Добавить в избранное
«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծով առաջարկվում է սահմանել հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը, գնման գործընթացի առանձնահատկությամբ պայմանավորված լրացում կատարել Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ և ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 245-ն որոշումը:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռնվի հարկադիր աճուրդով իրացվող գույքի ձեռքբերումն իրականացվել մեկ անձից գնման ձևով՝ Կառավարության համապատասխան թույլտվության հիմքով:
-
Обсуждалось
23.10.2025 - 07.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Принудительное исполнение судебных актов
-
Министерство
Министерство юстиции
-
Test
-
Ссылка на исходную версию
https://e-draft.am/projects/8499
Просмотры 1103
Принт