15.09.2025
Հայաստանի Հանրապետության կառավարության «Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի հավելվածով հաստատվող պահանջների. 1. Առաջարկում եմ 3-րդ կետում ««Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների դեպքում՝ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը կարող է համայնքի ղեկավարի որոշմամբ կազմակերպվել առանց գնման գործընթացի կազմակերպման՝ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով» բառերը։ Եթե համայնքի ղեկավարը կարող է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կազմակերպել 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով, առանց գնման գործընթացի կամ առանց մրցույթի, ապա ինչու չի կարող կազմակերպել ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը։ Կարծում եմ, որ նման սահմանափակումը անիմաստ է, նամանավանդ որ այն Օրենքով չէ։