Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 project.email.general_text 25.01.2026 10:26:23

խրախուսել մարզային բուհերի մագիստրոսական ծրագրերը՝ նպաստելով կրթական համաչափ զարգացմանը, սահմանել լրացուցիչ գործակիցներ սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքների և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար։ Այս մոտեցումը կնպաստի ոչ միայն որակյալ մարդկային կապիտալի ձևավորմանը, այլև կրթության միջոցով սոցիալական արդարության ամրապնդմանը և պետության երկարաժամկետ զարգացման նպատակների իրագործմանը։ Ինչպես նաև հետևողական լինել, որպեսզի այդ մասնագետներն առնվազն 10տարուց ոչ պակաս աշխատեն Հայաստանի Հանրապետությունում

Ընդունվել է ի գիտություն։

Կառավարության որոշման նախագծով պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղեր են հատկացվել Շիրակի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բարձրագույն ուսումնական հաստատություններին։

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում՝ ըստ առաջադիմության տրամադրում է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողներին։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: