Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

  Հանրակրթության պետական չափորոշիչն (այսուհետ՝ Չափորոշիչ)  արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ ներդրվել է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, բացառությամբ 12 դասարանը (ներդրված է միայն Տավուշի մարզում)։ Նշված ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարության, դրա ենթակայությամբ գործող կառույցների՝ ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի կողմից, ինչպես նաև Կրթության տեսչական մարմնի կողմից իրականցված  մշտադիտարկումների  և ստուգումների, կրթության շահակից կողմերի՝ հանարկթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների, սովորողների եւ ծնողների կողմից ստացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել խմբագրել Չափորոշիչը՝ այն դարձնելով առավել հստակ կարգավորումներով և առավել մեծ ճկունություն ընձեռելով հանրակրթական դպրոցներին ուսումնական գործըթնացի պլանավորման և իրականացման շրջանակում։

 Կարևոր է շեշտել, որ անփոփոխ են մնացել Չափորոշչի առանցքային սկզբունքները, այն է՝ ուսումնական բնագավառները և դրանց ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ծրագրերի բովանդակության բաղադրիչները՝ 1) գիտելիք, 2) հմտություն,                 3) դիրքորոշում, 4) արժեք, ինչպես նաև սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների նկարագրությունն ու պահանջները:

 

  • Обсуждалось

    19.12.2025 - 03.01.2026

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3101

Принт

Предложения

Մկրտիչ Գայրանյան

03.01.2026

Սույն նախագծով առաջարկվող փոփոխությունները, որոնք հանգեցնում են «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դերի նվազեցմանը և դրա փաստացի տարրալուծմանը «Անվտանգ կենսագործունեություն» տիրույթում համարում ենք խիստ մտահոգիչ և անընդունելի հետևյալ հիմնավորումներով.

  1. Վերջնարդյունքների ապահովման անհնարինությունը.

Նախագծով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները (օրինակ՝ «տիրապետի զինվորական պատրաստության հիմունքներին») հնարավոր չէ պատշաճ ապահովել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի շրջանակներում։ Այս առարկայի ծրագրային բնույթը և ժամաքանակը թույլ չի տալիս իրականացնել խորքային ռազմական պատրաստություն։ Արդյունքում մենք կունենանք մի իրավիճակ, երբ գործնականում սովորողը կտիրապետի միայն « անվտանգության և առողջ ապրելակերպի» տարրական կանոններին՝ զուրկ լինելով բուն նախնական ռազմական գիտելիքներից և հմտություններից, ինչը մի քանի տարի հետո իր բացասական ազդեցությունը կունենա բանակի մարտունակության վրա, հաշվի առնելով նաև պարտադիր  զինվորական ծառայության ժամկետի կրճատման հանգամանքը։

2        Հոգեբանական պատրաստվածություն և կանխարգելիչ դեր.

Բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը, մասնավորապես՝ ինքնասպանությունները և ոչ կանոնադրական հարաբերությունները, մեծամասամբ հետևանք են զինվորական ծառայությանը սովորողի հոգեբանական, ֆիզիկական և իրավական անպատրաստության պակասի։Եթե ֆիզիկական պատրաստության խնդիրը ֆիզկուլտուրա առարկան մասամբ կարող է լուծել, ապա ՆԶՊ-ն միակ առարկան է, որը հատկապես բարձր դասարաններում պատանուն աստիճանաբար ծանոթացնում է զինվորական կյանքի կարգապահությանը և բանակային խիստ ռեժիմին, ենթակայությանը և հոգեբանական ծանրաբեռնվածությանը։ Այս բաղադրիչի վերացումը կզրկի ապագա զորակոչիկին անհրաժեշտ «հոգեբանական դիմակայունությունից», ինչպես նաև խրախուսանքների ու զինվորական պատասխանաանատվության դրույթերի իմացությունից, ինչը ուղիղ ռիսկ է բանակում անցանկալի պատահարների աճի համար։

Ծառայության ժամկետի կրճատման պարագայում ավելի տրամաբանական կլիներ ՆԶՊ առարկայի ժամերի ավելացումը , այլ ոչ թե հակառակը։

3        Զենքի հետ վարվելու մշակույթը և հանրային անվտանգությունը.

Ներկայիս օրենսդրական փոփոխությունների պայմաններում, երբ զենքի ձեռքբերման հնարավորությունները ընդլայնվել են, ՆԶՊ առարկան մնում է միակ պետական հարթակը, որտեղ քաղաքացին անկախ սեռից  դեռևս պատանի տարիքից սովորում է զենքի կառուցվածքը և զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները։ Առանց դպրոցական զինվորական ուսուցման մենք կունենանք զենքի հասանելիության աճ՝ զուգորդված դրա կիրառման հմտությունների անտեղյակությամբ։

4        Զինղեկի ինստիտուտի և պետական-մոբիլիզացիոն գործառույթների կորուստ.

Զինղեկը իրականացնում է բազմաթիվ ռազմավարական գործառույթներ, որոնք դուրս են միայն դասավանդման շրջանակից․

ա) Նախազորակոչային տարիքի պատանիների հաշվառում և կցագրում զինկոմիսարիատներին, ակտիվ փոխգործակցում տարածքային զինկոմիսարիատի և նախազորակոչային տարիքի պատանիների ծնողներ հետ

բ) Փաստաթղթերի նախապատրաստում, բուժզննության ուղեկցում և զորակոչի նախապատրաստական աշխատանքների համակարգում։

գ) Անձնակազմի հաշվառում. Զինղեկը պատասխանատու է նաև հաստատությունում աշխատող պահեստազորում գտնվող տղամարդ ուսուցիչների և աշխատակիցների տվյալների մշակման, հաշվառման և անհրաժեշտության դեպքում մոբիլիզացիոն ռեսուրսի ճշգրտման համար, ։

դ) Այլ մասնագիտությունների կամ այլ առարկաների ուսուցիցներ պահեստազորայինների համեմատ երկրի համար վճռորոշ, պատերազմական իրավիճակներում պահեստազորային զինղեկների երկրի պաշտպանությանը կամավոր մասնակցության հարաբերությունը միավոր քանակի դեպքում հարյուրապատիկ անգամ ավելի շատ է, օրինակ եթե միջինացված հարյուր հոգի բժիշկ , ծրագրավորող, պատգամավոր կամ գործարարից կպատերազմի կամավորագրվել են միջինում 2-3 հոգի կամ պակաս, զինղեկների դեպքում, այդ թիվը կազմում է մոտ 61-73 հոգի, որոնք մյուսների պես քաղաքացիական անձիք են ու չունեն որևէ արտոնություն կամ օրենսդրական լրացուցիչ պարտավորություն։

ե) Այս ինստիտուտի վերացումը կխաթարի դպրոց-բանակ կապը և կառաջացնի վարչական քաոս պաշտպանական համակարգի համար կարևոր այս օղակում։

5        Տարբեր պատճառներով հետագայում զինվորական ծառայությունից ազատվող և պահեստազորում հաշվառված պատանիների հետ կապված խնդիրներ

Ունենք առողջական խնդիրներով խաղաղ պայմաններում զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիներ, տարբեր արտոնություններով զինվորական ծառայությունից ազատվողներ,  որոնց քանակը ցավոք  շատ ավելին է, քան ծառայության մեկնողների քանակը, բայց նրանք համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ Օրենքի պատերազմական վիճակում ենթակա են զորակոչի ու պատերազմական վիճակում զորակոչվելու են առանց տարրական նախնական զինվորական պատրաստության։

Մկրտիչ Գայրանյան

03.01.2026

 

6        Նախագիծը հակասում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ Օրենքի պահանջներին

Նախագիծը հակասում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ Օրենքի պահանջներին, մասնավորապես՝ «Հոդված 18.Նախազորակոչային պատրաստությունը1. Քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու նպատակով հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կազմակերպվում և անցկացվում է նախազորակոչային պատրաստություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:» Եթե նախագիծը ՆԶՊ-ն վերածում է ընդհանուր «Անվտանգ կենսագործունեության», ապա այն խաթարում է օրենքով սահմանված «Նախնական զինվորական պատրաստության»մասնագիտացված բնույթը և ինստիտուտը։

7        Նախագիծը  ամբողջությամբ հակասում է ՀՀ ՊՆ N1356-Ն 10,11,2011թ․ և ԿԳ N 1222-Ն 09,11,2011թ․ համատեղ հրամանին։

8        Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը

Նախագծում առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դերի նվազեցմանը և զինվորական ծառայության նախապատրաստման թուլացմանը, կարող են դիտարկվել որպես հակասություն ՀՀ Սահմանադրության հետևյալ առանցքային հոդվածներին.

1. Պաշտպանությանը մասնակցելու պարտականությունը

 Սահմանադրական նորմը.Հոդված 14․3 «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»։

 Հակասությունը. Քաղաքացու պաշտպանությանը մասնակցելու պարտականության արդյունավետ իրացումն ուղղակիորեն կախված է նրա պատրաստվածությունից։ Պետությունը, թուլացնելով կրթական համակարգում ռազմական պատրաստության բաղադրիչը, ըստ էության, խոչընդոտում է քաղաքացու կողմից իր սահմանադրական պարտականությունը պատշաճ և անվտանգ կատարելուն։ Անպատրաստ քաղաքացին չի կարող արդյունավետորեն մասնակցել պաշտպանությանը։

  «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։

 Հակասությունը. Զինված ուժերի մարտունակությունը սկսվում է նախազորակոչային պատրաստությունից։ Դպրոցական ՆԶՊ-ն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է զինված ուժերի համալրումը։ Այս օղակը թուլացնելը կամ վերացնելը երկարաժամկետ հեռանկարում թուլացնում է զինված ուժերի որակական կազմը, ինչը սպառնալիք է Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության ապահովմանը։

3. Հոդված 24. Կյանքի իրավունքը

 Սահմանադրական նորմը. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»։Հակասությունը. Ինչպես նշել էիք հոգեբանական պատրաստվածության և բանակում ինքնասպանությունների մասով՝ ՆԶՊ առարկայի վերացումը զրկում է ապագա զինվորին անհրաժեշտ հոգեբանական և մասնագիտական պաշտպանվածությունից։ Պետությունը պարտավոր է ստեղծել նախապայմաններ, որպեսզի զորակոչիկը լինի պատրաստված, ինչը կնվազեցնի մահացության դեպքերը (ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական իրավիճակներում)։ Պատրաստվածության պակասը ուղիղ սպառնալիք է զինծառայողների կյանքի իրավունքին։

4. Հոդված 38. Կրթության իրավունքը

 Սահմանադրական նորմը. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք»։

 Հակասությունը. Կրթության իրավունքը պետք է ուղղված լինի անձի համակողմանի զարգացմանը և նրան կյանքին ու պետական ծառայությանը պատրաստելուն։ Ռազմական կրթությունը հայաստանյան իրականության մեջ կրթական իրավունքի անքակտելի մասն է, և դրա որակական նվազեցումը կարող է դիտարկվել որպես կրթության բովանդակային իրավունքի սահմանափակում։

Բացի այդ, ՆԶՊ-ի թուլացումը սպառնալիք է 14-րդ հոդվածով սահմանված տարածքային ամբողջականության պաշտպանությանն ու զինված ուժերի որակական համալրմանը, ինչպես նաև կարող է անուղղակիորեն խախտել զինծառայողների կյանքի իրավունքը (Հոդված 24)` զորակոչիկների ցածր հոգեբանական և մասնագիտական պատրաստվածության պատճառով»։

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Պահպանել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան որպես առանձին և պարտադիր բաղադրիչ՝ չփոխարինելով այն «Անվտանգ կենսագործունեություն» ընդհանրական դասընթացով։ Կարևորելով «Անվտանգ կենսագործունեություն» առանձին առարկայի գաղափարը, առաջարկում ենք այն մտցնել դպրոցական ծրագիր առանց «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրից հանելու,հաշվի առնելով նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման փաստը ավելացնել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասաժամերը։
  2. Ամրապնդել շարային պատրաստություն, կրակային պատրաստություն, մարտավարության հիմունքներ, ռազմական տեղագրություն, առաջին օգնության հիմունքներ և հոգեբանական պատրաստության բաղադրիչները ՆԶՊ ծրագրում՝ որպես պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստող ու բանակում արտակարգ պատահարների կանխարգելման գործուն միջոց։
  3. Վերանայել վերջնարդյունքները՝ դրանց ապահովումը վերապահելով բացառապես մասնագիտացված ռազմական պատրաստությանը և զինղեկներին։
  4. Ամրապնդել Զինղեկի կարգավիճակը որպես կապող օղակ պաշտպանական համակարգի և կրթական հաստատության միջև՝ հաշվի առնելով նաև անձնակազմի հաշվառման, կցագրման  և այլ աշխատանքներում նրա գործառույթը։

Եզրակացություն.

Գիտակցելով հանդերձ միջազգային տարբեր կառույցների կողմից ՆԶՊ առարկայի նկատմամբ ունեցած դիրքորոշումը և պահանջները, կողմ լինելով և սատարելով պետության կողմից որդեգրված «Խաղաղության օրակարգին»՝ գտնում ենք, որ այն հնարավոր է իրացնել միայն պատշաճ պաշտպանունակության և պատրաստվածության պայմաններում։ Մենք չպետք է մոռանանք մեր պաշտպանության նախապատրաստման կարևորությունը։ ՆԶՊ առարկայի թուլացումը կամ վերացումը հակասում է պետական շահին և ազգային անվտանգությանը։ Պահանջում ենք նախագծից հանել ՆԶՊ-ն թիրախավորող փոփոխությունները։

Սիրանուշ Մինասյան

03.01.2026

Խնդրում ենք վերանայել 12_ամյա կրթությունը , որը ոչինչ չի տալիս սովորողին , միայն 3 տարվա կորուստ , եթե 10_րդ դասարանը ավարտի և դիմորդը շուտ բուհ կընդունվի , շուտ երկրի համար մասնագետ կդառնա։ Ավագ դասարաններում ` ինչքան էլ չափորոշիչը գեղեցիկ շարադրված լինի միևնույն է կրթությունը չարդարացված է , եթե ծնողը պետք է առնվազն երկու տարի կրկնուսույց վարձի ։

Խնդրում ենք նախապես տեղեկացնել այս տարվա 11_րդ դասարանցիները , ինչ կարգով են մասնակցելու միասնական քննություններին , քանի որ քննությունների պատրաստվելը ժամանակատար է ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: