ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Անդրանիկ Ուգուջյան 09.01.2026 12:41:48 | Սույնով ներկայացնում եմ առաջարկ՝ տրանսպորտային միջոցների պետական գրանցման ընթացքում (և հետագայում՝ տվյալների էլեկտրոնային համակարգերում) տեխնիկական բնութագրերի՝ հատկապես շարժիչի հզորության վերաբերյալ տվյալների հնարավոր սխալների օրինական, միասնական և կանխատեսելի ուղղման մեխանիզմ սահմանելու նպատակով։ Առաջարկը հիմնվում է.
Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի գրանցման պահին տեխնիկական բնութագրերը (մասնավորապես՝ շարժիչի հզորությունը) ձևակերպվել/ամրագրվել են ոչ պաշտոնական կամ չհաստատված աղբյուրների հիման վրա (օրինակ՝ ՆԳՆ-ի կողմից համացանցային որոնման, ՆԳՆ-ի կողմից չհաստատված և անհասկանալի ծագում ունեցող համացանցային կայքերի համադրման և այլն)։ Այդպիսի դեպքերում հետագայում, երբ հայտնվում է պաշտոնական/վավեր տվյալ (օրինակ՝ էլեկտրոնային անձնագրում կամ արտադրողի/հաստատված փաստաթղթերում), տվյալների տարբերությունը երբեմն գործնականում դիտարկվում է որպես «նոր գրանցում» կամ «նոր տվյալների մուտքագրում», այլ ոչ թե՝ նախկին սխալ գրանցման շտկում։ Խնդրում եմ արձանագրել և կիրառել հետևյալ հիմնարար մոտեցումը. Եթե տրանսպորտային միջոցը գրանցվել է ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ սահմանված պետական գրանցման կարգով, և եթե պետական գրանցման պահին տեխնիկական բնութագրերը (հատկապես՝ շարժիչի հզորությունը) ամրագրվել են ոչ պաշտոնական կամ չհաստատված աղբյուրների հիման վրա, ապա էլեկտրոնային անձնագրում (կամ այլ պաշտոնական՝ հաստատված սկզբնաղբյուրում) ամրագրված տվյալների կիրառումը պետք է գնահատվի ոչ թե որպես «նոր գրանցում», այլ որպես՝ նախկին սխալ տվյալների ուղղում (շտկում)՝ ուղղիչ վարչական ակտի/ուղղման վարույթի տրամաբանությամբ։ Սա բխում է վարչարարության օրինականության և փաստական հիմքերի ճշգրտության պահանջներից, ինչպես նաև այն սկզբունքից, որ վարչական ակտը չի կարող հիմնվել ակնհայտ սխալ/անվստահելի փաստական հիմքերի վրա։ Խնդրում եմ քննարկել և սահմանել (կամ ներքին կարգով ամրագրել) հետևյալը.
Խնդրում եմ քննարկել առաջարկվող կետերը և տրամադրել դիրքորոշում՝ սահմանված ժամկետներում։ Անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել նաև վերը շարադրված դիրքորոշումը հաստատող գործնական օրինակներ։ Հարգանքով՝ Անդրանիկ Ուգուջյան |
||||
| 2 | Անդրանիկ Ուգուջյան 14.01.2026 12:51:17 | Նախագծի նպատակը՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծվող տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման պարզեցված ընթացակարգ սահմանելը, ողջունելի է՝ հատկապես հաշվի առնելով, որ ՀՀ-ում օպերատիվ ազդարարման համակարգի (ERA-GLONASS/էքստրեմալ կանչի կոճակ) գործարկման ենթակառուցվածքը փաստացի բացակայում է, իսկ պահանջը գործնականում ստեղծել է ձևական և անհամաչափ ֆինանսական բեռ։ Միաժամանակ, նախագծի ընդունման դեպքում առաջանում են իրավական որոշակիության և խտրական վարչարարության ռիսկեր, հատկապես՝ էլեկտրական տրանսպորտային միջոցների (ԷՏՄ) նկատմամբ կիրառվող լրացուցիչ ծախսերի և տեխնիկական տվյալների (ձիաուժ/հզորություն) շտկման պրակտիկայի պատճառով։ Սույնով ներկայացնում եմ կոնկրետ պարզաբանման հարցադրումներ և լուծումների առաջարկներ՝ նախագծում ներառելու կամ պաշտոնական մեկնաբանությամբ հստակեցնելու նպատակով. 1) Գների/վճարների կարգավորում և մրցակցային ռիսկերԳործնականում ԷՏՄ-ի համար ՍԲԿՏՍ (անվտանգության հավաստագիր) և/կամ դրա հետ կապվող ծառայությունները դարձել են բարձրարժեք ու ոչ մրցակցային շուկա (մինչև ~250,000 դրամ)՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պահանջների մի մասը կապված է հենց ERA-GLONASS ֆիզիկական կոճակի հետ։ Հստակեցման պահանջ Խնդրում եմ նախագծով կամ պաշտոնական պարզաբանմամբ հստակ պատասխանել՝
Առաջարկ
Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը կատարվում է ՀՀ կառավարության 2010 թ. N1251-Ն որոշմամբ սահմանված կարգով, և գույքահարկի հաշվարկման հիմքում դրվում է լիազոր մարմնի կողմից հաստատված/գրանցված ձիաուժի ցուցանիշը, որտեղ տվյալների գրանցման լիազոր մարմինը փաստացի ՆԳՆ-ն է։ Գործնականում ստացվել է հետևյալ անհավասարությունը.
Առաջարկ Նախագծի շրջանակում կամ հարակից կարգով սահմանել, որ՝
Էլեկտրական շարժիչների դեպքում «շարժիչի հզորություն» եզրույթը գործնականում սխալ է կիրառվել՝ հաճախ «պիկային/մարկետինգային» ցուցանիշը նույնացնելով իրական հզորության հետ, մինչդեռ ԵԱՏՄ մակարդակով վաղուց սահմանված է, որ ԷՏՄ-ի համար պետք է կիրառվի 30 րոպեանոց ծանրաբեռնվածության ռեժիմում առավելագույն հզորությունը (ԷՊՏՍ-ում արտացոլվող տրամաբանությամբ)։ Հստակեցման պահանջ Խնդրում եմ հստակեցնել՝
Առաջարկ Ամրագրել միասնական կանոն՝
Քանի որ շտկման հիմքում դրվող տվյալները ԵԱՏՄ համակարգերում առկա են/կարող են ստուգվել, խնդրում եմ հստակեցնել՝
Առաջարկ Նախագծի կիրառման շրջանակում նախատեսել՝
Խնդրում եմ տալ հստակ պատասխան (նախագծում կամ պաշտոնական պարզաբանմամբ).
Խնդրում եմ ներկայացված հարցադրումներին տրամադրել պաշտոնական և հստակ պարզաբանում, և նախագծում ամրագրել իրավական որոշակիություն ապահովող նորմեր՝
Հարգանքով՝ Անդրանիկ Ուգուջյան |