Добавить в избранное
«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին և ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 13-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումն ուժը կորցրած ճամաչելու մասին»ՀՀ կառավարության արձանագրային որոշումը
-
4 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 12.04.2018 10:12:37 | Մեր երկրում գրեթե յուրաքանչյուր տարի արձանագրվում են ցրտահարության դեպքեր, որոնք շոշափելի տնտեսական վնաս են հասցնում հատկապես երկրագործության ոլորտում ներգրավված տնտեսվարողներին: Ներկայումս կիրառվում են ջրի ցողարկման համակարգերի ներդրման շնորհիվ մեղմելու և որոշ դեպքերում զրոյացնելու ցրատահարության ռիսկերը: Քանի որ ծրագրի նպատակ է հետապնդում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովումը և առաջարկում է ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, ուստի առաջարկում եմ ջրի ցողարկաման համակարգեր ներդնողներին ևս դիտարկել որպես ծրագրի շահառու: | Ծրագրի 16-րդ կետի 8-րդ ենթակետում նշվում է, որ անձրևացման համակարգը կարելի է կիրառել մշակաբույսերի վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունների դեմ պայքարի նպատակով։ Յուրաքանչյուր առանձին հողակտորի համար կազմվելու է ոռոգման արդիական համակարգի ներդրման սխեմա, և շահառուի ցանկության դեպքում, 1 հա-ի համար նախատեսված գումարի սահմաններում կապալառուն կարող է սխեմայում (ինչպես անձրևացման, այնպես էլ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման) հաշվի առնել/ներառել նաև ցողարկման համակարգ կամ նախատեսել այնպիսի համակարգ, որը կիրառելի լինի ինչպես ոռոգման, այնպես էլ ցրտահարության դեմ պայքարի նպատակով։ | Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։ |