««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Քննչական կոմիտեի համակարգում գործում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակը փորձաքննությունների, ինչպես նաև քրեագիտական աջակցության և քրեագիտական հաշվառումների իրականացումն է:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը`
1) կատարում է կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ, որի իրականացման, ինչպես նաև ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի ստացման, օգտագործման և պահման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
2) վարում է մատնադրոշմային քարտադարանը, որի կազմակերպման և գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
3) ստեղծում և վարում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու, որի ստեղծման, կազմավորման և վարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
4) իրականացնում է այլ քրեագիտական հաշվառումներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
-
Продолжительность
29.12.2025 14.01.2026 -
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
-
Test
Просмотры 539
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .