Լուսինե Աղումյան

16.02.2026

Առաջարկում եմ վերանայել նաև հայտերի առաջնահերթության սկզբունքը տեխնիկական ձևակերպումների մասով։ Հաճախ դիմորդները սխալմամբ լրացնում են առաջնահերթությունները, ինչը հանգեցնում է անցողիկ բարձր միավորներով դուրս մնալուն։ Առաջարկում եմ նախագծում ներառել դրույթ, որը թույլ կտա դիմորդին հայտերի ընդունման վերջնաժամկետից առնվազն 24-48 ժամ առաջ ստանալ ավտոմատացված ծանուցում՝ իր լրացրած հայտի վերջնական հաստատման վերաբերյալ, ինչը կնվազեցնի տեխնիկական սխալների հավանականությունը։ Այսինքը՝ նախագծով նախատեսված տեխնիկական բնույթի փոփոխությունների շրջանակում առաջարկում եմ ներդնել երկաստիճան վերահաստատման մեխանիզմ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: