Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ԱՌՈՂՋՈԻԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ  ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի -ի ՀՕ- Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի պահանջից, համաձայն որի առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամի վրա՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամի վրա:

Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների՝ առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ է սահմանել անապահով ընտանիքների շրջանակը և այդ ընտանիքների անդամների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման առանձնահատկությունները: Ըստ այդմ, առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու իրավունքից պետք է օգտվեն անապահովության գնահատման նոր և գործող համակարգերի հիման վրա սոցիալապես անապահով ճանաչված համապատասխան միավոր կամ շեմ ունեցող ընտանիքների անդամները:

 

1.2.        Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով առաջարկվում է՝

1.             առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածել

1)             սոցիալապես անապահով այն ընտանիքի ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անդամի վրա, ով հանդիսանում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու (անապահովության գնահատման գործող համակարգի շահառուներ),

2)            «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անդամների վրա (անապահովության գնահատման նոր համակարգի շահառուներ),

2.    Սահմանել շահառուների տվյալների փոխանակման կարգ՝ հաշվի առնելով անապահովության գնահատման գործող և նոր համակարգերի առանձնահատկությունները:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են անապահով ընտանիքների անդամների՝  առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու և բժշկական օգնության և սպասարկման ծառայություններց օգտվելու իրավունքի հետ կապված հարաբերությունները:

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ սոցիալապես անապահով ճանաչված շուրջ 60000 ընտանիքների անդամներ կօգտվեն առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու և բժշկական օգնության և սպասարկման ծառայություններց օգտվելու իրավունքից:

 

          4.       Նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

        Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

           5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին պարբերության պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ 

  • Продолжительность

    21.12.2025 05.01.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 65

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: