Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  186-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 186. Արգելված առարկաների հանձնումը քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին  և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց

Քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձին արգելված առարկա հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկաների բռնագրավմամբ:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորհարյուրապատիկից հազարապատիկի չափով՝ արգելված առարկաների բռնագրավմամբ:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով՝ արգելված առարկաների բռնագրավմամբ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) երրորդ պարբերությունը «186» թվից հետո լրացնել «(եթե իրավախախտումը կատարվել է ձերբակալվածներին պահելու վայրերում)» բառերով:

2)  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի ծառայողները՝ սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

          Հայաստանի Հանրապետության

                       նախագահ                                                           

                                                                                             Վ. Խաչատուրյան

  • Обсуждалось

    28.07.2025 - 18.08.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1268

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: