24.10.2025
Ինքս մասնակցել եմ կամավոր ատեստավորմանը, ընդ որում՝ դիմել եմ որպես չաշխատող ուսուցիչ, գրանցել եմ 87% արդյունք, աշխատում եմ դպրոցում: Ինչ խոսք, ընդունում եմ, որ այո, կամավոր ատեստավորման ներդրումը շատ ճիշտ որոշում էր, որը ստիպում է մասնագետներին վերհիշել, աշխատել, թարմացնել մասնագիտական գիտելիքները, իսկ այդ դեպքում գիտելիքն անպայման ուսուցիչը բերում է դպրոց: Առաջարկս այլ է. «կամավոր ատեստավորում» եզրույթը չի համապատասխանում իր անվանմանը, հարկավոր է , որ այն, իրոք, կամավոր լինի, ոչ թե փորձելու դեպքում փորձանք դառնա առանց այն էլ անընդհատ փորձության ենթարկվող ուսուցչի գլխին: Հարկավոր է, որ կամավոր ատեստավորման ձախողման դեպքում ուսուցչին նորից տրվող հնարավորությունների քանակը չսահմանափակվեն, անհնարինության դեպքում՝ տրվող հնարավորությունների քանակը եռապատկվեն, քառապատկվեն: Հավատացեք՝ այս դեպքում ավելի շատ մարդիկ կգնան ատեստավորման, ավելի շատ կաշխատեն իրենց վրա: Գործող կարգի պատճառով շատ ուսուցիչներ, որոնք կարող են հաղթահարել կամավոր ատեստավորման շեմը, գերադասում են չմասնակցել, նշավակ չդառնալ ու աշխատանքից չզրկվել:
Մյուս առաջարկս այն է, որ կամավոր ատեստավորման հավելավճարները պետք է տարածվեն նաև դասղեկության, մեթոդմիավորման համար տրվող հավելավճարների վրա: