«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ 17-րդ և 18-րդ կետերում «կողմից» բառից հետո լրացնել «կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներով» բառերը, 12․1-ին կետից հետո լրացնել նոր 12․2-րդ կետ՝ հետևայլ բովանդակությամբ․
«12․2) անկախ կյանքի կենտրոն՝ անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ իրականացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններ կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ կամ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպություններ, որոնք ծառայությունն իրականացնում են պետական բյուջեի կամ պատվիրակման կամ օրենքով չարգելված այլ միջոցներով։»
Հոդված 2․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ծառայությունները» բառից հետո լրացնել «, հանրային ծառայությունները» բառերը, իսկ 5․1-ին կետում «․» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունը. «Եթե փոխհատուցման գումարը տրվում է օրենքով չարգելված այլ աղբյուրներով, ապա սույն կետում նշված պայմանագիրը կնքվում է եռակողմ՝ ներառելով նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպություններին․»։
-
Продолжительность
26.12.2025 12.01.2026 -
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 120
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .