Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն որոշմամբ սահմանվում է անտառի խնամքի և սանիտարական հատումների իրականացման պայմանները, որոնք նպատակաուղղված են անտառի կենսունակության և արտադրողականության բարձրացմանը, սանիտարական վիճակի բարելավմանը, կայունությանը, տնտեսապես արժեքավոր տնկարկների ձևավորմանը և դրանց պահպանության ապահովմանը։ Վերոնշյալ հատումների իրականացման նպատակով տեղի է ունենում հատատեղերի հատկացում, ինչը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշմամբ։

      1990-ական թվականներից էներգետիկ ճգնաժամի պատճառով անտառներում իրականցված համատարած հատումների արդյունքում առաջացել են վեգետատիվ ծագման ծառուտներ։ Հայաստանում դեգրադացված վեգետատիվ ծագման ծառուտների միջին տարիքը 30-40 տարեկան է: Այս լայնատերև անտառներում չեն իրականացվում նպատակաուղղված անտառագիտական միջոցառումներ, ինչի հետևանքով այս անտառները բնութագրվում են ծառերի մեծ խտությամբ (30000-40000 ծառ 1 հա-ում) թույլ սաղարթով զարգացած էկոհամակարգ։ Սակայն շատ վայրերում առկա է ապագայի հեռանկարում այդ խաթարված ծառուտները բարձր արտադրողականության անտառի վերափոխման՝ հարուստ կենսաբազմազանությամբ օժտված, բարձր շինափայտի (լավագույն ծառերի օժանդակմամբ) և վառելափայտի ելքով (մրցակից ծառերի հեռացմամբ) անտառներ ստանալու բավականին լավ ներուժ։

       Միևնույն ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվում է «Հայաստանում անտառների դիմակայունություն՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), որը հաստատում է անտառներում վերոնշված իրականությունը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է Կոճղաշիվային ծագման ծառուտների՝ «Ընտրովի արդիականացման միջոցառում»-ը, որը նպատակաուղղված է ծառի տրամագծի աճի օրինաչափ զարգացմանը և բնից գոյացող մեծ ծավալի փայտանյութի ստացմանը, առանց ոստերի՝ հետևելով ծառերի ընտրության մեջ կենսունակության, որակի և տարածաչափական հավասարաչափության սկզբունքներին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 3-րդ կետի 3-րդ ենթակետի  շրջանակներում։

  • Обсуждалось

    07.07.2025 - 25.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1188

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: