«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Տիգրան Հովսեփյան 21.12.2025 11:11:24 | 10-12-րդ դասարաններում «Հայրենագիտություն», «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները ներկայացվում են Հայաստանի պատմությունը, հասարակական կյանքի ոլորտները և համաշխարհային պատմությունը ներկայացնող մեկ ինտեգրված հիմնական ծրագրով կամ... Խնդրում եմ՝ պարզաբանել այս կետը: 10-12-րդ դասարաններում Հասարակագիտություն առարկան շատ կարևոր և արժեքային կողմնորոշում ձևավորող թեմաներ ունի, այն ինչպե՛ս է ինտեգրելու Համաշխարհային պատմությունը: Ֆինանսական գրագիտություն, իրավունք և պետություն, քաղաքագիտություն բաժինները շատ կարևոր են ներկայիս սերնդի կրթության և դաստիւարակության գործում՝ որպես քաղաքացի ձևավորման առանցքային դրույթներ պարունակելով: Եթե փոփոխության այս կետը ճիշտ եմ հասկացել, ապա այս առարկայի առարկայացանկից դուրս թողները կամ դասանյութի կրճատելը տեղին ու նպատակահարմար չէ: Առաջարկում եմ այս առարկային կարևորություն տալ, քանի որ քաղաքական ակտիվ անհատ և որպես ֆինանսական գրագետ քաղաքացի հենց այս առարկան է ձևավորում: Առանց այն էլ ֆինանսական գրագիտության պակասը և քաղաքական չեզոքությունը հիմա շատ արդիական խնդիրներ են ծնում |
Ընդունվել է ի գիտություն: |
|||
| 2 | Տիգրան Հովսեփյան 28.12.2025 22:20:04 | 33.5.7 կետը առաջարկում եմ խմբագրել հետևյալ ձևով. «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացվում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով։ 10-12-րդ դասարաններում «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները ներկայացվում են հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով (բացատրություն՝ «Հասարակագիտություն» առարկան ինտեգրված առարկա է) կամ հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկայով և «Համաշխարհային պատմություն» նպատակային ծրագրով: Հիմնավորում՝
|
Դիտարկումը լրացուցիչ կքննարկվի: |
|||
| 3 | արմինե խաչատրյան 22.12.2025 17:33:12 | Առաջարկում եմ առանցքային 5-րդ կարողունակության մեջ ավելացնել նաև արհեստական բանականության գրագիտությունը։ |
Ընդունվել է ի գիտություն, դիտարկումը կքննարկվի: |
|||
| 4 | արմինե խաչատրյան 22.12.2025 17:43:45 | Չափորոշչի 15-րդ կետում, որն ուսումնառության բնագավառների մասին է, 7 բնագավառներից 6-ը ներկայացվում են որպես կրթության բովանդակության տիրույթ, իսկ ԲՏՃՄ-ն, որը թվով 4-րդն է, ներկայացվում է որպես ուսումնառության բնագավառ։ Առաջարկում եմ ԲՏՃՄ-ի կետը նույնպես ձևակերպել որպես տիրույթ։ Կամ կարելի է մյուս 6-ը փոխել և ձևակերպել որպես բնագավառ։ |
Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի: |
|||
| 5 | Ինգա Վարդանյան 23.12.2025 07:16:52 | ՀՊՉ-ում կատարված փոփոխությունները ողջունելի են, կատարված լրամշակումները հստակեցնում են գործողությունները։ Սակայն առաջարկում եմ լրամշակել ևս մի քանի կետ՝ 1․ 7-րդ գլխի 26-րդ կետի 1-ին և 2-րդ կետերը կարիք ունեն լրամշակման՝ չի հասկացվում, որ պարտադրվող 2 նախագծիծ մեկը պետք է լինի ԲՏՃՄ (որից -որոնցից), 2․7-րդ գլխի 31-րդ կետի 1-ին ենթակետում «Դասամիջոցների ընդհանուր տևողությունը մեկ օրվա համար սահմանվում է նվազագույնը 45 րոպե, առավելագույնը՝ 90 րոպե» առաջարկում եմ նվազեցնել նվազագույնի շեմը, եթե դպրոցը չունի նույնիսկ բուֆետ կամ գործում է 2-րդ հերթով։ 3․8-րդ գլխի 33-րդ կետի 5-րդ ենթակետի 3-րդ ենթակետի համաձայն «Երկրորդ օտար լեզվի փոխարեն 1-12-րդ դասարաններում բնագավառը կարող է ներկայացվել ազգային փոքրամասնության լեզուն ]2-րդ օտար լեզում ուսումնասիրվում է 3-րդ դասարանից»։ Կարծում եմ դասարանների համար հարկավոր են հստակեցումներ, կա հակասություն |
|
|||
| 6 | Արթուր Տաշչյան 24.12.2025 15:47:03 | Առաջարկում ենք ՀՊՉ ուսումնական պլանի անհատական բաղադրիչի միջին դպրոցին տրամադրվող ժամաքանակը մեծաքանակ դպրոցների պարագայում վերանայել, քանի որ մեծ քանակով նախագծերին և պարտադիր խմբակներին տրամադրելուց հետո արտաուսումնական ընդամենը 2 խմբակ ենք կարողանում ունենալ, երբ մեր՝ Աբովյանի հ2 հիմնական դպրոցի օրինակով այս պահին միջին դպրոցի սովորողների քանակը 815 է և այս դեպքում դպրոցը չի կարողանում բավարարել սովորողների կարիքները: |
Ընդունվել է ի գիտություն, դիտարկումը կքննարկվի: |
|||
| 7 | Անի Պողոսյան 25.12.2025 07:23:48 | Խնդրում ենք նաև հստակեցնել այս պահին 11֊րդ դասարանում սովորողների՝ միասնական քննությանն առնչվող մանրամասները։ Կից ուղարկում եմ ԿԳՄՍՆ ֊ին ուղարկված՝ Շիրակի մարզի մի շարք ուսուցիչների դիմումը, որտեղ հստակ շարադրված են մեր դիտարկումները պատմություն առարկայի վերաբերյալ։ |
Դիտարկումը նախագծի բովանդակությանը չի առնչվում: |
|||
| 8 | Սիրանուշ Մինասյան 25.12.2025 13:33:29 | Հարգելի մասնագետներ ,նախ պետք է սովորողներին ապահովենք դասագրքերով ,արդեն երկու տարի է ավագ դասարաններում դասավանդում է կենսաբանություն առարկան հին և շատ խճճված, անհասկանալի խորացված, ոչ հավաստի ուսումնական նյութերով , որքան էլ չափորոշիչը փոխվի եթե չունենք նորմալ խելամիտ դասագրքեր կարողունակությունների ձևավորման մասին խոսելն կրում է ձևական բնույթ։ Խնդրում ենք թեթևացնել ուսումնական նյութերի անիմաստ խորացված նյութերը։ |
Նախագծի բովանդակությանը վերաբերելի չէ: |
|||
| 9 | Սիրանուշ Մինասյան 03.01.2026 22:46:28 | Խնդրում ենք վերանայել 12_ամյա կրթությունը , որը ոչինչ չի տալիս սովորողին , միայն 3 տարվա կորուստ , եթե 10_րդ դասարանը ավարտի և դիմորդը շուտ բուհ կընդունվի , շուտ երկրի համար մասնագետ կդառնա։ Ավագ դասարաններում ` ինչքան էլ չափորոշիչը գեղեցիկ շարադրված լինի միևնույն է կրթությունը չարդարացված է , եթե ծնողը պետք է առնվազն երկու տարի կրկնուսույց վարձի ։ Խնդրում ենք նախապես տեղեկացնել այս տարվա 11_րդ դասարանցիները , ինչ կարգով են մասնակցելու միասնական քննություններին , քանի որ քննությունների պատրաստվելը ժամանակատար է ։ |
Դիտարկումը նախագծին վերաբերելի չէ: |
|||
| 10 | Մարի Թամազյան 25.12.2025 16:03:07 | ՀՀ օրեսդրությամբ սահմանված է պարտուս մինչև 12-րդ դասարան։ ՀՊՉ-ի 30․1-ի թ կետով սովորողի ծանրաբեռնվածությունը սահմանվում է 28-33 դաս։ Կան սովորողներ, որոնց մտավոր և ֆիզիկական ունակությունները բավարար չեն, որ տվյալը սովորողը կարողանա որևէ առարկա ընտրի որպես նպատակային։ Օրինակ տվյալ անձը մտավոր առումով ի վիճակի չի որևէ մասնագետ դառնալու։ Օրինակ կարող է նույնիսկ տառերը չի ճանաչում, չնայած նրա հետ աշխատել են 9 տարի, բայց մարդն ի վիճակի չէ տառերը մտապահելու, կամ վարժ կարդալ չգիտի, կամ թվաբանական հաշվարկները դժվարանում է կատարել, քանի որ տվյալ անձի ունակությունները չեն բավարարում, դա մտապահելու, տրամաբանելու։ Կամ մտավոր խնդիրների պատճառով ուսուցումը կազմակերպվել է ԱՈՒՊ-ով, արդյունքում հասել են նրան, որ նա միջավայրում և հասարակության մեջ ապրելու հմտություններ է ձեռք բերել, բայց հաենայն դեպս որևէ առարկա նպատակային ուսումնասիրելու ի վիճակի չէ։ Կարող է կատարել ֆիզիկական աշխատանք, օրինակ դառնա բանվոր, պահակ, կամ նմանատիպ այլ աշխատանք կատարող, բայց կրթության ոլորտը կարգավորող կարգերը ստիպում են, որ տվյալ անձը 10-րդ դասարանում ընտրի նպատակային առարկա, քանի որ շաբաթական առնվազն 28 դաս միայն հիմնական առարկաներով ապահովել հնարավոր չէ։ Արդյունքում տվյալ անձը ստիպված է լինում ժամանակը անարդյունավետ վատնել, նստել այն առարկաների նպատակային դասաժամերին, որից ոչինչ չի հասկանում։ Առաջարկում եմ 1․ ՀՊՉ 30․1-ի թ կետի համար նվազագույն ծանրաբեռնվածությունը քչացնել մինչև 18 դաս։ 1․1 Այդ սովորողների համար շաբաթվա տևողությունը սահմանել 3 օր։ 2․ Ծնողի դիմումի առկայության դեպքում լիազոր մարմնի սահմանած կարգով /օրինակ գնահատող հանձնաժողովի, կամ ՄանկԽորհի, կամ այլ մարմնի որոշմամբ/ վերը նշված դեպքերում այդ սովորողին ազատել պարտուսից։ |
Դիտել կցված փաստաթուղթը |
Ընդունվել է ի գիտություն, դիտարկումը լրացուցիչ կքննարկվի: |
||
| 11 | Անուշ Ոսկանյան 27.12.2025 09:20:19 | Նոր ՀՊՉ-ի նախագծի համաձայն՝ սովորողները պետք է պարտադիր իրականացնեն 2 նախագծային աշխատանքներ, որոնցից մեկը բնագիտական առարկաներից, բայց իրականությունը ցավալի է։ Շատ դպրոցներում ուսուցչի օգնականները ձևական են, պարզապես «կահավորվող մարդ են», որին հաշվի չեն առնում որպես իրական ռեսուրս։ Միևնույն ժամանակ, օրենքով դասարաններում սովորողների քանակը շարունակում է մնալ 26–30, ինչը անհամատեղելի է որակյալ կրթության հետ։ Բացի այդ, բնագիտական առարկաների ուսուցիչների քանակը սահմանափակ է, ուստի նույնիսկ նվազագույն ռեսուրսներով հնարավոր չէ իրականացնել որակյալ նախագծային աշխատանք բոլոր աշակերտների համար։ Նշեմ կարևոր սկզբունք. Կրթության մեջ ոչինչ չպետք է լինի պարտադիր սովորողի համար. Յուրաքանչյուր նախագիծ կամ գործունեություն պետք է լինի մոտիվացնող, հետաքրքրական և ազատ ընտրության վրա հիմնված, այլ ոչ թե ձևական պարտադրանք, որը ծանրաբեռնում է և չի նպաստում կարողունակությունների զարգացմանը։ Արդյունքում, եթե ուզում ենք, որ յուրաքանչյուր աշակերտ ստանա բավարար ուշադրություն, իսկ ուսուցիչը կարողանա իրականացնել իր գործառույթները իրական ռեսուրսներով, ապա դասարանը պետք է մինչև 20 աշակերտ լինի: Առանց այս փոփոխության՝ բնագիտական նախագծային աշխատանքները մնալու են ձևական, ուսուցիչները ծանրաբեռնված են, իսկ աշակերտների կարողունակությունները չեն զարգանում: Կրթությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ պետական քաղաքականությունը համընկնի իրականության հետ: |
Դասարանների կազմի փոփոխության վերաբերյալ առաջիկայում կշրջանառվի նախագիծ: Նախագծային աշխատանքի իրականացման նպատակը ճիշտ պատկերացնելու և ճիշտ թեմաներ ընտրելու դեպքում նախագիծը կարող է սովորողի մոտ ավելի լուրջ կարողունակություններ ձևավորել, քան իրականում ստացվում է: |
|||
| 12 | Ռուզաննա Ասլանյան 29.12.2025 00:31:29 | Ողջունելի է, որ ընդունվում և բարելավվում են ՀՊՉ-ի որոշ կետեր։ Խնդրում եմ անդրադառնալ նաև 9-րդ մասի 44-րդ կետին, որը վերաբերում է բնութագրիչներով գնահատմանը։ Կիսամյակային ամփոփիչ գնահատման մեջ բնութագրիչները վերանայման, հստակեցման և լուրջ խմբագրման կարիք ունեն։ Ըստ ԷՄԻՍ-ի ամփոփիչ գնահատման բնութագրիչների ստացվում է ամեն առարկայի համար բավականին ծավալուն և ոչ այնքան տեսանելի պատկեր, ինչը դժվարություն է առաջացնում թե՛ ուսուցչի և թե, հատկապես, ծնողի համար երեխայի ընդհանուր առաջադիմության մասին հստակ պատկերացում կազմելու հարցում։ Այս մասը ՀՊՉ-ին վերաբերող փաստաթղթում չի երևում, բայց նոր գնահատման համակարգում այս խնդիրն առկա է։ Շնորհակալություն |
Նախագծին վերաբերելի չէ: Ձեր ներկայացրած դիտարկումը վերաբերում է ԷՄԻՍ համակարգում առկա բնութագրիչներին, որը փոխարինում է միավորային գնահատմանը և օգնում է ամբողջական պատկերացում կազմելու սովորողի կրթական արդյունքի վերաբերյալ: |
|||
| 13 | Կարապետ Իսրայելյան 29.12.2025 01:17:17 | Ոչ այս մոտեցումը կապված ՆԶՊ Եվ անվտանգ կենսագործունեություն առարկայի մասով դեմ եմ Ձեր առաջարկին այս առարկան պիտի մնա Եվ չպետք է հանվի Զինղեկի պաշտոնը այլ պետք է ավելի արժեվորել ։ Դեմ եմ Դեմ եմ այս նախագծին ԱԻՆ ժամանակ գործելը Զինորականից ոչ ոք ավելի լավ չի կարող իրականացնել։ |
Հաշվի առնելով, որ առարկան ոչ թե հանվում է, այլ ընդլայնվում է ուսումնասիրման շրջանակը, և գործնական մասն ամբողջությամբ զինբորական պատրաստվածության բաղադրիչ է ներառելու, հետևաբար ՆԶՊ ուսուցչի հաստիքի կրճատման մասին խոսք լինել չի կարող: |
|||
| 14 | Կարեն Մելիքյան 29.12.2025 13:52:01 | Ուսումնական բնագավառներին հատկացված ժամաքանակները յուրաքանչյուր դպրոցի տալիս է լայն հնարավորություն` ձևավորելու ուսումնական պլանը՝ ըստ դպրոցի կարիքի, և այս համատեքստում կառանձնացնեմ «Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները» բաժնի 33-րդ կետի 2-րդ ենթակետը, այն է՝ «ԲՏՃՄ» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-4-րդ դասարաններում ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով։ Ուսումնական պլանը կազմելիս դպրոցում կարող է անորոշություն առաջանալ, թե ինչ համամասնությամբ նշված երեք բնագավառներից հատկացնել ժամաքանակ, որպեսզի ձևավորվի մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայի ժամաքանակը, ուստի առաջարկում եմ 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների համար, համաձայն մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող ինտեգրված ուսումնական առարկայի ծրագրի, նշել «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» հատկացվող ժամաքանակի համամասնությունը։ Օրինակ՝ եթե 2-րդ դասարանում դպրոցը «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկային հատկացրել է 2 ժամ, նշվի հստակեցումը, որ այդ երկու ժամի 50%-ը հատկացվում է «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի ժամաքանակից, իսկ 50%-ը «Հայրենագիտություն» ուսումնական բնագավառի ժամաքանակից։ Կարևոր եմ համարում նշել, որ «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառին 29-րդ կետի 6-րդ ենթակետում նշվում է տարրական դպրոցում՝ 0 %, հետևաբար՝ այս բնագավառից տարրական դպրոցում ժամաքանակ հատկացնել հնարավոր չէ։ Առաջարկում եմ «Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները» բաժնի 33-րդ կետի 2-րդ ենթակետը ձևակերպել հետևյալ կերպ՝ «ԲՏՃՄ» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-4-րդ դասարաններում ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով, որի ժամաքանակը կձևավորվի յուրաքանչյուր ուսումնական բնագավառից հավասար ժամաքանակ հատկացնելով։ |
Կքննարկվի, ըստ անհրաժեշտության կխմբագրվի: |
|||
| 15 | Սևադա Աղաջանյան 29.12.2025 20:26:34 | Կրթության և ռազմական գործի ոլորտներում ցանկացած դրական փոփոխություն կարևոր է, բայց դրանց իրականացման ընթացքում /նամանավանդ մեր՝ ՀՀ-ի պարագայում/ պետք է հաշվի առնել մշտական տիրող բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը: ՈՒսումնասիրելով առաջարկվող նախագծի հիմնավորումները և հաշվի առնելով վերոհիշյալն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՝ - «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի շրջանակում փոփոխութփյուններ կատարելիս, ընդգրկված առարկաները վերանայելիս «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի բովանդակությունն ընտրել այնպես, որպեսզի այն լինի ուղղված ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ազգային անվտանգությանն ու պատասխանատու քաղաքացու դաստիարակությանը, նախազորակոչային պատրաստությանը, ով գիտի պատմություն ու հպարտ է իր ժողովրդի պատմությունով, ունի հարգանք սեփական զինված ուժերի նկատմամբ, տիրապետում է դպրոցական ծրագրով ու չափորոշիչներով սահմանված տեսական գիտելիքներին, գործնական հմտություններին և պատրաստ է համալրել Ազգային բանակի շարքերը: Ինչ վերաբերում է ՆԶՊ դասընթացի գործող ծրագրին այն ոչ թե ձևավորում է պատկերացումներ և գործնական կարողություններ, այլ ուսումնասիրում է երկու հիմնական ուղղություն՝ - առաջինը վերաբերում է պատերազմական իրավիճակներին և սովորեցնում է, թե ինչ պետք է անել տվյալ իրավիճակում, - երկրորդը վերաբերում է արտակարգ իրավիճակներին (երկրաշարժեր, ջրհեղեղներ, … Առօրյա կյանքում, կենցաղում հանդիպող վտանգներ և դրանց անվտանգային հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ վարակիչ հիվանդությունները, արտաքին ազդակների ազդեցություններն օրգանիզմի վրա) և սովորեցնում է վարքականոններ, թե տարբեր իրադրության պայմաններում առանց խուճապի մատնվելու ինչպես գործել, որոշումներ կայացնել և անհրաժեշտության դեպքում ինչպիսի օգնություն ցուցաբերել: Գործող ծրագրից, որպեսզի դուրս չմնան պետական անվտանգության, տեղեկատվական անվտանգության, անհատական և կոլեկտիվ անվտանգության հետ կապված հարցերը անհրաժեշտ է համապատասխան առարկայի ծրագրում ներառել պարապմունքներ, որտեղ կուսումնասիրվի «Կիբերանվտանգություն ու տեղեկատվական հիգիենա» /ապատեղեկատվության ճանաչում, անձնական տվյալների պաշտպանություն և թշնամու հոգեբանական գործողություններին հակազդելու մեթոդների ուսուցում/ : Ներկայիս 8-րդ դասարանում գործող «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան պետք չէ փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկայով, քանի որ այն համապատասխան 2079–Ն որոշումով միտված է նախազորակոչային պատրաստության, իսկ ցածր դասարանցիների համար պետք է ՀԱՍԱՆԵԼԻ և ԸՆԿԱԼԵԼԻ լինի ուսուցանվող նյութը / ինչպես նշել էիք՝ «…առավել խորությամբ ուսումնասիրելով տարբեր արտակարգ իրավիճակներ, այդ թվում՝ պատերազմական, և յուրացնել համապատասխան արձագանքնման գիտելիքներ և կարողություններ»/:
Հ Ա Ր Ց՝ Ի՞ նչ պետք է լինի ՀՀ Կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 29 –ին ընդունված ու գործող թիվ 2079–Ն որոշման /«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»/ հետ, որով կարգավորվում են և հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) սովորողների նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման գործընթացը, և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման միջոցով սովորողների նախազորակոչային պատրաստության կազմակերպումն ու անցկացումը, նպատակները։
«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի շրջանակում փոփոխություններ կատարելիս առաջնահերթությունը ՊԵՏՔ Է տալ զինվորական գործին /կամք, կարգապահություն, անձնական պատասխանատվություն, ենթակարգություն, պաշտպանություն և այլն/, քանի որ նման մարդկային որակներ ու գիտելիքներ ունեցող մարդիկ են համարվում պետության շարժիչ ուժը: |
Առաջարկը կքննարկվի ոլորտային մասնագետների հետ և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվի:
|
|||
| 16 | Արման Աղաքարյան 30.12.2025 11:41:32 | <<ՆԶՊ>> առարկայի մասով սույն փոփոխությունները բերելու են ռազմամասնագիտական կողմնորոշում ցուցաբերող պատանիների թվաքանակի նվազման, <<ՆԶՊ>>-ի ` առանց այն էլ սակավաթիվ երիտասարդ մասնագետների արտահոսքի հանրակրթական համակարգից։ Հստակեցում է պահանջելու նաև <<դպրոցի զինղեկ>> հասկացությունը։ Առկախ վիճակում են մնալու նախազորակոչային տարիքի սովորողների հաշվառման գործառույթները։ Լրացուցիչ կարգավորում է անհրաժեշտ լինելու դպրոցի արտակարգ ռիսկերի կառավարման և քաղպաշտպանության ոլորտում զինղեկի / անվտանգ կենսագործունեության ուսուցչի (եթե տվյալ փոփոխությունը կատարվի) պարտականությունների մասով։ Վերակնքման ենթակա են լինելու <<ՆԶՊ>> ուսուցիչների աշխատանքային պայմանագրերը, քանզի նրանք աշխատանքի են ընդունվել մրցույթային կարգով, և առարկայի անվան և բովանդակային փոփոխությունները հիմք չեն կարող հանդիսանալ աշխատանքային պայմանագրի լուծարման համար։ |
Փորջը ցույց է տալիս, որ գործնական պարապմունքները անձի մոտ ավելի շատ են մասնագիտական կողմնորոշում ձևավորում, քան տեսականի ժամանակ: Առարկան սովորողին ընձեռելու է ավելի լայն հնարավորություն և գիտելիքի յուրացման մեծ ասպարեզ է բացելու: |
|||
| 17 | Gayane Kostandyan 31.12.2025 00:07:51 | 26-րդ կետի 1-ին ենթակետում, այն է՝ 1) 7-9-րդ դասարանում՝ յուրաքանչյուր կիսամյակում առնվազն մեկ նախագիծ, որից առնվազն մեկը ԲՏՃՄ ուսումնական բնագավառի որևէ առարկայից կամ առարկաներից կետում իմ կարծիքով ԲՏՃՄ-ի փոխարեն պետք է լինի բնագիտական բառը։ Հիմնավորում՝ եթե նախագծի նպատակը 9-րդ դասարանի ավարտական քննության հանձնելն է, սովորողը այն պետք է հանձնի բնագիտական առարկաներից, այլ ոչ թե ԲՏՃՄ ուսումնական բնագավառից։ Շնորհակալություն։ |
Դիտարկումը լրացուցիչ կքննարկվի, շնորհակալություն: |
|||
| 18 | Gayane Kostandyan 31.12.2025 00:28:23 | 9. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնի 42-րդ կետում՝ Հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատման մեթոդներն ու ձևերն ընտրում և հաստատում է հանրակրթական ուսումնական հաստատությունը, ավելացրել եք նաև հայտորոշիչ գնահատումը։ Նախկինում ուսուցիչն ազատ էր, և հայտորոշիչ գնահատումը չէր հաստատվում ուսումնական հաստատության կողմից։ Ո՞րն է փոփոխության պատճառը։ Շնորհակալություն։
|
Նպատակը ուսումնական հաստատությունում արդեն ստուգված, կիրառված կամ նոր մտածված մեթոդի կիրառման միասնական մոտեցումն ապահովելն է: |
|||
| 19 | Karmen Վիրաբյան 31.12.2025 01:47:41 | Առաջարկում եմ բարելավել տարրական դասարանների դասագրքերը,կից տետրերը՝ամփոփիչ և հայտորոշիչ։Մայրենիի դասագրքերում շատ են պարզունակ և ոչինչ չասող բնագրերը և դրանց շուրջ վարժությունները, թեմաներին հաճախ հատկացված են չարդարացված երկար դասաժամեր։Ի հակառակ դրան՝բարդ ու անհասկանալիորեն տրամաբանությունից հեռու են հայտորոշիչ և ամփոփիչ տետրերի առաջադրած պահանջները,որոնք լրացնելու համար առնվազն 2 դասաժ է պահանջվում և ուսուցչի ակտիվ ուղղորդում։ |
Նախագծին վերաբերելի չէ: |
|||
| 20 | Karmen Վիրաբյան 31.12.2025 01:47:41 | Նույնն են մաթեմատիկայի հայտորոշիչ և ամփոփիչ տետրերը՝բարդ ու խճճված ,աննպատակ պնդումներով լի,մաթեմատիկայի դասագրքերում քիչ են վարժությունները։Ստիպված ենք լինում օգտվել այլ միջոցներից։Առաջարկում եմ մաթեմատիկայի դասագրքերին կից վարժությունների գրքույկներ կազմել ։ |
Նախագծին վերաբերելի չէ: |
|||
| 21 | Մարգարիտ Սարգսյան 03.01.2026 11:46:17 | Ուզում ենք հավատալ, որ Հանրակրթության պետական չափորոշում փոփոխությունների նախագծում կրթահամալիրի «լավագույն փորձը» կարևորված է, թեկուզ առանց հատուկ նշումի։ Մեր ուսումնական պլաններում արտացոլված մոտեցումները, կրթահամալիրում գործող, իրականացվող մանկավարժական մոտեցումների մի մասը, որոնք նաև տարիների ընթացքում լրամշակվել են, բերվել կազմակերպման ձևերի, արտացոլված են ճափորոշչում։ Նորից հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերապատրաստումներ իրականացնելու , մեր փորձը փոխանցելու մասով։ Առաջարկում ենք։
Հեղինակային կրթական ծրագրով ուսումնական տարվա ձմեռային և ամառային դպրոց-ճամբարների, Արատեսի դպրոց բնության գրկում շուրջտարյա ճամբարային գործունեության, ամառային վրանային լողափնյա ճամբարների, ռազմամարզական ճամբարների կազմակերպման՝ հինգ ուսումնական շրջանով շուրջտարյա դպրոցի մեր փորձը կարող է օգտակար լինել։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժության լաբորատորիա Մարգարիտ Սարգսյան |
Դիտարկումներն ընդունվել են ի գիտություն: |
|||
| 22 | Մկրտիչ Գայրանյան 03.01.2026 23:17:32 | Սույն նախագծով առաջարկվող փոփոխությունները, որոնք հանգեցնում են «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դերի նվազեցմանը և դրա փաստացի տարրալուծմանը «Անվտանգ կենսագործունեություն» տիրույթում համարում ենք խիստ մտահոգիչ և անընդունելի հետևյալ հիմնավորումներով.
Նախագծով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները (օրինակ՝ «տիրապետի զինվորական պատրաստության հիմունքներին») հնարավոր չէ պատշաճ ապահովել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի շրջանակներում։ Այս առարկայի ծրագրային բնույթը և ժամաքանակը թույլ չի տալիս իրականացնել խորքային ռազմական պատրաստություն։ Արդյունքում մենք կունենանք մի իրավիճակ, երբ գործնականում սովորողը կտիրապետի միայն « անվտանգության և առողջ ապրելակերպի» տարրական կանոններին՝ զուրկ լինելով բուն նախնական ռազմական գիտելիքներից և հմտություններից, ինչը մի քանի տարի հետո իր բացասական ազդեցությունը կունենա բանակի մարտունակության վրա, հաշվի առնելով նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման հանգամանքը։ 2 Հոգեբանական պատրաստվածություն և կանխարգելիչ դեր. Բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը, մասնավորապես՝ ինքնասպանությունները և ոչ կանոնադրական հարաբերությունները, մեծամասամբ հետևանք են զինվորական ծառայությանը սովորողի հոգեբանական, ֆիզիկական և իրավական անպատրաստության պակասի։Եթե ֆիզիկական պատրաստության խնդիրը ֆիզկուլտուրա առարկան մասամբ կարող է լուծել, ապա ՆԶՊ-ն միակ առարկան է, որը հատկապես բարձր դասարաններում պատանուն աստիճանաբար ծանոթացնում է զինվորական կյանքի կարգապահությանը և բանակային խիստ ռեժիմին, ենթակայությանը և հոգեբանական ծանրաբեռնվածությանը։ Այս բաղադրիչի վերացումը կզրկի ապագա զորակոչիկին անհրաժեշտ «հոգեբանական դիմակայունությունից», ինչպես նաև խրախուսանքների ու զինվորական պատասխանաանատվության դրույթերի իմացությունից, ինչը ուղիղ ռիսկ է բանակում անցանկալի պատահարների աճի համար։ Ծառայության ժամկետի կրճատման պարագայում ավելի տրամաբանական կլիներ ՆԶՊ առարկայի ժամերի ավելացումը , այլ ոչ թե հակառակը։ 3 Զենքի հետ վարվելու մշակույթը և հանրային անվտանգությունը. Ներկայիս օրենսդրական փոփոխությունների պայմաններում, երբ զենքի ձեռքբերման հնարավորությունները ընդլայնվել են, ՆԶՊ առարկան մնում է միակ պետական հարթակը, որտեղ քաղաքացին անկախ սեռից դեռևս պատանի տարիքից սովորում է զենքի կառուցվածքը և զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները։ Առանց դպրոցական զինվորական ուսուցման մենք կունենանք զենքի հասանելիության աճ՝ զուգորդված դրա կիրառման հմտությունների անտեղյակությամբ։ 4 Զինղեկի ինստիտուտի և պետական-մոբիլիզացիոն գործառույթների կորուստ. Զինղեկը իրականացնում է բազմաթիվ ռազմավարական գործառույթներ, որոնք դուրս են միայն դասավանդման շրջանակից․ ա) Նախազորակոչային տարիքի պատանիների հաշվառում և կցագրում զինկոմիսարիատներին, ակտիվ փոխգործակցում տարածքային զինկոմիսարիատի և նախազորակոչային տարիքի պատանիների ծնողներ հետ բ) Փաստաթղթերի նախապատրաստում, բուժզննության ուղեկցում և զորակոչի նախապատրաստական աշխատանքների համակարգում։ գ) Անձնակազմի հաշվառում. Զինղեկը պատասխանատու է նաև հաստատությունում աշխատող պահեստազորում գտնվող տղամարդ ուսուցիչների և աշխատակիցների տվյալների մշակման, հաշվառման և անհրաժեշտության դեպքում մոբիլիզացիոն ռեսուրսի ճշգրտման համար, ։ դ) Այլ մասնագիտությունների կամ այլ առարկաների ուսուցիցներ պահեստազորայինների համեմատ երկրի համար վճռորոշ, պատերազմական իրավիճակներում պահեստազորային զինղեկների երկրի պաշտպանությանը կամավոր մասնակցության հարաբերությունը միավոր քանակի դեպքում հարյուրապատիկ անգամ ավելի շատ է, օրինակ եթե միջինացված հարյուր հոգի բժիշկ , ծրագրավորող, պատգամավոր կամ գործարարից կպատերազմի կամավորագրվել են միջինում 2-3 հոգի կամ պակաս, զինղեկների դեպքում, այդ թիվը կազմում է մոտ 61-73 հոգի, որոնք մյուսների պես քաղաքացիական անձիք են ու չունեն որևէ արտոնություն կամ օրենսդրական լրացուցիչ պարտավորություն։ ե) Այս ինստիտուտի վերացումը կխաթարի դպրոց-բանակ կապը և կառաջացնի վարչական քաոս պաշտպանական համակարգի համար կարևոր այս օղակում։ 5 Տարբեր պատճառներով հետագայում զինվորական ծառայությունից ազատվող և պահեստազորում հաշվառված պատանիների հետ կապված խնդիրներ Ունենք առողջական խնդիրներով խաղաղ պայմաններում զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիներ, տարբեր արտոնություններով զինվորական ծառայությունից ազատվողներ, որոնց քանակը ցավոք շատ ավելին է, քան ծառայության մեկնողների քանակը, բայց նրանք համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ Օրենքի պատերազմական վիճակում ենթակա են զորակոչի ու պատերազմական վիճակում զորակոչվելու են առանց տարրական նախնական զինվորական պատրաստության։ |
Առարկան պարտադիր ունենալու է գործնական մաս, որի ընթացքում սովորողը ճամբարի ձևաչափով զարգացնելու է պրակտիկ հմտությունները: |
|||
| 23 | Մկրտիչ Գայրանյան 03.01.2026 23:17:32 |
6 Նախագիծը հակասում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ Օրենքի պահանջներին Նախագիծը հակասում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ Օրենքի պահանջներին, մասնավորապես՝ «Հոդված 18.Նախազորակոչային պատրաստությունը1. Քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու նպատակով հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կազմակերպվում և անցկացվում է նախազորակոչային պատրաստություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:» Եթե նախագիծը ՆԶՊ-ն վերածում է ընդհանուր «Անվտանգ կենսագործունեության», ապա այն խաթարում է օրենքով սահմանված «Նախնական զինվորական պատրաստության»մասնագիտացված բնույթը և ինստիտուտը։ 7 Նախագիծը ամբողջությամբ հակասում է ՀՀ ՊՆ N1356-Ն 10,11,2011թ․ և ԿԳ N 1222-Ն 09,11,2011թ․ համատեղ հրամանին։ 8 Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը Նախագծում առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դերի նվազեցմանը և զինվորական ծառայության նախապատրաստման թուլացմանը, կարող են դիտարկվել որպես հակասություն ՀՀ Սահմանադրության հետևյալ առանցքային հոդվածներին. 1. Պաշտպանությանը մասնակցելու պարտականությունը Սահմանադրական նորմը.Հոդված 14․3 «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»։ Հակասությունը. Քաղաքացու պաշտպանությանը մասնակցելու պարտականության արդյունավետ իրացումն ուղղակիորեն կախված է նրա պատրաստվածությունից։ Պետությունը, թուլացնելով կրթական համակարգում ռազմական պատրաստության բաղադրիչը, ըստ էության, խոչընդոտում է քաղաքացու կողմից իր սահմանադրական պարտականությունը պատշաճ և անվտանգ կատարելուն։ Անպատրաստ քաղաքացին չի կարող արդյունավետորեն մասնակցել պաշտպանությանը։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։ Հակասությունը. Զինված ուժերի մարտունակությունը սկսվում է նախազորակոչային պատրաստությունից։ Դպրոցական ՆԶՊ-ն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է զինված ուժերի համալրումը։ Այս օղակը թուլացնելը կամ վերացնելը երկարաժամկետ հեռանկարում թուլացնում է զինված ուժերի որակական կազմը, ինչը սպառնալիք է Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության ապահովմանը։ 3. Հոդված 24. Կյանքի իրավունքը Սահմանադրական նորմը. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»։Հակասությունը. Ինչպես նշել էիք հոգեբանական պատրաստվածության և բանակում ինքնասպանությունների մասով՝ ՆԶՊ առարկայի վերացումը զրկում է ապագա զինվորին անհրաժեշտ հոգեբանական և մասնագիտական պաշտպանվածությունից։ Պետությունը պարտավոր է ստեղծել նախապայմաններ, որպեսզի զորակոչիկը լինի պատրաստված, ինչը կնվազեցնի մահացության դեպքերը (ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական իրավիճակներում)։ Պատրաստվածության պակասը ուղիղ սպառնալիք է զինծառայողների կյանքի իրավունքին։ 4. Հոդված 38. Կրթության իրավունքը Սահմանադրական նորմը. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք»։ Հակասությունը. Կրթության իրավունքը պետք է ուղղված լինի անձի համակողմանի զարգացմանը և նրան կյանքին ու պետական ծառայությանը պատրաստելուն։ Ռազմական կրթությունը հայաստանյան իրականության մեջ կրթական իրավունքի անքակտելի մասն է, և դրա որակական նվազեցումը կարող է դիտարկվել որպես կրթության բովանդակային իրավունքի սահմանափակում։ Բացի այդ, ՆԶՊ-ի թուլացումը սպառնալիք է 14-րդ հոդվածով սահմանված տարածքային ամբողջականության պաշտպանությանն ու զինված ուժերի որակական համալրմանը, ինչպես նաև կարող է անուղղակիորեն խախտել զինծառայողների կյանքի իրավունքը (Հոդված 24)` զորակոչիկների ցածր հոգեբանական և մասնագիտական պատրաստվածության պատճառով»։
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եզրակացություն. Գիտակցելով հանդերձ միջազգային տարբեր կառույցների կողմից ՆԶՊ առարկայի նկատմամբ ունեցած դիրքորոշումը և պահանջները, կողմ լինելով և սատարելով պետության կողմից որդեգրված «Խաղաղության օրակարգին»՝ գտնում ենք, որ այն հնարավոր է իրացնել միայն պատշաճ պաշտպանունակության և պատրաստվածության պայմաններում։ Մենք չպետք է մոռանանք մեր պաշտպանության նախապատրաստման կարևորությունը։ ՆԶՊ առարկայի թուլացումը կամ վերացումը հակասում է պետական շահին և ազգային անվտանգությանը։ Պահանջում ենք նախագծից հանել ՆԶՊ-ն թիրախավորող փոփոխությունները։ |
Նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել նաև ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ ոլորտի պատասխանատուներ ու մասնագետներ: Ձեր կողմից ներկայացված առաջարկը լրացուցիչ կքննարկվի: |