Находится в правительстве РА
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը «անձանց» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները)» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետում «աշխատողներ» բառը փոխարինել «, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատողներ, որոնց վրա տարածվում է միայն սույն օրենքի 30-րդ հոդվածի դրույթները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 2-րդ կետի «ա» պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար,» բառերը,
2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը «մարմնում» բառից հետո լրացնել «(ծառայությունում)» բառով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում «2-րդ, 3-րդ 4-րդ, 6-րդ» թվերը փոխարինել «1.1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 4-րդ» թվերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 17-րդ հոդվածի`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց», «դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը փոխարինել «դիվանագետի» բառով` համապատասխան հոլովաձևերով.
2) 1-ին մասը «մարմնում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ մարմին գործուղվելու դեպքում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1.1-ին մասում «աշխատած» բառը փոխարինել «ծառայության» բառով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 19-րդ հոդվածը`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1 Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով պետական ծառայության հավասար պաշտոնում նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցով:».
2) 2-րդ մասը «արտամրցութային» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ» բառերով, «հավասար կամ առավել մոտ (0.1 միավորի տարբերությամբ)» բառերը փոխարինել «հավասար (0.01 միավորի տարբերությամբ) կամ առավել մոտ» բառերով.
3) 3-րդ մասը «արտամրցութային» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ» բառերով, «հավասար» բառից հետո լրացնել «(0.01 միավորի տարբերությամբ)» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.
«3.1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույթները կիրառելու նպատակով պետական ծառայության առանձին տեսակների համար հավասար, բարձր կամ ցածր պաշտոնները որոշվում են սույն օրենքի 9-րդ հավելվածով հաստատված սանդղակների աղյուսակում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված դեպքի: Եթե համապատասխան պաշտոնների համար հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները տվյալ սանդղակի 1-ից 11-րդ մակարդակներում նույն են, ապա պաշտոնները համարվում են հավասար: Ցածր են համարվում այն պաշտոնները, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները համապատասխան սանդղակի 1-11-րդ մակարդակներում ցածր են զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցներից: Բարձր են համարվում այն պաշտոնները, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարման գործակիցները համապատասխան սանդղակի 1-11-րդ մակարդակներում բարձր են զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցներից:
3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ծառայողների համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված հավասար, բարձր կամ ցածր պաշտոնները որոշվում են հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տվյալ պետական ծառայության պաշտոնների անվանացանկում այդ պաշտոնի խումբը (ենթախումբը):».
5) ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 6-րդ մասերը.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ, 9-րդ մասերով.
«7. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում զինվորական, քրեակատարողական կամ փրկարար ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու պարագայում տվյալ պաշտոնը զբաղեցնողին արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում պահպանվում է զինվորական, քրեակատարողական կամ փրկարար ծառայության վերջին պաշտոնում համապատասխան ծառայողի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի (դրամական ապահովության) և լրավճարի չափը, եթե նոր պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափը ցածր է: Տվյալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված` նրա պաշտոնի ենթախմբի սանդղակում զինվորական ծառայության վերջին զբաղեցրած պաշտոնի ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով: Սույն մասով սահմանված վարձատրության պահպանվող չափի և սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափի միջև տարբերությունը հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափը կգերազանցի վարձատրության պահպանված չափից, որն այդ պահին համարվում է նրա հիմնական աշխատավարձը:
8. Զինվորական, քրեակատարողական կամ փրկարար ծառայության պաշտոնից ազատվելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պետական ծառայողի հիմնական աշխատավարձը սահմանվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար գործակցով, իսկ դրա բացակայության դեպքում այդ գործակցին առավել մոտ բարձր գործակցով, եթե առկա է սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանը:
9. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքում պետական ծառայողին զինվորական ծառայության, քրեակատարողական կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակելու դեպքում հիմնական աշխատավարձը որոշելու համար հաշվի է առնվում միայն զինվորական ծառայության ստաժը` առկայության դեպքում:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «միևնույն» բառը փոխարինել «հավասար» բառով.
2) 1.1-ին մասում «դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը փոխարինել «դիվանագետի» բառով, հանել «հավասարազոր» բառը.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, կամ եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ): Հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ) զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում:»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում պետական ծառայողի պաշտոնի իջեցումը որպես կարգապահական տույժ կիրառելու դեպքերում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ միավորով, եթե աշխատավարձի համապատասխան սանդղակում առկա է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակից, հակառակ դեպքում պետական ծառայողը վարձատրվում է տվյալ սանդղակի ամենաբարձր գործակցով:»:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ ամենամյա կամ չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածի, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում: Ընդ որում սույն կետով նախատեսված ժամանակահատվածում ներառվում է նաև պետական ծառայողի ծառայողական քննության և (կամ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածները, եթե ծառայողը այդ հիմքով չի ազատվում պաշտոնից»:
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ մասերով.
6.1. Մեկ կիսամյակի ընթացքում առանց աշխատանքի ընդհատման պետական մի մարմնից պետական մեկ այլ մարմին տեղափոխման դեպքում պետական ծառայողը չի զրկվում պարգևատրման իրավունքից, եթե նրա կիսամյակային հաշվետվությունները կամ կիսամյակային կատարողականները գնահատվել են դրական: Այդ դեպքում պետական ծառայողը պարգևատրվում է այն մարմնից, որտեղ տվյալ կիսամյակի աշխատած օրերն ավելի շատ են, իսկ հավասար լինելու պարագայում՝ այն մարմնից, որտեղ այդ պահի դրությամբ աշխատում է:
6.2. Պետական ծառայողը չի պարգևատրվում, եթե կիսամյակային հաշվետվությունը կամ կիսամյակային կատարողականը գնահատվել է բացասական:
6.3. Պետական ծառայողը պաշտոնից ազատման դեպքում պարգևատրվում է, եթե առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը և պարգևատրման պահին գտնվում է կադրերի ռեզերվում (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում) կամ տվյալ մարմնում զբաղեցնում է այլ պաշտոն:».
3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.Պետական ծառայողի կատարողականի գնահատման և դրա հիման վրա պարգևատրման հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «կադրերի կարճաժամկետ ռեզերվում» բառերը փոխարինել «կադրերի ռեզերվում (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության և դրամական օգնության» բառերը փոխարինել «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց դրամական օգնության, կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու, դեպքում վարձատրության» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական ծառայողին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված արձակման նպաստ չի վճարվում պաշտոնից ազատման այն դեպքերում, երբ կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով նրա համար նախատեսված է վարձատրություն:»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Օրենքով նախատեսված դեպքում կադրերի ռեզերվից (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի) պետական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում աշխատավարձի համապատասխան սանդղակում տվյալ անձի հիմնական աշխատավարձը որոշվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակցով, իսկ դրա բացակայության դեպքում` առավել մոտ գործակցով:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Պետական ծառայողի համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնի փոփոխման պայմանը չի տարածվում համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կամ անվանափոխության կամ օրենքով սահմանված այլ դեպքերում արտամրցութային կարգով կամ ռոտացիայի հիման վրա ցածր կամ հավասար կամ ավելի բարձր պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքերի վրա: Այս դեպքերում պետական ծառայողի հիմնական աշխատավարձը որոշվում է հետևյալ կարգով.
1) ցածր կամ հավասար պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքում` աշխատավարձի համապատասխան սանդղակում այն գործակցի և բազային աշխատավարձի միջոցով, որոնց արտադրյալը հավասար է, իսկ համապատասխան գործակցի բացակայության դեպքում՝ առավել մոտ է (շեղումը՝ մինչև 0.01 միավոր) նրա համար 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված հիմնական աշխատավարձի չափին.
2) ավելի բարձր պաշտոնի նշանակման դեպքում` աշխատավարձի համապատասխան սանդղակում այն գործակցի և բազային աշխատավարձի միջոցով, որոնց արտադրյալը ավելի բարձր է նրա համար 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված հիմնական աշխատավարձի չափից, բայց ոչ ավելի քանի 0.1 միավորի տարբերությամբ.
3) ցածր կամ հավասար կամ ավելի բարձր պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքերում, երբ աշխատավարձի համապատասխան սանդղակում առկա չէ սույն մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված գործակիցը, ապա պետական ծառայողի համար 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված հիմնական աշխատավարձի չափը պահպանվում է և նրա համար հիմնական աշխատավարձի որոշման գործակից է սահմանվում աշխատավարձի համապատասխան սանդղակի առավելագույն գործակիցը, որով պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը կորոշվի այն պահից, երբ այդ գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալը կդառնա ավելի բարձր նրա համար 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված հիմնական աշխատավարձի չափից: Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառվում է հիմնական աշխատավարձը գործակցի և բազային աշխատավարձի միջոցով որոշելու պահից:
Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, եթե պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը 2014թ. հուլիսի 1-ից հետո որոշվել է սույն օրենքով սահմանված կարգով` բազային աշխատավարձի և սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված գործակիցների արտադրյալով:»:
ՀՈԴՎԱԾ 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:» նախադասությունը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
01.03.2017 - 16.03.2017
-
Тип
Закон
-
Область
Работа и занятость
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Общественное обсуждение
01.03.2017 14:21
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Просмотры 10301
Принт