Находится в правительстве РА
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
- Անհրաժեշտությունը
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Օրենք) որոշ դրույթների հստակեցման, Օրենքում ամբողջական լուծում չգտած հարցերի կարգավորման, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի միջև առկա հակասության վերացման նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 12-ի և ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 1-ից: Օրենքի ընդունմամբ պետական իշխանության բոլոր մարմիններում ներդրվեց վարձատրության միասնական համակարգ: Համակարգով ամբողջությամբ կանոնակարգվեցին պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի սահմանման, սոցիալ-աշխատանքային հիմնական երաշխիքների տրամադրման, ինչպես նաև բազային աշխատավարձի որոշման մեխանիզմները:
Օրենքի գործողության երկու տարիների ընթացքում արձանագրվել են հարցեր, որոնց լուծումը պահանջում է Օրենքի որոշ դրույթների առավել հստակեցում: Միաժամանակ վեր են հանվել խնդիրներ, որոնք կապված են պետական ծառայության մի տեսակից մեկ այլ տեսակի անցման դեպքում ծառայողների վարձատրության խնդիրների կանոնակարգմանը: Նախագծով համապատասխանեցվում և հստակեցվում են կատարողականի և հաշվետվության հիման վրա պետական ծառայողների պարգևատրման սկզբունքները:
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի սահմանման կարգավորումները տրված են Օրենքով, սակայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ հարկադիր ծառայողի արտաժամյա ծառայության համար հավելավճարի չափը և վճարման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ընդ որում, վերջինս Օրենքի համաձայն հանդիսանում է ոչ թե հավելավճար այլ հավելում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «անձանց» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների)» բառերով: Առաջարկությունը պայմանավորված է հետևյալով. Օրենքի 1-ին հոդվածի համաձայն այն սահմանում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց, հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորում է նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերությունները:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետական պաշտոններն են՝ քաղաքական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնների), հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոնների), քաղաքացիական, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնները։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով պետական ծառայողները պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձն է: Հարկ է նշել, որ Օրենքի 28-րդ հոդվածը անդրադարձել է պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգին, որով հիշյալ կատեգորիայի անձանց համար սահմանված է միայն հիմնական աշխատավարձ: Օրենքի այլ հոդվածներով սահմանված երաշխիքները վերաբերում են միայն պետական ծառայողներին: Հիշյալով պայմանավորված Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը հստակեցվում է:
Նախագծով հստակեցվում է նաև ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնից պետական այլ մարմին գործուղվելու դեպքում դիվանագետի վարձատրության կարգը, ինչպես նաև ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայելու ժամանակահատվածը աշխատավարձի բնականոն աճի մեջ հաշվարկելու դրույթը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռոտացիայի ժամանակահատվածում դիվանագիտական ծառայողը կարող է պաշտոնի առաջխաղացում ունենալ: Հստակեցվում է նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ծառայողների ստաժի համար տրվող հավելավճարի վճարման կարգը:
Օրենքի 19-րդ հոդվածում առաջարկվող լրացումները` հավասար, բարձր և ցածր պաշտոնների սահմանումների առումով, նպատակ ունեն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, ինչպես նաև Նախագծով առաջարկվող 1.1-ին մասով սահմանված դրույթները կիրառելի դարձնել Օրենքի 9-րդ հավելվածով վարձատրվող բոլոր պետական ծառայողների համար:
Օրենքի 19-րդ հոդվածում նախատեսվում է սահմանել դրույթներ զինվորական ծառայությունից պետական այլ ծառայության անցնելու, կամ պետական այլ ծառայությունից զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև վերակազմակերպման հետևանքով զինվորական ծառայության պաշտոնից քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակման դեպքում ծառայողի հիմնական աշխատավարձի որոշման վերաբերյալ:
Հստակեցվում է կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պարգևատրման կարգը` կատարողականի և կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պարգևատրման պայմանները պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, քրեկատարողական և փրկարար ծառայության ծառայողների) համար հավասարեցնելու նպատակով: Պետական ծառայողի բնականոն աճի համար հաշվարկվող անընդմեջ ստաժի պայման է առաջարկվում սահմանել նաև պետական ծառայության ստաժի ընդհատումից հետո մեկ ամսվա ընթացքում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:
Հաշվի առնելով աշխատանքից ազատման դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածով անձի համար երաշխավորված եկամուտ ունենալու իրավունքը, Օրենքի 27-րդ հոդվածում հստակեցվում է պաշտոնից ազատելու դեպքում արձակման նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը:
Օրենքի անցումային դրույթներում սահմանվում է 2014թ. հուլիսի 1-ից պահպանված բարձր աշխատավարձերի չնվազեցման դեպքերը ծառայողի պաշտոնի առաջխաղացման, ինչպես նաև վերակազմակերպման հետևանքով այլ պաշտոնի նշանակման դեպքերում, միաժամանակ ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը:
Նախագծով նախատեսվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:» նախադասությունը:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումների ապահովում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Обсуждалось
01.03.2017 - 16.03.2017
-
Тип
Закон
-
Область
Работа и занятость
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Общественное обсуждение
01.03.2017 14:21
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Просмотры 10300
Принт