«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Արսեն Գալստյան 21.10.2025 18:08:31 | Շնորհակալություն նախագծի հեղինակներին: Գովելի է խմբակների վարձատրման կարգում փոփոխությունը: Կարծում եմ այս նախագծի շնորհիվ դպրոցներում կհամալրվեն շատ թափուր հաստիքներ: Առաջարկում եմ խմբակների վարձատրում կատարել նաև հունիս ամսի համար, ինչպես որ սովորական դասաժամի դեպքում: | Շնորհակալություն դիտարկման համար: Սովորողների արձակուրդների ժամանակահատվածում ուսումնական հաստատությունների ուսուցիչները խմբակների իրականացման համար առանձին չեն վարձատրվում, եթե դրանք ներառված չեն եղել իրենց հիմնական ծանրաբեռնվածության մեջ: | |||
| 27 | Սիրարփի Ղանդիլյան 22.10.2025 00:01:13 | Առաջարկվում է նախագծում հստակեցնել ատեստավորման գործընթացի և լրավճարի տրամադրման կարգավորումները՝ հատկապես այն դեպքերում, երբ անձը ունի հարակից մասնագիտական կրթություն կամ կրեդիտներ, սակայն տվյալ պահին չի իրականացնում դասավանդում։ Առաջարկվող հստակեցումը կապահովի իրավական որոշակիություն, կնվազեցնի հակասական մեկնաբանությունները և կխթանի մասնագիտական կադրերի ներգրավումը կրթական համակարգ՝ պահպանելով բյուջետային կայունությունը։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 28 | Արմանուշ Հարությունյան 23.10.2025 19:43:30 | Ընդհանուր առմամաբ դրական եմ գնահատում օրենքի փոփոխությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս նոր մասնագետների ներգրավմամբ լրացնել դպրոցներում առկա ուսուցչական պակասը։Դրական է նաև, որ խմբակային ժամերը վերջապես համարվում են դասավանդման ժամ և վարձատրվում են։Սակայն որոշ մտահոգություններ կան․ 40-79 կրեդիտ ունեցող անձանց ներգրավումը կարող է բարդացնել որակի վերահսկումը։Կարևոր է, որ նոր եկող մասնագետները անցնեն լավ պատրաստման փուլ, որպեսզի դա չազդի կրթության մակարդակի վրա։Համենայնդեպս, սա առաջընթաց քայլ է, բայց պահանջում է խիստ վերահսկում և համակարգված կիրառում։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 29 | Արմանուշ Հարությունյան 23.10.2025 20:02:10 | Կարևոր եմ համարում, որ դպրոց մուտք գործելու իրավունք ստացող 40-79 կրեդիտ ունեցող անձնինք պարտադիր անցնեն նախնական կարճատև վերապատրաստման կամ մենթորական ծրագիր։Միայն կրեդիտների առկայությունը բավարար երաշխիք չէ դասավանդման որակի համար, քանի որ տվյալ մասնագետները հաճախ չունեն մանկավարժական փորձ և մեթոդիկ գիտելիքներ։Առաջարկում եմ օրենքով սահմանել, որ նման մասնագետները մասնակցեն ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատված վերապատրաստման ծրագրերի, որոնք կներառեն դասի պլանավորում, գնահատման սկզբունքներ և ներառական կրթության հիմունքներ։Ըստ իս, սա կապահովի կրթության որակի պահպանումն ու նոր մասնագետների հաջող ինտեգրումը մանկավարժական ոլորտ։ |
Շնորհակալություն դիտարկման համար: Հավակնորդը մասնակցելու է նաև ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի, որը հնարավորություն կտա հասկանալու նրա համապատասխանությունը տվյալ պաշտոնին, ինչպես նաև գործառույթների իրականացման կարողունակությունը: |
|||
| 30 | Նարինե Հագեյան 23.10.2025 23:11:15 |
Հաշվի առնելով հանրակրթության ոլորտում ուսուցչական կադրերի համալրման շարունակական անհրաժեշտությունը, ուսուցչի մասնագիտական զարգացման խթանման, ինչպես նաև համակարգի թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակները՝ առաջարկվում է ընդունել «Հանրակրթության մասին» օրենքում ներկայացված փոփոխությունների փաթեթը, որը կնպաստի․
Նախագծի ընդունումը կնպաստի հանրակրթության համակարգի արդյունավետության բարձրացմանը, ուսուցչի մասնագիտական ներուժի լիարժեք օգտագործմանը և կրթական ոլորտի որակական բարեփոխումներին՝ առանց լրացուցիչ բյուջետային ծախսերի։ |
Շնորհակալություն, դիտարկումը սույն նախագծին վերաբերելի չէ: |
|||
| 31 | Ռոզա Առաքելյան 24.10.2025 00:22:42 | Ողջունելի է, որ քայլեր են ձեռնարկվում ուսուցչի թափուր աշխատատեղերը համալրելու ուղղությամբ։ Առաջարկում եմ . 1.Ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնել ոչ միայն կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացմամբ, այլև` ուսուցչի դերի ու նշանակության բարձրացմամբ։ Միայն բարձր աշխատավարձը ի զորու չէ ուսուցչի անունն ու հեղինակությունը բարձրացնել հասարակության մեջ։ 2.Դպրոցներում ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, հետո նոր ուսոցչից պահանջել ժամանակակից մոտեցում դասապրոցեսին։ Կան ուսուցիչներ, որ շատ ավելի արդյունավետ դասեր կարող են վարել, բայց չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ, եղածն էլ անբավարար է։
Այսօր ես տեսնում եմ շատ ուսուցիչների, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մի նոր ու հետաքրքիր բան անելու համար։ Նույնիսկ սեփական միջոցներով պաստառներ, դիդակտիկ նյութեր են պատրաստում, թեստեր են պատճենահանում, կրկնօրինակում աշակերտների քանակով, սեփական համակարգիչն են դպրոց բերում, որ սահիկաշար կամ ուսումնական նյութ ցուցադրեն։ Խնդրում եմ հաշվի առնել վերը նշված դիտարկումները և այս ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկել, որպեսզի նաև դրանով ուսուցչի աշխատանքը գրավիչ դառնա։ Շնորհակալություն։ |
Ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնելու, սոցիալական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ ներկայում լայն քննարկումներ են իրականացվում: Պետությունը իր ռազմավարական նպատակների իրագործման արդյունքում փուլային եղանակով վերազինում և բարելավում է կրթական միջավայրը:
|