Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ) , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված), Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները, անվավոր տրանսպորտային միջոցի տիպի գնահատման, ամրաշրջանակի տիպի գնահատման և եզակի տրանսպորտային միջոցի գնահատման մասին եզրակացությունների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 877 որոշման 327 կետի 2-րդ և 3-րդ պարբերություններով սահմանված կարգավորումները և ընթացակարգերը ազգային մակարդակով ապահովելու անհրաժեշտությամբ։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրները և նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ առաջացել են խնդիրներ՝ կապված օպերատիվ ազդարարման համակարգի առկայության պահանջի կատարման հետ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է այդ համակարգի գործարկման ենթակառուցվածքը և պահանջը կրում է ձևական բնույթ՝ լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծելով հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ։

Սույն որոշման ընդունման դեպքում ժամանակավորապես՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը, ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից կթույլատրվի Հայաստանի Հանրապետություն ներմուծել առանց օպերատիվ ազդարարման համակարգերի առկայության տրանսպորտային միջոցներ պարզեցված ընթացակարգով՝ արդյունքում տրամադրելով եզրակացություն, որը որպես  համապատասխանության գնահատման փաստաթուղթ կներառվի ազգային ռեեստրում, ինչը  նաև հիմք կհանդիսանան էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու համար։ Հարկ է նշել նաև, որ այդպիսի տրանսպորտային միջոցների ներմուծումը ԵԱՏՄ անդամ այլ պետություններ չի թույլատրվի, բացառությամբ ԵԱՏՄ անդամ որևէ պետության հետ փոխադարձ պայմանավորվածության և համաձայնության։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է «ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված), Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները, անվավոր տրանսպորտային միջոցի տիպի գնահատման, ամրաշրջանակի տիպի գնահատման և եզակի տրանսպորտային միջոցի գնահատման մասին եզրակացությունների ձևերը հաստատելու մասին» որոշման ընդունումը, ինչը կթույլատրի ոչ ԵԱՏՄ անդամ պետություններից անվավոր տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծում և իրացում առանց օպերատիվ ազդարարման համակարգերի առկայության՝ պարզեցված ընթացակարգով, առավել արագ և էժան։

4Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից անվավոր տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծուման և շրջանառության ավելի պարզեցված համապատասխանության գնահատման ընթացակարգի սահմանումն է:

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Այլ տեղեկություններ

«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված), Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները, անվավոր տրանսպորտային միջոցի տիպի գնահատման, ամրաշրջանակի տիպի գնահատման և եզակի տրանսպորտային միջոցի գնահատման մասին եզրակացությունների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 11-րդ «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» կետի՝ մասնավորապես 114-րդ ենթակետի «2023-2026թթ մարդու առողջության և անվտանգության, շրջակա միջավայրի պահպանություն՝ ըստ անհրաժեշտության նոր տեխնիկական կանոնակարգեր մշակելու, ինչպես նաև գործող տեխնիկական կանոնակարգերում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու միջոցով»  դրույթից։

 

 

  • Обсуждалось

    08.01.2026 - 24.01.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1180

Принт

Предложения

Անդրանիկ Ուգուջյան

14.01.2026

Նախագծի նպատակը՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծվող տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման պարզեցված ընթացակարգ սահմանելը, ողջունելի է՝ հատկապես հաշվի առնելով, որ ՀՀ-ում օպերատիվ ազդարարման համակարգի (ERA-GLONASS/էքստրեմալ կանչի կոճակ) գործարկման ենթակառուցվածքը փաստացի բացակայում է, իսկ պահանջը գործնականում ստեղծել է ձևական և անհամաչափ ֆինանսական բեռ։

Միաժամանակ, նախագծի ընդունման դեպքում առաջանում են իրավական որոշակիության և խտրական վարչարարության ռիսկեր, հատկապես՝ էլեկտրական տրանսպորտային միջոցների (ԷՏՄ) նկատմամբ կիրառվող լրացուցիչ ծախսերի և տեխնիկական տվյալների (ձիաուժ/հզորություն) շտկման պրակտիկայի պատճառով։

Սույնով ներկայացնում եմ կոնկրետ պարզաբանման հարցադրումներ և լուծումների առաջարկներ՝ նախագծում ներառելու կամ պաշտոնական մեկնաբանությամբ հստակեցնելու նպատակով.

1) Գների/վճարների կարգավորում և մրցակցային ռիսկեր

Գործնականում ԷՏՄ-ի համար ՍԲԿՏՍ (անվտանգության հավաստագիր) և/կամ դրա հետ կապվող ծառայությունները դարձել են բարձրարժեք ու ոչ մրցակցային շուկա (մինչև ~250,000 դրամ)՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պահանջների մի մասը կապված է հենց ERA-GLONASS ֆիզիկական կոճակի հետ։

Հստակեցման պահանջ

Խնդրում եմ նախագծով կամ պաշտոնական պարզաբանմամբ հստակ պատասխանել՝

  1. Եթե նախագծով օպերատիվ ազդարարման համակարգի/կոճակի պահանջը ժամանակավորապես հանվում է, ապա
  • դուրս է գալի՞ս արդյոք ՍԲԿՏՍ պահանջը հենց այդ բաղադրիչի բացակայության հիմքով մերժելու պրակտիկան,
  • և արդյոք ՍԲԿՏՍ ստանալու պարտադիր նախապայմանների շրջանակում ERA-GLONASS-ի մասով պահանջը դադարում է կիրառվել։
  1. Եթե ERA-GLONASS պահանջը հանվում է, ապա գների տրամաբանությունը ինչպե՞ս է փոխվելու՝
  • ակնկալվո՞ւմ է արդյոք, որ ծառայության արժեքը 250,000-ի փոխարեն կվերադառնա 120,000 դրամի կարգին,
  • ո՞ր մարմինն է ապահովելու, որ շուկան չպահպանի նախկին բարձր գինը՝ արդեն անհիմն պահանջի բացակայության պայմաններում։

Առաջարկ

  • Նախագծի անցումային կարգավորումներում ամրագրել, որ ERA-GLONASS պահանջի ժամանակավոր չկիրառման դեպքում ՍԲԿՏՍ մերժումը միայն ERA-GLONASS բաղադրիչի բացակայության հիմքով չի թույլատրվում, իսկ ծառայություն մատուցողների գների նկատմամբ կիրառվում են թափանցիկ հաշվարկման/հիմնավորման պարտադիր պահանջներ (օրինակ՝ հրապարակային գնացուցակ + ծառայության բաղադրիչների բացատրություն + վերահսկող մարմնի արձագանքման մեխանիզմ)։
2) Խտրական իրավիճակ՝ ՆԳՆ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով

Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը կատարվում է ՀՀ կառավարության 2010 թ. N1251-Ն որոշմամբ սահմանված կարգով, և գույքահարկի հաշվարկման հիմքում դրվում է լիազոր մարմնի կողմից հաստատված/գրանցված ձիաուժի ցուցանիշը, որտեղ տվյալների գրանցման լիազոր մարմինը փաստացի ՆԳՆ-ն է։

Գործնականում ստացվել է հետևյալ անհավասարությունը.

  • Ներքին այրման շարժիչով մեքենաները գրանցվում են սովորական ընթացակարգով՝ առանց էական լրացուցիչ ծախսերի,
  • մինչդեռ էլեկտրական մեքենաները ստիպված են կրել լրացուցիչ ծախսեր (ՍԲԿՏՍ/ԷՊՏՍ շղթայով)՝ այն պատճառով, որ տարիներ շարունակ ՆԳՆ/համակարգը չի ապահովել ԵԱՏՄ պահանջներին համահունչ տվյալների ճիշտ գրանցումը, իսկ շտկման միակ գործնական ուղին փաստացի դարձել է վճարովի գործընթացը։

Առաջարկ

Նախագծի շրջանակում կամ հարակից կարգով սահմանել, որ՝

  • եթե պետական մարմնի ոչ պատշաճ վարչարարության պատճառով առաջացել է սխալ/չհիմնավորված տեխնիկական տվյալ (օր.՝ հզորություն), ապա տվյալների ուղղման գործընթացը չպետք է անհամաչափ ֆինանսական բեռ դնի քաղաքացու վրա, և պետք է գործի «ուղղում՝ ոչ թե նոր գրանցում» տրամաբանությունը։
3) Շարժիչի հզորության (ձիաուժ) շտկում՝ պաշտոնական աղբյուրների առաջնահերթությամբ

Էլեկտրական շարժիչների դեպքում «շարժիչի հզորություն» եզրույթը գործնականում սխալ է կիրառվել՝ հաճախ «պիկային/մարկետինգային» ցուցանիշը նույնացնելով իրական հզորության հետ, մինչդեռ ԵԱՏՄ մակարդակով վաղուց սահմանված է, որ ԷՏՄ-ի համար պետք է կիրառվի 30 րոպեանոց ծանրաբեռնվածության ռեժիմում առավելագույն հզորությունը (ԷՊՏՍ-ում արտացոլվող տրամաբանությամբ)։

Հստակեցման պահանջ

Խնդրում եմ հստակեցնել՝

  1. Արդյոք նախատեսվու՞մ է, որ ՆԳՆ-ն տեխնիկական տվյալների (այդ թվում՝ հզորության) շտկումը կկատարի պաշտոնական աղբյուրների հիման վրա (ԷՊՏՍ/արտադրողի փաստաթուղթ/հավաստագիր), և ոչ թե համացանցային չհաստատված կայքերի կամ ոչ ստուգելի աղբյուրների համադրմամբ։
  2. Եթե ԷՊՏՍ ներկայացվում է տարվա ընթացքում, ապա ինչու՞ է ՆԳՆ-ը տվյալ տարվա գույքահարկը շարունակում հաշվարկել նախկին սխալ (պիկային) հզորությամբ մինչև ԷՊՏՍ ներկայացման օրը՝ այն դեպքում, երբ խոսքը պետք է լինի նախկին սխալի ուղղման մասին, ոչ թե նոր իրավական վիճակի ստեղծման։

Առաջարկ

Ամրագրել միասնական կանոն՝

  • պաշտոնական աղբյուրների առաջնահերթություն,
  • ուղղում՝ ոչ թե նոր գրանցում,
  • և պարտադիր audit trail՝ համակարգում պահպանելով «նախկին սխալ տվյալ» + «ուղղված տվյալ» նշումներով։
4) ԵԱՏՄ տեղեկատվական բազաներից/ռեեստրերից օգտվելու հնարավորությունը՝ առանց լրացուցիչ 100,000 դրամի բեռի

Քանի որ շտկման հիմքում դրվող տվյալները ԵԱՏՄ համակարգերում առկա են/կարող են ստուգվել, խնդրում եմ հստակեցնել՝

  • հնարավոր կլինի՞ արդյոք, որ ՆԳՆ-ն (կամ լիազոր մարմինը) ուղիղ ինտեգրմամբ/ստուգմամբ օգտվի ԵԱՏՄ համապատասխան բազաներից/ռեեստրերից,
  • որպեսզի քաղաքացին չստիպված լինի վճարել լրացուցիչ գումարներ միայն այն նպատակով, որ պետական մարմինը ստանա տվյալ, որը կարող է ստացվել պաշտոնական միջպետական համակարգից։

Առաջարկ

Նախագծի կիրառման շրջանակում նախատեսել՝

  • տվյալների ստուգում/հաստատում պետական մարմինների կողմից՝ միջգերատեսչական/միջպետական պաշտոնական աղբյուրներից,
  • և քաղաքացիների վրա չդնել այնպիսի ծախս, որը պայմանավորված է պետական համակարգերի ոչ բավարար փոխգործունակությամբ։
5) Կոնկրետ հարցադրում՝ ՍԲԿՏՍ-ի պահպանման/հանման վերաբերյալ

Խնդրում եմ տալ հստակ պատասխան (նախագծում կամ պաշտոնական պարզաբանմամբ).

  1. Եթե ERA-GLONASS կոճակի պահանջը ժամանակավորապես դուրս է գալիս, ապա՝
  • ՍԲԿՏՍ-ը պարտադի՞ր է մնալու, թե՞ տվյալ պահանջը (կամ դրա արժեքի զգալի մասը) կդադարի կիրառվել։
  1. Քաղաքացիները 2026 թվականին արդյո՞ք ստիպված կլինեն վճարել 250,000, թե՞ ողջամիտ է ակնկալել 120,000 դրամի կարգ (կամ ավելի ցածր)՝ արդեն անհիմն պահանջների բացակայության պայմաններում։
Խնդրանք

Խնդրում եմ ներկայացված հարցադրումներին տրամադրել պաշտոնական և հստակ պարզաբանում, և նախագծում ամրագրել իրավական որոշակիություն ապահովող նորմեր՝

  • գների/վճարների անհիմն աճի կանխարգելման,
  • ԷՏՄ-ի նկատմամբ խտրական բեռի վերացման,
  • տվյալների շտկման՝ «ուղղում, ոչ թե նոր գրանցում» մեխանիզմի,
  • և պաշտոնական բազաներից օգտվելու միջոցով քաղաքացիների ծախսերի նվազեցման ուղղությամբ։

Հարգանքով՝

Անդրանիկ Ուգուջյան

Անդրանիկ Ուգուջյան

09.01.2026

Սույնով ներկայացնում եմ առաջարկ՝ տրանսպորտային միջոցների պետական գրանցման ընթացքում (և հետագայում՝ տվյալների էլեկտրոնային համակարգերում) տեխնիկական բնութագրերի՝ հատկապես շարժիչի հզորության վերաբերյալ տվյալների հնարավոր սխալների օրինական, միասնական և կանխատեսելի ուղղման մեխանիզմ սահմանելու նպատակով։


Առաջարկը հիմնվում է.

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ վարքագծի պարտադիր կանոնների և դրանց իրավաչափ կիրառման ընդհանուր պահանջներով (օրենքի սահմանումներն ու սկզբունքային մոտեցումները)։
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրինականության, իրավական որոշակիության/կանխատեսելիության, ինչպես նաև վարչական ակտի հիմքում ընկած փաստական տվյալների սխալ լինելու պարագայում իրավաչափ արձագանքի (կարգավորման) տրամաբանությամբ։ ()
  • ՄԻԵԴ նախադեպային իրավունքի այն մոտեցումներով, ըստ որոնց պետական մարմինների սխալների կամ անբավարար վարչարարության հետևանքները չպետք է կամայականորեն տեղափոխվեն անձի վրա, և պետք է ապահովվի «լավ վարչարարություն» ու իրավական որոշակիություն։ 


1) Խնդրի նկարագրություն

Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի գրանցման պահին տեխնիկական բնութագրերը (մասնավորապես՝ շարժիչի հզորությունը) ձևակերպվել/ամրագրվել են ոչ պաշտոնական կամ չհաստատված աղբյուրների հիման վրա (օրինակ՝ ՆԳՆ-ի կողմից համացանցային որոնման, ՆԳՆ-ի կողմից չհաստատված և անհասկանալի ծագում ունեցող համացանցային կայքերի համադրման և այլն)։

Այդպիսի դեպքերում հետագայում, երբ հայտնվում է պաշտոնական/վավեր տվյալ (օրինակ՝ էլեկտրոնային անձնագրում կամ արտադրողի/հաստատված փաստաթղթերում), տվյալների տարբերությունը երբեմն գործնականում դիտարկվում է որպես «նոր գրանցում» կամ «նոր տվյալների մուտքագրում», այլ ոչ թե՝ նախկին սխալ գրանցման շտկում։


2) Սկզբունքային իրավական դիրքորոշում (առաջարկվող մոտեցում)

Խնդրում եմ արձանագրել և կիրառել հետևյալ հիմնարար մոտեցումը.


Եթե տրանսպորտային միջոցը գրանցվել է ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ սահմանված պետական գրանցման կարգով, և եթե պետական գրանցման պահին տեխնիկական բնութագրերը (հատկապես՝ շարժիչի հզորությունը) ամրագրվել են ոչ պաշտոնական կամ չհաստատված աղբյուրների հիման վրա, ապա էլեկտրոնային անձնագրում (կամ այլ պաշտոնական՝ հաստատված սկզբնաղբյուրում) ամրագրված տվյալների կիրառումը պետք է գնահատվի ոչ թե որպես «նոր գրանցում», այլ որպես՝ նախկին սխալ տվյալների ուղղում (շտկում)՝ ուղղիչ վարչական ակտի/ուղղման վարույթի տրամաբանությամբ։

Սա բխում է վարչարարության օրինականության և փաստական հիմքերի ճշգրտության պահանջներից, ինչպես նաև այն սկզբունքից, որ վարչական ակտը չի կարող հիմնվել ակնհայտ սխալ/անվստահելի փաստական հիմքերի վրա։ 


3) Առաջարկվող նորմատիվ/վարչական լուծումներ (կոնկրետ կետերով)

Խնդրում եմ քննարկել և սահմանել (կամ ներքին կարգով ամրագրել) հետևյալը.

  1. «Պաշտոնական աղբյուրների առաջնահերթություն» կանոն
  2. Տեխնիկական բնութագրերի (հզորություն, զանգված, ծավալ և այլն) համար գերակայող պետք է լինեն միայն պաշտոնական/վավեր սկզբնաղբյուրները (էլեկտրոնային անձնագիր, արտադրողի վավեր փաստաթուղթ, համապատասխան հավաստագիր և այլն)՝ իսկ ոչ պաշտոնական տեղեկատվական կայքերը չպետք է կիրառվեն որպես տվյալների սահմանման հիմք։
  3. «Ուղղում՝ ոչ թե նոր գրանցում» մեխանիզմ
  4. Եթե պաշտոնական սկզբնաղբյուրում առկա տվյալները տարբերվում են նախկինում գրանցվածից և առկա են հիմքեր եզրակացնելու, որ նախնական տվյալը սահմանվել է ոչ պաշտոնական/չհաստատված աղբյուրով, ապա պետք է իրականացվի ուղղում/շտկում (ուղղիչ վարչական ակտի տրամաբանությամբ), այլ ոչ թե տվյալների «նոր գրանցում»։
  5. Պարտադիր ընթացակարգ՝ թափանցիկ և կանխատեսելի
  6. Ուղղման գործընթացում պետք է ապահովվի՝
  • անձին տեղեկացնելու հստակ ընթացակարգ,
  • ուղղման հիմքերի և կիրառված պաշտոնական սկզբնաղբյուրի նշում,
  • ուղղման վերաբերյալ արձանագրում/որոշում՝ վարչական վարույթի ընդհանուր կանոններին համահունչ։ ()
  1. Տվյալների պատմականության պահպանում (audit trail)
  2. Համակարգերում պետք է պահպանվի նախնական գրառման տվյալը որպես «նախկին սխալ տվյալ», իսկ նոր տվյալը՝ որպես «ուղղված/ճշտված տվյալ», որպեսզի ապահովվի իրավական որոշակիություն և հետադարձ ստուգելիություն։
  3. ՄԻԵԴ չափանիշների հաշվառմամբ «լավ վարչարարություն»
  4. Առաջարկվող մոտեցումը համահունչ է ՄԻԵԴ այն դիրքորոշումներին, որոնք պահանջում են պետական կառավարման կանխատեսելիություն, իրավական որոշակիություն և այն, որ պետական սխալների հետևանքները չպետք է անհամաչափ կամ կամայականորեն փոխանցվեն անձին։ 


4) Խնդրանք


Խնդրում եմ քննարկել առաջարկվող կետերը և տրամադրել դիրքորոշում՝ սահմանված ժամկետներում։


Անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել նաև վերը շարադրված դիրքորոշումը հաստատող գործնական օրինակներ։


Հարգանքով՝

Անդրանիկ Ուգուջյան

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: