Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 15.09.2025 10:41:13

Հայաստանի Հանրապետության կառավարության «Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի հավելվածով հաստատվող պահանջների. 1. Առաջարկում եմ 3-րդ կետում ««Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների դեպքում՝ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը կարող է համայնքի ղեկավարի որոշմամբ կազմակերպվել առանց գնման գործընթացի կազմակերպման՝ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով» բառերը։ Եթե համայնքի ղեկավարը կարող է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կազմակերպել 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով, առանց գնման գործընթացի կամ առանց մրցույթի, ապա ինչու չի կարող կազմակերպել ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը։ Կարծում եմ, որ նման սահմանափակումը անիմաստ է, նամանավանդ որ այն Օրենքով չէ։

Նշված դրույթը խմբագրվել է

2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 15.09.2025 10:41:13

2. Առաջարկում եմ 4-րդ կետում «երթուղային ցանցի կառավարման համակարգի» բառերը հանել, քանի որ երթուղային ցանցի կառավարումը ծավալուն համակարգ է, որի միայն մի բաղկացուցիչ մասն է երթակարգավարական ծառայությունը։ Անհասկանալի է, արդյոք նախատեսվում է տվյալ որոշմամբ երթուղային ցանցերի կառավարումը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ պատվիրակել։ Միաժամանակ կարծում եմ, գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս երթուղայաին ցանցի կառավարումը ամբողջությամբ թվայնացնել։

Չի ընդունվել, քանի որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ներդրումը ակնկալում է էլեկտրոնային եղանակով երթուղային ցանցի կառավարում։

3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 15.09.2025 10:41:13

3. Պահանջների 5-րդ և 6-րդ կետերը միմյանց հակասում են, այսպես 5-րդ կետով սահմանված է, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային եղանակով իրականացնելու երթուղային ցանցի մոդելների մշակումը, իսկ 6-րդ կետով սահմանված է, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է հնարավորություն ունենա հաշվառելու երթուղիների մեքենաները, ինչպես նաև մոդելավորել նախատեսվող երթուղային ցանցը: Կարծում եմ, որ երթուղային ցանցերի ձևավորումը մոդելավորման միջոցով շատ կարևոր է, սակայն այն շատ ավելի լուրջ հանձնարարություն է քան էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև երթակարգավարական ծառայությունը մատուցվում է գործող երթուղային ցանցում։ Միաժամանակ, կարծում եմ, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային ապահովումը պետք է այնպես մշակված լինի, որ դրա տվյալների բազայի հիման վրա հնարավոր լինի մոդելավորված երթուղային ցանցերը կամ գործող երթուղային ցանցերը մոդելավորման միջոցով արդիականացնել՝ համապատասխանեցնել առկա ուղևորահոսքի և երթևեկության ու այլ անհրաժեշտ պահանջներին։ Նման պահանջի սահմանումը համարում եմ խելամիտ։ Առաջարկում եմ, հաշվի առնելով վերոգրյալը խմբագրել 5-րդ և 6-րդ կետերը։

Նախագծի 6-րդ կետը խմբագրվել է

4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 15.09.2025 10:41:13

4. Առաջարկում եմ սպառիչ սահմանել ծրագրային համակարգի ֆունկցիաների ու գործիքների միջոցով հավաքագրվող և փոխանցման ենթակա տեղեկատվության ցանկը (պահանջների 7-րդ կետ)։

Նախագծի 7-րդ կետը լրամշակվել է

5 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 15.09.2025 10:41:13

5. Անհասկանալի է պահանջների 13-րդ կետը, ինչ կապ ունի էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ, կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը ինչ կապ ունի էլետրոնային տոմսի կամ փոխադրավարձի վճարման հետ։ Երևի «և այլն» ասելով նկատի ունեք նախարարության և քաղաքապետարանի պետական պաշտոնյաների աշխատանքն էլ պետք է կատարվի տվյալ ծրագրային ապահովմամբ։ «կարող է» բառը հանեք, նման սկզբունքի կիրառումը օրենսդրությամբ համարում եմ անընդունելի։

12-րդ կետը հանվել է 

6 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 15.09.2025 10:41:13

6. Առաջարկում եմ 14-րդ կետում «կարող է ունենալ» բառերը փոխարինել «պետք է ունենա» բառերով, միաժամանակ առաջարկում եմ կետը խմբագրել և սահմանել դրույթ, համաձայն որի Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է հնարավորություն ունենա երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը իրական ժամանակում փոխանցել էլեկտրոնային տոմսային համակարգը սպասարկող կազմակերպությանը, վերջինիս հավելվածում էլ ուղևորին այն պետք է լինի հասանելի։ Կարծում եմ, որ ուղևորը պետք է օգտվի մեկ հավելվածից՝ ելնելով հարմարավետությունից, և եթե առկա է էլեկտրոնային տոմսերի ձեռքբերման հավելված, ապա հենց այդ հավելվածում էլ ուղևորը պետք է տեսնի երթուղիների չվացուցակները, ինչպես նաև երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների փաստացի շարժը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պլանավորել երթևեկությունը և հենց նույն հարթակում ձեռք բերել ուղետոմս։ Եթե մասշտաբային մտածենք ապա վերոգրյալը միտված է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորմանը։

Չի ընդունվել, քանի որ կապված տարբեր իրավասու մարմինների կողմից կազմակերպվող երթուղային ցանցերի առանձնահատկությունների հետ, նախագծով որոշակի գործառույթների մասով իմպերատիվ պահանջ սահմանելը նպատակահարմար չէ 

7 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 15.09.2025 10:41:13

7. Սույն պահանջներում (11-րդ կետ) շատ հպանցիկ անդրադարձ է կատարված ամենակրևորին, այն ինչի մասին պետք է լինի սույն որոշումը, այն է՝ կանոնավոր ուղևորափոխադրումներում սահմանված չվացուցակի կատարման նկատմամբ հսկողությանը՝ երթուղում շահագործվող տր․ միջոցների աշխատանքը ըստ սահմանված չվացուցակի (չվացուցակով սահմանված (ըստ կանգառների) տր․ միջոցների և վարորդների աշխատանքի ժամերի համապատասխանությունը (կամ շեղումները) և ուղեգծի։ Միաժամանակ կարծում եմ որ տվյալ ծրագրային ապահովումը պետք է լինի այնպիսին, որ բացառելով մարդկային գործոնը ավտոմատ արձանագրի շեղումները և խախտումները, ինչն էլ ավտոմատ պետք է փոխանցվի տեսչական մարմնին՝ վերահսկողություն իրականացնելու համար և լիազոր մարմնին՝ պատճառները ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Սա է ամենակարևորը, թե չէ այնպիսի տպավորություն է թե չեք էլ հասկանում ինչ խնդիր եք լուծում, ինչ պահանջներ եք սահմանում։ Նման մեխանիզմով էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցումը կբերի կանոնավոր ուղևորափոխադրումներում չվացուցակի կատարման նկատմամբ տոտալ ավտոմատացված հսկողության և վերահսկողության, բացառելով՝ մարդկային գործոնը։ Շատ կարևոր է նման մեխանիզմով հսկողության և վերահսկողության կիրառումը, հաջողված լինելու դեպքում կարելի է արձանագրել գրեթե ամբողջությամբ, տվյալ մասով, կոռուպցոն ռիսկերի բացառումը, ինչպես նաև տեսչական մարմնում աշխատանքի թեթևացում։ Եթե իհարկե կարծում եք, որ դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը։ Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ խմբագրել պահանջների 11-րդ կետը և հստակ սահմանել սույն որոշման հիմնական պահանջը։

Ընդունվել է մասնակի

8 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 15.09.2025 10:41:13

8. Առաջարկում եմ սահմանել պահանջ, համաձայն որի Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է ունենա երթուղային ցանցի վերաբերյալ ամբողջական տվյալների բազա, որը հասանելի կլինի համապատասխան մարմիններին։ Տվյալների բազան պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝ Երթուղու համարը, Երթուղու տիպը (ավտոբուսային կամ միկրոավտոբուսային), Երթուղու հատկացման ամսաթիվը, Երթուղու սպասարկման վերջնաժամկետը, Երթուղու հատկացման որոշման համարը, Աշխատանքային ռեժիմը, Երթուղու երկարությունը, Երթի տևողությունը (րոպե), Չվացուցակը, Կանգառներ - անվանումը (սկզբնակետից-վերջնակետ), - կանգառների կորդինատային տվյալները, - կանգառների հասցեները, Երթուղում շահագործվող տրանսպորտային միջոցների՝ - Հաշվառման համարները (սպիտակ և դեղին հիմնագույնի), - Մակնիշը, - Վառելիքի տեսակը, - Նստատեղերի քանակը, - Կանգնած ուղևորներ փոխադրելու հնարավորությունը, - Դեղին հիմնագույնի համարանիշի ստացման ամսաթիվը, - Դեղին հիմնագույնի համարանիշի վերջնաժամկետը, - Տրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը, - Գազաբալոնի վկայագրման ամսաթիվը, - Գազաբալոնի վկայագրման վերջնաժամկետը, - Տրանսպորտային միջոցի ապահովագրության ամսաթիվը, - Տրանսպորտային միջոցի ապահովագրության վերջնաժամկետը, Վարորդի՝ - Անունը, ազգանունը, հայրանունը, - Սեռը, - Հեռախոսահամարը, - Աշխատանքային պայմանագրի համարը, - Վարորդական վկայականի համարը, - Վարորդական վկայականի տրման ամսաթիվը, - Վարորդական վկայականի վերջնաժամկետը, - Գազով շահագործելու թույլտվության վկայականի համարը, - Գազով շահագործելու թույլտվության վկայականի տրման ամսաթիվը, - Գազով շահագործելու թույլտվության վկայականի վերջնաժամկետը, Երթուղին շահագործող ընկերության անվանումը (նաև կազմակերպա-իրավական ձևը), ՀՎՀՀ-ն, Հեռախոսահամար ընդհանուր, Գործունեության հասցեն, Էլ․ փոստ, Երթուղին սպասարկող ընկերության տնօրենի, հաշվապահի, մեխանիկի, բուժակի և անձնակազմի մյուս բոլոր անդամների՝ - Անունը, ազգանունը, հայրանունը, - Սեռը, - Հեռախոսահամարը, - Աշխատանքային պայմանագրի համարը, (կցելով աշխատանքային պայմանագրի սկանը)։ Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ պահանջների 8-րդ կետը խմբագրել։

Նախագծով արդենն իսկ սահմանված են երթուղիների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության առկայությունը ավտոմատացված համակարգում։ Միաժամանակ 11-րդ կետով նախատեսված է, որ երթուղային ցանցերը կազմակերպող մարմինները ավտոմատացված համակարգերում կարող են սահմանել երթուղային ցանցի գործունեությանը վերաբերող լրացուցիչ գործառույթներ։

9 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 15.09.2025 10:41:13

9. Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման ընթացքում բոլոր երթուղային ցանցերում (միջմարզային, ներմարզային և ներհամայնքային, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել նաև միջպետական երթուղային ցանցի մասով) պետք է երթակարգավարական ծառայությունները մատուցվեն էլեկտրոնային եղանակով։ Վերոգրյալի մասին հայտնել եմ երբ քննարկվում էր Օրենքի փոփոխության նախագիծը, այսինքն Օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասից անհրաժեշտ է «կարող են իրականացնել» բառերը փոխարինել «պետք է իրականացվեն» բառերով։ Դրույթի ոչ իմպերատիվ սահմանումը Օրենքով անհասկանալի է, պարզ է որ երթուղային ցանցը ձևավորող մարմինը եթե երթակարգավարական ծառայությունների մատուցումը թվայնացներ, գործընթացը կհամարվեր առաջադիմական և չէր կարող դիտարկվել որպես օրենսդրության խախտում, հետևաբար Օրենքի տվյալ դրույթը անիմաստ բնույթ է կրում, ուրիշ բան է, որ այն լինի պարտադիր, բոլոր երթուղային ցանցերի համար, տվյալ դեպքում անհրաժեշտ կլինի ձևավորող մարմիններին տրամադրել անցումային ժամանակաշրջան։

Առաջարկը նախագծի կարգավորման շրջանակներից դուրս է

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: