Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» ՀՀ  օրենքի նախագծի 

1.

Անհրաժեշտությունը

 

 «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը առաջացել է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո:

Նախագծով առաջարկվող փոփոխության նպատակն է ապահովել առավել լայն հնարավորություն խնամատար ընտանիքի ինստիտուտի ընդլայնման համար: Փոփոխության անհրաժեշտությունը բխում է նաև երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներով, երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի իրականացմամբ, ինչպես նաև խնամատար ընտանիքի ինստիտուտին վերաբերող գործընթացում առկա խոչընդոտի կանոնակարգմամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայում Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքներում խնամվում են 27 երեխա: Մինչև 2018 թվականի վերջ խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների թիվը պայմանավորված վերակազմավորման գործընթացի արդյունքում կենսաբանական, խնամակալ ընտանիք վերադարձի անհնարինության դեպքերով նախատեսվում է մինչև 94-ը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում իրականացվում է խնամատար ընտանիքներում երեխաների խնամքը կազմակերպելու նպատակով երեխաների և խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց համադրումը: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է ՀՀ տարբեր մարզերի  73 խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձ  :

Իրավակիրառ պրակտիկայում խնդիր է առաջացել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին: Սույն սահամանփակումը խոչընդոտ է ստեղծել արդեն իսկ վերապատրաստված ծնողների, ինչպես նաև խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց խնամատար ծնող դառնալու համար և  սահմանափակում է նրանց  իրավունքները:

Սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված խնամատար ընտանիքի ինստիտուտի ընդլայնմամբ:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

նախագծով առաջարկվում է`

1. Խնդրի կարգավորման համար նպատակով համապատասխան փոփոխությամբ խնամատար ծնող դառնալու 55 տարվա սահմանափակումը վերացնել:

2.  Նախագծով նախատեսված փոփոխությամբ կկարգավորվի նաև խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց և երեխայի ընտանիքում ապրելու իրավունքների իրացումը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

 ՀՀ ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները կնպաստի խնամատար ընտանիքի ինստիտուտի  ընդլայնմանը, ինչպես նաև երեխաների իրավունքները պաշտպանելու, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծի    ընդունման  առնչությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին 

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի   նախագիծն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում: 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

   «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծի   ընդունման  առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

 

 1

    Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

    «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծի   ընդունման  առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    18.06.2018 - 04.07.2018

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8941

Принт

Предложения

Amalia Voskanyan

22.06.2018

Այլընտրանքային խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա ունի խնամքի կազմակերպման հատուկ պահանջներ: Ընտրված խնամքի տարբերակը պետք է համապատասխանեցվի երեխայի անհատական կարիքներին, իսկ բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն առանձին դեպքերի վրա, հատկապես երեխայի անվտանգությունն ու ապահովությունը երաշխավորելու մտադրությամբ: Մոտեցումները պետք է հիմնվեն երեխայի շահերի և իրավունքների վրա և լինեն երեխայակենտրոն, մինչդեռ ներկայացված նախագծի հիմնավորումը խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց շահերից է բխում: Սահմանափակումը կարելի է հանել, բայց այլ հիմնավորմամբ և մոտեցմամբ: Յուրաքանչյուր երեխայի այլընտրանքային խնամքի տեսակը և միջոցը պետք է լինի անհատապես որոշված և համապատասխանի տվյալ երեխայի կարիքներին: Պետք է հաշվի առնել արդյո՞ք ավելի բարձր տարիքի անձը կգտնվի բավականաչափ ակտիվ և կկարողանա երեխայի երկարատև խնամք և դաստիրաություն ապահովել, հատկապես այն դեպքում, երբ երեխան հաշմանդամություն ունի կամ հատուկ խնամքի կարիք ունի:

Узнать больше