ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____ ______________ 2025 ԹՎԱԿԱՆԻ N -Ն
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է սոցիալապես անապահով այն ընտանիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ անդամի վրա, ով հանդիսանում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ։
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված
1) անապահով ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորած կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով։
2) ընտանիքի անդամի նույնականացման համար կիրառվում են հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Продолжительность
21.12.2025 05.01.2026 -
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
-
Test
Просмотры 66
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .