ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 13-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման
|
1
|
Անհրաժեշտությունը
|
|
«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումն հավանության արժանանալուց հետո՝ կարտոֆիլ, կերային և հացահատիկային մշակուբույսեր մշակող տնտեսավարողների կողմից առաջարկություններ են ստացվել՝ Ծրագրում անձրևացման համակարգերը ներառելու խնդրանքով։
Հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ անձրևացման համակարգերի ներդրումը խթանելու նպատակով Ծրագրիրը լրամշակվել է (փոփոխվել է Ծրագրի անվանումը և լրացվել են անձրևացման համակարգերի վերաբերյալ դրույթներ ու հաշվարկներ)։
Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված տնտեսավարողներին Ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռելու հանգամանքով։
|
2
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում՝ կապված կլիմայի գլոբալ փոփոխությունների և Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի աննախադեպ սպառման հետ, ստեղծվել է ջրային ռեսուրսների խիստ դեֆիցիտ, որը զգալի բացասական ազդեցություն է թողնում գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն ջրամատակարարման վրա:
Չնայած կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվում` նոր ջրամբարների կառուցման և ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման կրճատման ճանապարհով հիմնախնդրի լուծման ուղղությամբ, այնուամենայնիվ դրանք զգալի ժամանակ և ֆինանսական միջոցներ են պահանջում: Ջրային պաշարների դեֆիցիտի լրացումը Սևանա լճի ջրային պաշարների հաշվին հանգեցնում է էկոլոգիական խնդիրների, որը լուրջ մտահոգություն է առաջացնում հասարակության շրջանում:
|
3
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
|
|
Ստեղծված իրավիճակում ջրային պաշարների պահպանման և արդյունավետ օգտագործման գործում պետության դերը տարեց տարի առավել կարևորվում է: Այն ընդգրկում է ոռոգման քաղաքականության մշակում, այդ թվում` ոռոգման արդիական (ջրախնայողական) համակարգերի ներդրման խթանում՝ մակերեսային ոռոգման համեմատությամբ դրանց առավելություններին ծանոթացման միջոցով ջրօգտագործողների իրազեկության մակարդակի ընդլայնմամբ ու համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ֆինանսավորման համար պետական աջակցության ցուցաբերման միջոցով:
Գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման դրույթներն ամրագրված են 2017 թվականի հունիսի 16-ի N 646-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» («Գյուղատնտեսություն» բաժին, 8.1 ենթակետ):
|
4
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Ծրագրի իրականացման նպատակը ոռոգելի հողատարածքներում ոռոգման արդիական (ջրախնայողական) եղանակների ներդրման խթանումն է:
Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել անձրևացման և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող` ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը:
|
5
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:
|
6
|
Ակնկալվող արդյունքը
|
|
Ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում Ներդրված տարածքներում 2018-2022թթ. ժամանակահատվածում ակնկալվում է առնավազն 90 մլն խմ ջրի տնտեսում, շուրջ 7,5 մլրդ հավելյալ եկամուտ բերքատվության աճի հաշվին, բերքի որակի բարելավում, արդյունավետ գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանում: Ակնկալվում է նաև ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17%-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60%-ը ներդրվող սարքավորումներն են) և շրջանառության (առնվազն` 5%) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ` եկամտահարկի տեսքով:
|