ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Կարեն Աբրահամյան 22.01.2026 10:42:57 | Միասնական սոցիալական ծառայության կայքի միջոցով հնարավոր է փոխել վճարող կազմակերպությունը Հայփոստից բանկ կամ բանկից բանկ բոլոր տիպի նպաստների ու թոշակի դեպքում,բացի անապահովության նպաստից,առաջարկում եմ նաև անապահովության նպաստը վճարող կազմակերպության փոփոխության հնարավորություն լինի օնլայն տարբերակով։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ ՀՀ կառավարության 30.01.2014 թվականի N 145-Ն որոշման շրջանակներում գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազան բաղկացած է կենտրոնական տեղեկատվական բազայից և դրա բաղկացուցիչ մասերից` միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում ձևավորված տեղական տեղեկատվական բազաներից և գործում է լոկալ տիրույթում, որի պատճառով ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարող կազմակերպության, օնլայն տարբերակով, փոփոխություն կատարելն անիրատեսական է: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ 2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է անապահովության գնահատման նոր համակարգը, որը 2026 թվականի հուլիսի 1-ից կներդրվի ամբողջ հանրապետությունում։ Գնահատման նոր համակարգով՝ սկսած դիմումների ներկայացումից, անապահովության գնահատման ամբողջ գործընթացը (այդ թվում նաև վճարող կազմակերպության փոփոխությունը) թվայնացված է, որն իրականացվում է սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում ստեղծվող անհատական օգտահաշվի միջոցով՝ առցանց տիրույթում։ |
|||
| 2 | Կարեն Աբրահամյան 04.02.2026 15:28:43 | 1. Ի՞նչ կարգավորումներ են գործելու անապահովության նպաստի վճարման դեպքում, ապրիլի մեկից բացառապես անկանխիկ եղանակով է վճարվելու՞ նաև անապահովության(ընտանեկան, սոցիալական) նպաստը։ 2. Եթե անձը միևնույն ժամանակ հանդիսանում է և' նպաստառու (անապահովության), և' կենսաթոշակառու, հնարավո՞ր է դիմում լրացնել և նույն բանկը ընտրելու դեպքում նպաստը փոխանցվի արդեն գործող կենսաթոշակի քարտին։ |
1. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ներկայացվող նախագծով անապահովության նպաստը, ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը 01.04.2026 թվականից վճարելու է բացառապես անկանխիկ եղանակով։
2. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ ՀՀ կառավարության 30.01.2014 թվականի N 145-Ն որոշման շրջանակում գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազան բաղկացած է կենտրոնական տեղեկատվական բազայից և դրա բաղկացուցիչ մասերից` միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնում ձևավորված տեղական տեղեկատվական բազաներից և գործում է լոկալ տիրույթում, որի պատճառով ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարող կազմակերպության, օնլայն տարբերակով, փոփոխություն կատարելն անիրատեսական է: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ 2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է անապահովության գնահատման նոր համակարգը, որը 2026 թվականի հուլիսի 1-ից կներդրվի ամբողջ հանրապետությունում։ Գնահատման նոր համակարգով՝ սկսած դիմումների ներկայացումից, անապահովության գնահատման ամբողջ գործընթացը (այդ թվում նաև վճարող կազմակերպության փոփոխությունը) թվայնացված է, որն իրականացվում է սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում ստեղծվող անհատական օգտահաշվի միջոցով՝ առցանց տիրույթում։ |