Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--- ---------------ի 2026 թվականի N      -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածում՝

1) 9-րդ կետի 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) Արարատյան բակալավրիատի քննությունները (2022-2023, 2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027, 2027-2028 և 2028-2029 ուսումնական տարիների համար):».

2) 9.1. կետում հանել «2022-2023, 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների ընդունելության համար» թվերն ու բառերը

3) 10-րդ կետի 3-րդ ենթակետում, 12-րդ կետում,18-րդ կետի 1-ին ենթակետում, 36-րդ, 37-րդ, 38-րդ և 68-րդ կետերում «Հայոց պատմություն» բառերը փոխարինել «Հայաստանի պատմություն» բառերով

4) լրացնել նոր՝ 16.1 կետ՝

«16.1 միասնական քննությունների կազմակերպման ընթացքում անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ (այդ թվում՝ բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, անհատական տեխնիկական միջոցներ, ժեստերի թարգմանիչներ և այլն)՝ ապահովելու համար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները սույն կարգի 14-16-րդ կետերում նշված հայտագրման ժամկետների ավարտից հետո 10-օրվա ընթացքում գրավոր դիմում են ԳԹԿ՝ ներկայացնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող համապատասխան փաստաթղթեր (բժշկական տեղեկանքներ):»

5) 19-րդ կետում «շտեմարաններով» բառը փոխարինել «ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերով» բառերով

6) 20-րդ կետը լրացնել նոր՝ 18-րդ և 19-րդ ենթակետերով՝

«18) Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի «011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

19) Եվրասիա միջազգային համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները:».

7) 45-րդ կետում «հոկտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Обсуждалось

    03.02.2026 - 18.02.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 628

Принт

Предложения

Լուսինե Աղումյան

16.02.2026

Առաջարկում եմ վերանայել նաև հայտերի առաջնահերթության սկզբունքը տեխնիկական ձևակերպումների մասով։ Հաճախ դիմորդները սխալմամբ լրացնում են առաջնահերթությունները, ինչը հանգեցնում է անցողիկ բարձր միավորներով դուրս մնալուն։ Առաջարկում եմ նախագծում ներառել դրույթ, որը թույլ կտա դիմորդին հայտերի ընդունման վերջնաժամկետից առնվազն 24-48 ժամ առաջ ստանալ ավտոմատացված ծանուցում՝ իր լրացրած հայտի վերջնական հաստատման վերաբերյալ, ինչը կնվազեցնի տեխնիկական սխալների հավանականությունը։ Այսինքը՝ նախագծով նախատեսված տեխնիկական բնույթի փոփոխությունների շրջանակում առաջարկում եմ ներդնել երկաստիճան վերահաստատման մեխանիզմ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: