Добавить в избранное
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տարոն Սերոբյան 01.06.2018 15:56:52 | Առաջարկում ենք այս հանձնաժողովում ընդգրկել նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչ նույնպես, քանի որ վերջինս է իրականացնելու պետական գրանցումը շինարարությունն ավարտվելու և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: | Ընդունվել է | Որոշման նախագիծը խմբագրվել է: |
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 03.06.2018 20:15:03 | «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն առաջարկում է «Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը հանել շրջանառությունից, քանի որ նախագիծը հակասում է ՀՀ օրենսդրական իրավական նորմերի: Ներկայացված առաջարկությունը հիմնավորվում է հետևյալով. . Որոշման նախաբանում հղում է կատարվել ՀՀ կառավարության 19.03.2018թ. N596-Ն որոշման N2 հավելվածի 13-րդ և 15.1-րդ կետերին, որոնք հակասում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետին և 17-րդ հոդվածի 3-րդ կետին, քանի որ. 1. ՀՀ կառավարության N596-Ն որոշման N2 հավելվածի 15.1-րդ կետ գոյություն չունի, 2. Նույն որոշման 13-րդ կետում հանձնաժողովի վերաբերյալ ընդանրապես ակնարկ չկա, և նշվում է ընդամենը՝ թե որ քաղաքաշինական նախագծային փաստաթղթերն են ենթակա համալիր փորձաքննության: .Նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի որոշմանբ ստեղծել պետական համալիր փորձաքննություն իրականացնող փորձաքննական մշտական հանձնաժողով, իսկ որոշման N1 հավելվածի 1-ին կետի համաձայն՝ դրա գործունեության միակ թիրախը օրենսդրությամբ սահմանված բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերն են: Նշված դրույթները հակասում են ՀՀ կառավարության 2015թ մարտի 19-ի N596-Ն որոշման 9-րդ կետի 2-դ և 3-րդ ենթակետերի, 16-րդ կետի, 20-րդ, 21-րդ և 24-րդ կետերի պահանջներին: Սույն նորմերի պահանջներից ակնհայտ է դառնում, որ. 1.Բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը ենթարկվում են հատուկ համալիր փորձաքննության, իսկ համալիր փորձաքննության ենթակա են. ա) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը, բ) նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փորձարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը. գ)սահմանված բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող կարևորագույն (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևորության) նշանակություն ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը: 2. Համալիր փորձաքննության իրականացման նպատակով կարող են ստեղծվել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովներ՝ պատվիրատուի նախաձեռնու-թյամբ: 3. Հանձնաժողով կարող է ստեղծվել նաև համալիր փորձաքննություն իրականացնող և շահագրգիռ փորձագիտական մարմինների կողմից` փոխադարձ համաձայնությամբ (համաձայնեցնելով պատվիրատուի հետ): Այսինքն՝ համալիր և հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող փորձաքննական հանձնաժողովների ընթացակարգերը տարբեր են, և առաջին դեպքում այն ստեղծվում է պատվիրատուի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ, իսկ երկրորդ՝ ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով ՀՀ կառավարության որոշմամաբ: | Չի ընդունվել | Հանձնաժողովի աշխատակարգը կազմվել է նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի դրույթները, համաձայն որի աշխատակարգերը պետք է հաստատվեն անհատական բնույթի իրավական ակտերով Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման N2 հավելվածի 16-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն պետական համալիր փորձաքննության ենթակա են նաև նույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով և 24-րդ կետով նախատեսված դեպքերում` բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը: |
3 | Marine Gasparyan 06.06.2018 14:08:22 | Հանձնաժողովի անկողմնակալության, աշխատանքի բազմակողմանի և ամբողջական ընթացքի, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հարկավոր է կազմում ընդգրկել նաև այլ խմբերի ներկայացուցիչներ՝ փորձագետներ, նեղ-մասնագետներ, ՀԿ-ների անդամներ և այլն: | Չի ընդունվել | Նշված առաջարկությունը չի բխում «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի դրույթներից և հակասում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման N2 հավելվածի 13-րդ, 14-րդ և 15.1 կետերին: «Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի N1 հավելվածի համաձայն, հանձնաժողովի նիստերին, խորհրդատուի կարգավիճակով, կարող են հրավիրվել նիստի oրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական մարմինների, հաuարակական կազմակերպությունների, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք: |