ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | project.email.general_text 25.01.2026 10:26:23 | խրախուսել մարզային բուհերի մագիստրոսական ծրագրերը՝ նպաստելով կրթական համաչափ զարգացմանը, սահմանել լրացուցիչ գործակիցներ սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքների և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար։ Այս մոտեցումը կնպաստի ոչ միայն որակյալ մարդկային կապիտալի ձևավորմանը, այլև կրթության միջոցով սոցիալական արդարության ամրապնդմանը և պետության երկարաժամկետ զարգացման նպատակների իրագործմանը։ Ինչպես նաև հետևողական լինել, որպեսզի այդ մասնագետներն առնվազն 10տարուց ոչ պակաս աշխատեն Հայաստանի Հանրապետությունում |
Ընդունվել է ի գիտություն։ Կառավարության որոշման նախագծով պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղեր են հատկացվել Շիրակի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում՝ ըստ առաջադիմության տրամադրում է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողներին։ |