Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Կարեն Աբրահամյան 22.01.2026 10:42:57

Միասնական սոցիալական ծառայության կայքի միջոցով հնարավոր է փոխել վճարող կազմակերպությունը Հայփոստից բանկ կամ բանկից բանկ բոլոր տիպի նպաստների ու թոշակի դեպքում,բացի անապահովության նպաստից,առաջարկում եմ նաև անապահովության նպաստը վճարող կազմակերպության փոփոխության հնարավորություն լինի օնլայն տարբերակով։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ 

ՀՀ կառավարության 30.01.2014 թվականի N 145-Ն որոշման շրջանակներում գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազան բաղկացած է կենտրոնական տեղեկատվական բազայից և դրա բաղկացուցիչ մասերից` միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում ձևավորված տեղական տեղեկատվական բազաներից և գործում է լոկալ տիրույթում, որի պատճառով ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարող կազմակերպության, օնլայն տարբերակով, փոփոխություն կատարելն անիրատեսական է:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ 2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է անապահովության գնահատման նոր համակարգը, որը 2026 թվականի հուլիսի 1-ից կներդրվի ամբողջ հանրապետությունում։

Գնահատման նոր համակարգով՝ սկսած դիմումների ներկայացումից, անապահովության գնահատման ամբողջ գործընթացը (այդ թվում նաև վճարող կազմակերպության փոփոխությունը) թվայնացված է, որն իրականացվում է սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում ստեղծվող անհատական օգտահաշվի միջոցով՝ առցանց տիրույթում։

2 Կարեն Աբրահամյան 04.02.2026 15:28:43

1. Ի՞նչ կարգավորումներ են գործելու անապահովության նպաստի վճարման դեպքում, ապրիլի մեկից բացառապես անկանխիկ եղանակով է վճարվելու՞ նաև անապահովության(ընտանեկան, սոցիալական) նպաստը։

2. Եթե անձը միևնույն ժամանակ հանդիսանում է և' նպաստառու (անապահովության), և' կենսաթոշակառու, հնարավո՞ր է դիմում լրացնել և նույն բանկը ընտրելու դեպքում նպաստը փոխանցվի արդեն գործող կենսաթոշակի քարտին։

1. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

Ներկայացվող նախագծով անապահովության նպաստը, ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը 01.04.2026 թվականից վճարելու է բացառապես անկանխիկ եղանակով։

 

2. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ 

ՀՀ կառավարության 30.01.2014 թվականի N 145-Ն որոշման շրջանակում գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազան բաղկացած է կենտրոնական տեղեկատվական բազայից և դրա բաղկացուցիչ մասերից` միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնում ձևավորված տեղական տեղեկատվական բազաներից և գործում է լոկալ տիրույթում, որի պատճառով ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարող կազմակերպության, օնլայն տարբերակով, փոփոխություն կատարելն անիրատեսական է:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ 2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է անապահովության գնահատման նոր համակարգը, որը 2026 թվականի հուլիսի 1-ից կներդրվի ամբողջ հանրապետությունում։

Գնահատման նոր համակարգով՝ սկսած դիմումների ներկայացումից, անապահովության գնահատման ամբողջ գործընթացը (այդ թվում նաև վճարող կազմակերպության փոփոխությունը) թվայնացված է, որն իրականացվում է սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում ստեղծվող անհատական օգտահաշվի միջոցով՝ առցանց տիրույթում։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: