ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝Օրենք) 10-րդ հոդվածի.
- 6-րդ մասի<<է>> կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
<< Է) թույլատրելի առավելագույն զանգվածըև (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշտրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների:>>:
- ուժը կորցրած Ճանաչել 6-րդ մասի<<թ>> կետը:
- 6.1 և 6.2 կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
<<6.1 Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը իրականացվում է փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
6.2 Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:>>:
- 6.3-րդ, 6.4-րդ և 6.5-րդ մասերից հանել <<Հատուկ>> բառը:
- 6.6-րդ մասից հանել << Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող՝>> բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեք ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
«ՊԵՏԱԿԱՆՏՈՒՐՔԻՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի.
- 15.7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<15.7.
|
Չմասնատվող բեռ փոխադրող տրանսպորտային միջոցին օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրման իրականացման երթուղու թույլտվություն տալու համար
|
բազային տուրքի
տասնապատիկի
չափով>>:
|
|
|
|
|
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 150.3–րդ հոդվածի 1-ից 3-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
<
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով։
- Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը առանց փոխադրումների իրականացման թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
- Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցու, մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով թույլտվությամբ նախատեսված երթուղու շեղումը `
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով:
- Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:>>:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: