Добавить в избранное
<<Ավտոմոբիլային ճանապարհների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին>> և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>ՀՀ օրենքների նախագծեր
-
2 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նենսի Գևորգիան 21.05.2018 10:07:56 | 1. Պարզ չէ փոփոխության նպատակը: Այս առումով, առաջարկում ենք հիմնավորումը լրամշակել՝ մանրամասնելով նշված փոփոխության կատարման անհրաժեշտությունը: Նախարարության կողմից տրամադրված թույլտվությունների /առանձին նաև հատուկ թույլտվությունների քանակը տարվա ընթացքում/, գործող կարգավորման բացերը կամ խնդիրները, որոնց լուծմանն ուղղված է վերոնշյալ փոփոխությունը: 2. Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 10-րդ հոդվածի 6-րդ մասի «թ» ենթակետը և համապատասխան քաշերը հաստատելու լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը: Ընդհանուր առնանբ ընդունելի համարելով այս մոտեցումը, հարց է առաջանում, թե արդյոք նշված քաշերը նախատեսում է փոփոխել թե ոչ: Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ օրենքի ընդունումից հետո մինչև ՀՀ կառավարության կողմից քաշերի սահմանումը ստեղծվելու է մի իրավիճակ, երբ դաշտը բաց լինի և ֆիքսված չլինի համապատասխան քաշը և փոխադրում իրականացնողները փոխադրումներն իրականացնեն ավել քաշերով: Այս առումով, եթե քաշերը չի նախատեսվում փոփոխել, առաջարկում ենք դրանք շարունակել պահպանել օրենքում: 3. Անհասկանալի է նախագծի 1-ին հոդվածի 6.2-րդ կետում նախատեսված «....առավելագույն զանգվածի....բեռնվածքի....չափերի կարգ» արտահայտությունը: 4. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծում նշված չէ թե արդյոք նշված թույլտվությունը տրամադրվելու է «մեկանգամյա» երթուղու համար, թե ոչ: Հարկ է նկատի ունենալ, որ գործող օրենքը հստակ ֆիքսում է, որ թույլատվությունը տրամադրվում է մեկանգավա փոխադրման համար: 5. ՎԻՎՕ-ում փոփոխություններ նախատեսող նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում, առաջարկում ենք բացառություն նախատեսել «չմասնատվող» բեռների համար, հակառակ դեպքում ստացվում է, որ անկախ համապատասխան թույլտվության առկայության դեպքից համապատասխան քաշը գերազանցելու դեպքում մշտապես առաջանալու է վարչական պատասխանատվություն: 6. Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի երթուղու շեղման համար նախատեսված պատասխանատվությունը: Թեպետև ընդհանուր առմամբ համաձայն լինելով մոտեցմանը, այնուամենայնիվ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ երթուղու շեղումը կարող է պայմանավորված լինել որոշակի օբյեկտիվ հանգամանքներով, օրինակ՝ վթար, փլուզում և այլն: | Ընդունվել է մասամբ: | 1.Նախագծով նախատեսվող փոփոխոխությունների նպատակն է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցել ԱՊՀ մասնակից պետությունների կողմից ստորագրված համաձայնագրի չափանիշներին և նոր տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին համապատասխան սահմանել նոր չափանիչներ: Ընդհանուր առմամբ 2017 թվականի տրամադրվել է 108 թույլտվություն: 2. Առաջարկը ընդունվել է <<Ավտոմոբիլային ճանապարհների մասին>> ՀՀ օրենքի նախագիծը խմբագրվել է, որում նախատեսվել է որ օրենքը ուժի մեջ է մտելու օրենքի ուժի մեջ մտնելուց 3 ամիս հետո : 3. Առաջարկը ընդունվել է նախագիծը խմբագրվել է: 4. Առաջարկը ընդունվել է նախագիծը խմբագրվել է: 5. Բացառությունը նախատեսված է <<Ավտոմոբիլային ճանապարհների մասին>> ՀՀ օրենքի նախագծով: 6. Երթուղու շեղման համար նախատեսվող պատասխանատվությունը պայմանավորված է երթևեկության անվտանգությամբ, ճանապարհների թողունակությամբ և տեխնիկական վիճակով: Միաժամանակ, Ձեչ կողմից ներկայացված մի շարք հանգամանքների դեպքում երթուղու շեղման հնարավորությունը կնախատեսվի ՀՀ կառավարության որոշմամբ: Շնորհակալություն առաջարկների համար: |
2 | Համբարձում Սանթրոսյան 24.05.2018 15:44:43 | Առաջարկում եմ թույլտվությունը և երթուղին տրամադրելու հետ մեկտեղ լինի նաև որևէ պետական կառույցի կամ մասնավոր ընկերության ներկայացուցիչ համապատասխան լիազորություններով պետական կառույցի կողմից լիազորված (ինչպես բոլոր զարգացած երկրներում), որը կուղեկցի տվյալ բեռը նշված երթուղիով: | Ընդունվել է ի գիտություն: | Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 20-ի N 1106-Ն որոշմամբ, բեռի փոխադրման թույլտվության համաձայնեցման ժամանակ, ճանապարհային ոստիկանությունը որոշում է ուղեկցման անհրաժեշտությունը և տեսակը: Միաժամանակ, օրենքների ընդունումից հետո ՀՀ կառավարության կողմից կնդունվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտեր և կկարգավորվի ուղեկցման հարցը: |