Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 21 կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման N2 հավելվածի 13-րդ և 15.1-րդ կետերով` ՀՀ վարչապետը որոշում է
- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համակարգում ստեղծել փորձաքննական հանձնաժողով:
- Հանձնաժողովի կազմը ընտրել հետևյալ պետական մարմինների ներկայացուցիչներից`
- ՀՀ քաղաքաշինության կոմիտե
- ՀՀ առողջապահության նախարարություն
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
- ՀՀ բնապահպանության նախարարություն
- ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
- ՀՀ կրթության և գիտության նախարարություն
- ՀՀ մշակույթի նախարարություն
- ՀՀ պաշտպանության նախարարություն
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
- Ելնելով քաղաքաշինական օբյեկտի նշանակությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը սույն որոշման 1-ին կետով սահմանված պետական մարմինների ներկայացուցիչներից, յուրաքանչյուր դեպքի համար առանձին, որոշում է մասնակիցների քանակը և հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը:
- Հաuտատել` հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի: