ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Գործատուների միությունների մասին» 2007 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-115-Ն oրենքի (այսուհետև՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
- 2-րդ մասում «գործատու կազմակերպություններին և գործատու քաղաքացիներին» բառերը փոխարինել «գործատուներին և գործատու անդամ ունեցող ոչ առևտրային կազմակերպություններին» բառերով.
- 3-րդ մասը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «և գործատու անդամ ունեցող ոչ առևտրային կազմակերպությունները» բառերով։
- Օրենքի 4-րդ հոդվածում`
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գործատուների միություններն իրենց գործունեությունն իրականացնում են երկու մակարդակներում` հանրապետական և ճյուղային.
1) հանրապետական մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների հանրապետական միությունը, որը միավորում է հանրապետությունում գործող և միության մեջ միավորված սույն հոդվածի 1.1-ին մասին համաձայն սահմանված չափանիշներով որոշված թվով գործատուներին:
Գործատուների հանրապետական միության անդամ հանդիսացող ճյուղային միություններում միավորված գործատուները սույն կետի իմաստով համարվում են գործատուների հանրապետական միությանը միավորված:
Գործատուների հանրապետական միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն։
Գործատուների հանրապետական միության անդամ հանդիսացող գործատու անդամ ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների անդամ գործատուները նույնպես սույն կետի իմաստով համարվում են գործատուների հանրապետական միությանը միավորված:
2) ճյուղային մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների ճյուղային միությունը, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղի առավելագույն քանակով գործատուներին:
Գործատուների ճյուղային միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն։
Գործատուների ճյուղային միության անդամ հանդիսացող գործատու անդամ ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների անդամ գործատուները սույն կետի իմաստով համարվում են գործատուների ճյուղային միությանը միավորված:».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Գործատուների միությունը հանրապետական միություն ճանաչելու ընթացակարգը, դրանում միավորված գործատուների թվի որոշման չափանիշները, գործատուների հանրապետական միության ճանաչումից հետո այլ գործատուների միությունների կողմից բողոքարկման կարգը սահմանում է աշխատանքի ոլորտում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը:».
- 2-րդ մասից հանել «և տվյալ վարչական տարածքի տնտեսության համապատասխան ճյուղի գործատուների տարածքային միություններում» բառերը։
- Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) օրենքով սահմանված դեպքերում ներկայացնում է գործատուներին և հանդես է գալիս որպես գործատուների ներկայացուցիչ:»։
- Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «և (կամ) գործատուների» բառերը փոխարինել «կամ գործատու անդամ ունեցող ոչ առևտրային կազմակերպությունները կամ գործատուների (գործատու անդամ ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների)» բառերով։
- Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը։
- Օրենքի 13-րդ հոդվածի՝
- 2-րդ մասի 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գործատուների ճյուղային միության անվանման մեջ պետք է ներառվեն տվյալ ճյուղը բնորոշող բառեր.».
- 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) գործատուների միության համագումարի իրավասությունները.»։
- Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը։
- Օրենքի 21-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
- Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտն ընդունվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում։
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում գործատուների միություններն իրենց կանոնադրությունները համապատասխանեցնում են սույն օրենքին։
- Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սոցիալական գործընկերության հանրապետական և ճյուղային մակարդակներում կնքված կոլեկտիվ պայմանագրերը շարունակում են գործել մինչև գործողության ժամկետի լրանալը՝ առանց երկարաձգման իրավունքի, որից հետո սոցիալական գործընկերության հանրապետական և ճյուղային մակարդակներում որպես կոլեկտիվ պայմանագրերի կնքման կողմ կարող են հանդես գալ սույն օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխանող գործատուների միությունները։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Արհեստակցական միությունների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետև՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները՝
- արհեստակցական միություն կամ սույն օրենքի իմաստով նաև արհմիություն՝ արհեստակցական կազմակերպություն կամ արհեստակցական կազմակերպությունների միություն.
- արհեստակցական կազմակերպություն` անկախ, ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
- արհեստակցական կազմակերպությունների միություն` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որն օրենքով սահմանված կարգով միավորում է երկու և ավելի արհեստակցական կազմակերպությունների` աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
- արհեստակցական կազմակերպությունների ճյուղային մակարդակում օրենքով սահմանված կարգով ներկայացուցչական ճանաչված միություն` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) գործող արհեստակցական միությունների, որոնց անդամագրված են տվյալ ճյուղի առավելագույն թվով աշխատողներ` գործատուների համապատասխան ճյուղային կազամակերպությունում, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման հանրապետական մարմիններում տնտեսության տվյալ ճյուղի աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
- արհեստակցական կազմակերպությունների՝ հանրապետական մակարդակում օրենքով սահմանված կարգով ներկայացուցչական ճանաչված միություն` ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող հասարակական միավորում, որը միավորում է արհեստակցական կազմակերպությունների ճյուղային մակարդակում օրենքով սահմանված կարգով ներկայացուցչական ճանաչված միությունների, որոնց անդամագրված են հանրապետությունում գործող արհեստակցական միությունների առավելագույն թվով անդամներ, Հայաստանի Հանրապետության կառավարության և գործատուների՝ հանրապետական մակարդակում օրենքով սահմանված կարգով ներկայացուցչական ճանաչված կազմակերպության հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.
- աշխատող` օրենքով աշխատելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք՝ ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով օրինական հիմքերով առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային գործունեություն ծավալող անձինք.
- գործատու՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով քաղաքացիների աշխատանքն օգտագործող աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձ` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից և ֆիզիկական անձ, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, հիմնարկ, առանձնացված ստորաբաժանում և այլն).
- արհեստակցական միության մասնակից (անդամ)` անձ, որը կամավորության սկզբունքով մասնակից է դարձել (անդամագրվել է) արհեստակցական միությանը` վերջինիս կանոնադրության համաձայն:»։
- Օրենքը լրացնել նոր 2.1-ին հոդվածով հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 2.1. Արհեստակցական կազմակերպությունների՝ հանրապետական մակարդակում օրենքով սահմանված կարգով ներկայացուցչական ճանաչված միություններին անդամակցելու իրավունքը
Արհեստակցական կազմակերպությունները, արհեստակցական կազմակերպությունների միությունները կարող են անդամակցել արհեստակցական կազմակերպությունների՝ հանրապետական մակարդակում օրենքով սահմանված կարգով ներկայացուցչական ճանաչված միություններին։»։
- Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ ՝
«Հոդված 3. Արհեստակցական միության գործունեության հիմնական սկզբունքները
- Արհեստակցական միության գործունեության հիմնական սկզբունքներն են`
1) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական, հասարակական և այլ կազմակերպություններից անկախությունը.
2) ժողովրդավարությունը.
3) միասնականությունը.
4) անդամների իրավահավասարությունը:»։
- Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական մակարդակում օրենքով սահմանված կարգով ներկայացուցչական ճանաչված և ճյուղային մակարդակում օրենքով սահմանված կարգով ներկայացուցչական ճանաչված միություններն իրավունք ունեն իրենց անվանման մեջ օգտագործել «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կամ դրա հապավումը:»։
- 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել տվյալ գործատուի սույն օրենքի իմաստով աշխատողները, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:
Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների մոտ աշխատողները։».
- 6-րդ մասում «Գործատուն» բառից հետո լրացնել «, գործատուի ներկայացուցիչը, այդ թվում՝ կազմակերպության ղեկավարը և նրա տեղակալները,» բառերը.
- լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ խմբագրությամբ՝
«Արհեստակցական միությանն անդամակցությանը վերաբերող տեղեկությունները հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են։ Դրանց մշակումը և հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ։»։
- Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետում «ընտրությունը» բառը փոխարինել «ձևավորման կարգը սահմանելը» բառերով։
- Օրենքի 9-րդ հոդվածի «թ)» ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ)» ենթակետով.
«ժ) գործունեության, սեփականության օգտագործման տարեկան հաշվետվության ներկայացման կարգը։»։
- Օրենքի 9.1-ին հոդվածում
- 4-րդ մասում «10 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա» բառերով.
- լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ՝
«Արհեստակցական միությունների ղեկավար մարմնի ղեկավարի փոփոխության մասին տեղեկությունների պետական գրանցումն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Արհեստակցական միությունների ղեկավար մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխությունը պետական գրանցում չի պահանջում։»։
- Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «ցանկությամբ» բառը փոխարինել «նախաձեռնությամբ» բառով:
- Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 15. Արհեստակցական միության նպատակը
Արհեստակցական միության նպատակն է ներկայացնել և պաշտպանել աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերը և իրավունքները գործատուի կամ երրորդ անձի մոտ։ Նպատակի իրականացման համար արհեստակցական միությունը կարող է օգտվել հետևյալ հնարավորություններից՝
ա) սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովել աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում.
բ) գործատուի հրավերով մասնակցել արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը.
գ) գործատուին ներկայացնել առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ.
դ) գործատուի հետ համագործակցել արհեստակցական միության մասնակցի (անդամի) պարգևատրման և խրախուսման հարցերում.
ե) գործատուի ներկայացմամբ քննարկել աշխատանքային կարգապահության խախտում թույլ տված արհմիության մասնակցի (անդամի) հարցը:»։
- 1-ին մասում «գործատուի» բառից հետո լրացնել «,» կետադրական նշանը.
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գործատուն պարտավոր է արհեստակցական միությունից կոլեկտիվ բանակցելու առաջարկ ստանալուց ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը իր աշխատողներին միավորող արհեստակցական միության հետ:»։
- 4-րդ և 7-րդ մասերում «հետ աշխատանքային պայմանագիր կնքած» բառերը փոխարինել «մոտ» բառով.
- 5-րդ մասում «հետ աշխատանքային պայմանագրեր կնքած» բառերը փոխարինել «մոտ» բառով.
- 6-րդ մասից հանել «տարածքային կամ» բառերը.
- 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կարող է բանակցել և կոլեկտիվ պայմանագիր կնքել արհեստակցական կազմակերպությունների՝ հանրապետական մակարդակում օրենքով սահմանված կարգով ներկայացուցչական ճանաչված միությունը, պետական կառավարման մյուս մարմինների հետ կարող են բանակցել և կոլեկտիվ պայմանագիր կնքել արհեստակցական կազմակերպությունների՝ ճյուղային մակարդակում օրենքով սահմանված կարգով ներկայացուցչական ճանաչված միությունները:»։
- Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «յոթ օրվա ընթացքում» բառերով։
- վերնագրում «միջնորդագիր» բառից հետո լրացնել «և բողոք» բառերը.
- «(անգործությունը)» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ դատական կարգով» բառերը:
- Օրենքի 21-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» բառերով, իսկ «աշխատանքային» բառից հետո լրացնել «ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական» բառերը։
- Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. Արհեստակցական միության գործունեության իրականացման համար պայմաններ տրամադրելը
- Գործատուն, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով, պարտավոր է արհեստակցական միությանը տրամադրել տարածք և նյութատեխնիկական միջոցներ՝ արհեստակցական միության լիազորությունների իրականացման համար։
- Արհեստակցական կազմակերպության անդամի կամ նրա ներկայացուցչի (արհմիության նախագահի) դիմումի առկայության դեպքում գործատուն կազմակերպում է արհեստակցական կազմակերպության բանկային հաշվեհամարին արհմիութենական անդամավճարի գանձումը և փոխանցումը։»:
- Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
- Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «հրապարակում է» բառերը հանել, իսկ «տարեկան հաշվետվությունը» բառերից հետո լրացնել «ներկայացնում է իր անդամներին՝ կանոնադրությամբ նախատեսված կարգով» բառերով։
- Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մինչև առաջիկա արհեստակցական միության բարձրագույն մարմնի ժողովը բոլոր արհեստակցական միությունների կանոնադրություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել սույն օրենքին։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասից, 2-րդ մասի 3-րդ կետից, 74-րդ հոդվածի 1.1-ին մասից հանել «կամ տարածքային» բառերը։
- Օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) արհեստակցական միությունից կոլեկտիվ բանակցելու առաջարկ ստանալուց ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը իր աշխատողներին միավորող արհեստակցական միության հետ.»:
- Օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում՝
- 1-ին նախադասությունում «, ճյուղային և տարածքային» բառերը փոխարինել «և ճյուղային» բառերով.
- 2-րդ նախադասությունում «և գործատու քաղաքացիներին» բառերը փոխարինել «, գործատու քաղաքացիներին և գործատու անդամ ունեցող հասարակական կազմակերպություններին» բառերով.
- 3-րդ նախադասությունը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «և հասարակական կազմակերպությունները» բառով։
- Օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
- Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում «կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնած կողմին տեղեկացնել կոլեկտիվ բանակցություններին մասնակցելու իր դիրքորոշման մասին» բառերը փոխարինել «ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը» բառերով։
- Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «և տարածքային» բառերը։
- Օրենսգրքի 9-րդ գլխի վերնագրում «, ՃՅՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ» բառերը փոխարինել «ԵՎ ՃՅՈՒՂԱՅԻՆ» բառերով։
- Օրենսգրքի 47-րդ հոդվածի վերնագրում և հոդվածում «, ճյուղային և տարածքային» բառերը փոխարինել «և ճյուղային» բառերով։
- Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝
- վերնագրում «, ճյուղային և տարածքային» բառերը փոխարինել «և ճյուղային» բառերով.
- 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
- Օրենսգրքի 49-րդ հոդվածի՝
- վերնագրում և 1-ին մասում «, ճյուղային և տարածքային» բառերը փոխարինել «և ճյուղային» բառերով.
- 3-րդ մասից հանել «և տարածքային» բառերը։
- Օրենսգրքի 50-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ մասերում «, ճյուղային և տարածքային» բառերը փոխարինել «և ճյուղային» բառերով։
- Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝
- վերնագրում և 1-ին մասում «, ճյուղային և տարածքային» բառերը փոխարինել «և ճյուղային» բառերով.
- 2-րդ մասում «, ճյուղային կամ տարածքային» բառերը փոխարինել «կամ ճյուղային» բառերով։
- Օրենսգրքի 52-54-րդ հոդվածների վերնագրերում և հոդվածներում, 57-րդ հոդվածի 1-ին մասում «, ճյուղային և տարածքային» բառերը փոխարինել «և ճյուղային» բառերով։
- Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կազմակերպությունում կնքված կոլեկտիվ պայմանագիրը տարածվում է այդ կազմակերպության բոլոր աշխատողների վրա, եթե կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչները միավորում են կազմակերպության աշխատողների կեսից ավելիին: Եթե կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչները միավորում են կազմակերպության աշխատողների ոչ ավելին, քան կեսը, ապա կոլեկտիվ պայմանագիրը տարածվում է միայն միավորված աշխատողների վրա: Կազմակերպության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներում կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կարող են կնքվել կոլեկտիվ պայմանագրեր:»։
- Օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «տարածքային կամ» բառերը։
- Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) կոլեկտիվ բանակցություններ վարելու վերաբերյալ գրավոր ծանուցում ստացած գործատուի կողմից՝ սույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված ժամկետում կոլեկտիվ բանակցությունների վարումը չապահովելու դեպքում:»։
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 16-րդ հոդվածի 1.12-րդ կետում՝
- 1-ին ենթակետում «կուսակցությունների» բառից հետո լրացնել «և արհեստակցական միությունների» բառերը.
- լրացնել նոր 2.1-ին ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«2.1) արհեստակցական միությունների պետական գրանցման համար բազային տուրքի 5-ապատիկի չափով».
- 6-րդ ենթակետում «իրավաբանական անձանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արհեստակցական միությունների)» բառերը.
- լրացնել նոր 6.2-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«6.2) արհեստակցական միությունների գործադիր մարմնի ղեկավարի կամ մասնակցի տվյալների (բացառությամբ այն տեղեկությունների, որոնք արդիականանում են ինքնաշխատ կերպով) փոփոխության պետական գրանցման համար բազային տուրքի 3-ապատիկի չափով»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին կետ.
«1.1) արհեստակցական միության ընտրովի մարմիններն իրենց անդամների` կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները բողոքարկելու նպատակով.»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։