Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---- -----ի 2025 թվականի N -----Ն

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել զբոսաշրջային ավտոբուսի որակավորման ընթացակարգը` համաձայն սույն որոշման թիվ 1 հավելվածի։
  2. Հաստատել զբոսաշրջային ավտոբուսի որակավորման պահանջները` համաձայն սույն որոշման թիվ 2 հավելվածի։
  3. Սահմանել, որ շահագործման մեջ գտնվող զբոսաշրջային ավտոբուսները պետք է առաջին անգամ որակավորում անցնեն ոչ ուշ, քան սույն որոշումն ուժի մեջ է մտնելուց 6 ամսվա ընթացքում։
  4. Հաստատել զբոսաշրջային ավտոբուսի որակավորման վկայականի ձևը` համաձայն սույն որոշման թիվ 3 հավելվածի։
  5. Հաստատել զբոսաշրջային ավտոբուսի որակավորման նշանի ձևը` համաձայն սույն որոշման թիվ 4 հավելվածի։
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
  7. Սույն որոշման հավելված 1-ի 26-րդ կետն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 


 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
------------ի ----ի N -----Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն ընթացակարգով կարգավորվում են զբոսաշրջային ավտոբուսի որակավորման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի կիրառման շրջանակում օգտագործվող հասկացություններն ու արտահայտությունները կիրառվում են այն իմաստներով, որոնք ներկայացված են ստորև։ Հասկացությունները սահմանվում են Օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համատեքստում՝ ապահովելով կարգի գործնական կիրառելիությունն ու իրավական հստակությունը։

 

Հասկացություններ՝

«Օրենք» - «Զբոսաշրջության մասին» օրենք։

«Կոմիտե» – Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որն իրականացնում է զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ինչպես նաև սույն կարգով սահմանված լիազորությունները:

«Գնահատող հանձնաժողով» – Կոմիտեի կողմից սահմանված կազմով ստեղծվող բազմակողմ հանձնաժողով, որի հիմնական նպատակն է իրականացնել զբոսաշրջային ավտոբուսների որակավորման գործընթացի շրջանակում ներկայացված ավտոբուսի համապատասխանության գնահատում սահմանված չափորոշիչներին համապատասխան:

«Զբոսաշրջային ավտոբուս» – առնվազն 9 նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղի) ունեցող և զբոսաշրջային ավտոբուսի որակավորում ստացած ավտոտրանսպորտային միջոց, որով իրականացվում է զբոսաշրջիկների ոչ կանոնավոր փոխադրում՝ Օրենքի 26-րդ կետի իմաստով:

«Զբոսաշրջային ուղևորափոխադրող» կամ «Հայտատու» – իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը Զբոսաշրջային ավտոբուսներով իրականացնում է ոչ կանոնավոր զբոսաշրջային ուղևորափոխադրումներ՝ համաձայն Օրենքի 28-րդ կետի:

«Որակավորում» – Զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության պաշտոնական հաստատում, որն իրականացվում է Կոմիտեի կողմից՝ հաստատված չափորոշիչներին, տեխնիկական պահանջներին և ընթացակարգին համապատասխան՝ հիմք ընդունելով գնահատող հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Որակավորման վկայական» – Կոմիտեի կողմից սահմանված ձևով տրվող պաշտոնական փաստաթուղթ, որը վկայում է Զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանությունը սահմանված տեխնիկական և որակական պահանջներին և հավաստում նրա՝ Զբոսաշրջային ավտոբուս համարվելու իրավունքը:

«Որակավորման նշան» – սույն կարգով հաստատված նմուշով պատրաստված և Կոմիտեի կողմից տրամադրվող տեսանելի տարբերանշան, որը տեղադրվում է Զբոսաշրջային ավտոբուսի դիմապակու վրա և փաստում է նրա որակավորված լինելու մասին:

«Տեխնիկական զննություն» – իրավասու մարմինների կամ հաստատությունների կողմից իրականացվող ընթացակարգ, որի շրջանակում իրականացվում է Զբոսաշրջային ավտոբուսի տեխնիկական վիճակի ստուգում՝ ճանապարհային անվտանգության նորմերին համապատասխանությունն ապահովելու նպատակով:

«Զբոսաշրջային երթուղի» – զբոսաշրջային գրավչություն ներկայացնող օբյեկտներ, վայրեր և ռեսուրսներ միավորող նախապես հաստատված ուղի, որով նախատեսվում է զբոսաշրջիկների կազմակերպված տեղափոխում:

«Նստատեղ» – Զբոսաշրջային ավտոբուսի սրահում տեղադրված և կառուցվածքով առանձին նախատեսված նստելու հարմարություն ունեցող հատված, որը հաշվարկվում է ուղևորների ընդհանուր քանակի որոշման համար:

«Վկայականի ժամկետ» – Կոմիտեի կողմից սահմանված և վկայականում նշված գործողության տևողությունը, որի ընթացքում Զբոսաշրջային ավտոբուսը համարվում է որակավորված, եթե չի դադարում կամ կասեցվում սահմանված հիմքերով:

«Հարթակ»՝ tourism.e-gov.am ինտերնետային հասցեով հասանելի և տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքակազմով հագեցած հարթակ, որի միջոցով Զբոսաշրջային ուղևորափոխադրողի մասնակցությամբ՝ վերջինիս կողմից խիստ նույնականացում անցնելուց հետո, իրականացվում է Զբոսաշրջային ավտոբուսի Որակավորման գործընթացը։

  1. Որակավորումն իրականացնում է Կոմիտեն` հիմք ընդունելով սույն կարգի համաձայն ստեղծված գնահատող հանձնաժողովի դրական եզրակացությունը:
  2. 4. Հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում Կոմիտեն Զբոսաշրջային ավտոբուսը չի որակավորում։

 

  1. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
  2. Զբոսաշրջային ավտոբուսի որակավորում (այսուհետ՝ որակավորում) ստանալու նպատակով զբոսաշրջային ուղևորափոխադրողը (այսուհետ՝ հայտատու) Կոմիտեին էլեկտրոնային եղանակով ներկայացնում է համապատասխան հայտ, որի կազմում պարտադիր ներառվում են սույն կարգի 7-րդ կետով նախատեսված տվյալները։
  3. Էլեկտրոնային եղանակով հայտը ներկայացնելու և ընդունելու գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`

1) հայտատուն՝ խիստ նույնականացում անցնելուց հետո Հարթակի միջոցով լրացնում ու ներկայացնում է հայտը՝ դրան կցելով սույն ընթացակարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, որոնց ներկայացումն իրականացվում է Հարթակի ինքնաշխատ հրահանգավորման միջոցով.

2) հայտը համարվում է ընդունված վերոգրյալ եղանակով այն մուտքագրելու օրվանից, եթե այն Հարթակի գործիքակազմի միջոցով մուտքագրելու արդյունքում դրա ավտոմատացված համակարգը ցուցադրում է գործընթացի հաջող ավատի վերաբերյալ ինքնաշխատ ծանուցում.

3) հայտատուն հայտի ընթացքին կարող է հետևել Հարթակում խիստ նույնականացում անցնելու արդյունքում իր կողմից տրամադրված նույնականացման տվյալների հիման վրա:

  1. Հայտում պարտադիր նշվում են՝

7.1. հայտատուի անվանումը՝ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը և ռեզիդենտության երկիրը, իսկ անհատ ձեռնարկատերի դեպքում՝ անունը, ազգանունը, պետական հաշվառման (գրանցման) համարը և հարկ վճարողի հաշվառման համարը.

7.2. Զբոսաշրջային ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, արտադրության տարեթիվը, նստատեղերի քանակը և վառելիքի տեսակը (ներառյալ՝ բենզին, դիզել, գազ, էլեկտրական կամ հիբրիդային շարժիչ).

7.4. Զբոսաշրջային ավտոբուսի նկատմամբ իրավունքի տեսակը (սեփականության կամ օգտագործման իրավունք) և դրա իրավական հիմքը (օրինակ՝ սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր և այլն).

7.5. Զբոսաշրջային ավտոբուսի շահագործման հիմնական Զբոսաշրջային երթուղին.

7.6. Զբոսշրջային ավտոբուսի վերջին տեխնիկական զննության անցկացման ամսաթիվը և վկայագիր տրամադրած իրավասու մարմնի անվանումը.

  1. Հայտին կից ներկայացվում է՝

1) քաղվածք  Զբոսաշրջային ուղևորափոխադրողի վերաբերյալ՝ տրված Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ տրված հայտի ներկայացմանը նախորդող առավելագույնը 7 (յոթ) օրվա ընթացքում.

2) Զբոսաշրջային ավտոբուսի տեխնիկական անձնագրի պատճենը, իսկ Զբոսաշրջային ավտոբուսը հայտատուի սեփականությունը չհանդիսանալու դեպքում` նաև Զբոսաշրջային ավտոբուսի նկատմամբ հայտատուի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,

3) Զբոսշրջային ավտոբուսի վերջին տեխնիկական զննության արդյունքները հավաստող փաստաթղթի պատճենը կամ էլեկտրոնային տարբերակը.

4) որակավորման համար վճարման ենթակա պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի պատճենը,

5) Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման նպատակով վերասարքավորված Զբոսաշրջային ավտոբուսի դեպքում հայտին կցվում է հայտատուի կողմից ներկայացված հայտարարությունը և Զբոսաշրջային ավտոբուսի վերասարքավորման օրինականությունը հավաստող՝ լիազոր մարմնի կողմից տրամադրված համապատասխան թույլտվության պատճեն (եթե առկա է): Սույն կարգի հավելված 1-ի 26-րդ կետի համաձայն՝ 2030 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Զբոսաշրջային ավտոբուսների նման վերասարքավորումը դիտարկվում է պարտադիր պահանջ և հանդիսանում է Զբոսաշրջային ավտոբուսի որակավորում շնորհելու պարտադիր նախապայման։

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ

  1. Կոմիտեն հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք` ընդունելով որակավորման գործընթացը շարունակելու կամ հայտը մերժելու մասին որոշում:
  2. Ուսումնասիրման արդյունքում Կոմիտեն մերժում է հայտը, եթե՝

1) բացակայում է սույն ընթացակարգի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից կամ տեղեկություններից առնվազն մեկը.

2) սույն ընթացակարգի 12-րդ կետում նշված դեպքում հայտատուն սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները.

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

  1. Կոմիտեն սույն ընթացակարգի 9-րդ կետով նախատեսված որոշումներից մեկն ընդունելու մասին Հարթակի միջոցով Հայտատուի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է վերջինիս` որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի մերժման դեպքում Կոմիտեն համապատասխան որոշման մասին Հայտատուին տեղեկացնելիս նշում է նաև մերժման հիմքերի մասին:
  2. Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում սույն ընթացակարգի 13-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող ոչ էական բնույթի թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների կամ այլ նմանատիպ բացթողումների) առկայության դեպքում Կոմիտեն, հայտը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է Հայտատուին այդ մասին՝ հաղորդագրություն ուղարկելով վերջինիս կողմից Հարթակի միջոցով տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին։ Տեղեկացման մեջ Հայտատուին առաջարկվում է նշված թերությունները վերացնել կամ ներկայացնի բացակայող փաստաթղթերը՝ հաղորդագրությունն սույն կետով սահմանված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
  3. Ոչ էական թերություն է համարվում հայտում կամ ներկայացված փաստաթղթերում առկա այնպիսի ձևական կամ տեխնիկական բնույթի վրիպումը, անճշտությունը կամ բացթողումը, որը չի ազդում՝
  • հայտի նյութական բովանդակության,
  • գնահատման օբյեկտիվության,
  • հավասար մրցակցային պայմանների ապահովման,
  • կամ Կոմիտեի կողմից փաստաթղթերի իրավական վավերացիայի վրա։

Ոչ էական թերություններ կարող են համարվել մասնավորապես՝

  • փաստաթղթի ստորագրության բացակայություն, եթե այն ակնհայտորեն ներկայացված է վերջնական տարբերակով և ստորագրման բացակայությունը կարող է վերացվել առանց բովանդակային փոփոխության,
  • տեխնիկական վրիպակներ, ներառյալ՝ թվերի փոքր շեղումներ, ձևաչափային անկանոնություններ կամ տառասխալներ, որոնք պետք է հստակեցնել բովանդակության միանշանակ ընկալման համար,
  • փաթեթում այնպիսի փաստաթղթի բացակայությունը, որոնք կարող են տրամադրվել լրացուցիչ ժամկետում՝ առանց փաստացի գնահատման արդյունքի փոփոխության,
  • Հարթակում կամ էլեկտրոնային փոստով փոխանցված տեղեկատվության մեջ թույլ տրված ակնհայտ տեխնիկական սխալները կամ ձևաչափային վրիպումները (օրինակ՝ փաստաթղթի վերնագրի ոչ էական շեղում, փաստաթղթի անվանման անճշտություն կամ փոխանցման պահին տեղաշարժված կցորդ), որոնք չեն խաթարում փաստաթղթի բովանդակության ընկալումը կամ դրա իրավական ուժը, կարող են համարվել ոչ էական թյուր հաղորդում՝ պայմանով, որ դրանք բացահայտվում և շտկվում են պարզ պարզաբանմամբ կամ նոր փաստաթղթի նույնականացման միջոցով՝ առանց լրացուցիչ իրավական գործողությունների անհրաժեշտության։

Ոչ էական թերություն չի համարվում, եթե․

  • այն հանգեցնում է փաստաթղթի բովանդակության խեղաթյուրման կամ երկիմաստության,
  • այն առաջացնում է անարդար առավելություն կամ խախտում է հավասար մրցակցային դաշտը,
  • դրա արդյունքում Կոմիտեն չի կարող վստահությամբ որոշել տվյալ փաստաթղթի նպատակն ու իրավական ուժը,
  • այն առնչվում է պայմանների, չափանիշների կամ պահանջների՝ ամբողջական կամ մասամբ չկատարմանը։

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ------------ի ----ի N -----Ն որոշմամբ սահմանված պահանջներին Զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության գնահատման նպատակով Կոմիտեն ձևավորում է Հանձնաժողով և նրա անդամների կազմից նշանակում Հանձնաժողովի նախագահ:
  2. Հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը, ապահովում է նիստերի արդյունավետ կազմակերպումը և համակարգում է հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները՝ հանձնաժողովի քարտուղարի միջոցով:
  3. Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կազմակերպումն իրականացնում է Հանձնաժողովի քարտուղարը (այսուհետ՝ քարտուղար):
  4. Հանձնաժողովի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով՝ հաշվի առնելով սույն սույն կետի կարգավորումները։ Հանձնաժողովը բաղկացած է 9 անդամից և իր կազմում ընդգրկում է ներկայացուցիչներ`
  • Զբոսաշրջության կոմիտեից (2 ներկայացուցիչ)․
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայությունից (2 ներկայացուցիչ).
  • Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (1 ներկայացուցիչ).
  • Շրջակա միջավայրի նախարարությունից (1 ներկայացուցիչ)․
  • Շուկայի տեսչական մարմնից (1 ներկայացուցիչ)․
  • զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումներիներկայացուցիչներ (1 ներկայացուցիչ` համաձայնությամբ, ընդ որում մեկ միավորումից առավելագույն մեկ ներկայացուցիչ).
  • սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններից (1 ներկայացուցիչ` համաձայնությամբ).
  1. Սույն Հավելված 1-ի 17-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված ներկայացուցիչները՝ համապատասխանաբար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվող անձինք, ընդգրկվում են հանձնաժողովի կազմում՝ փոխարինելիության (ռոտացիայի) սկզբունքով։ Սույն ենթաօրենսդրական ակտի իմաստով փոխարինելիության (ռոտացիայի) սկզբունքը ենթադրում է, որ նշված կառույցներից յուրաքանչյուրն ունի հանձնաժողովում ներկայացված լինելու հնարավորություն՝ սահմանափակ ժամկետով և փոփխվելու նախապայմանով, առանց որևէ կազմակերպության (կազմակերպության ներկայացուցչի) երկարաժամկետ կամ շարունակական ներգրավման իրավունքի։ Նշված յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է ընդգրկվել առավելագույնը մեկ ներկայացուցիչ։ Հանձնաժողովում այդ ներկայացուցիչների ընդգրկման կարգը սահմանվում է Կոմիտեի կողմից՝ թափանցիկ և հավասարակշռված ընթացակարգով։
  2. Հանձնաժողովը՝

1) գնահատում է որակավորման պայմաններին Զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանությունը.

2) տալիս է եզրակացություն որակավորման պահանջներին Զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության մասին:

  1. Հանձնաժողովը որակավորման գնահատումն իրականացնում է Կոմիտեի առաջարկությամբ ընտրված վայրում, որի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան գնահատման նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ՝ գնահատման իրականացման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների հիմնավորմամբ ներկայացվում է հանձնաժողովի նախագահին, ով ՝ հանձնաժողովի անդամների նախնական համաձայնությամբ հաստատում կամ մերժում է գնահատումն իրականացնում վայրի առաջարկը։ Հաստատված վայրի, գնահատման օրվա և ժամի վերաբերյալ Հայտատուն Կոմիտեի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է առնվազն երեք աշխատանքային օր առաջ։ Գնահատումն իրականացվում է Զբոսաշրջային ավտոբուսի արտաքին և ներքին զննությամբ՝ ինչպես կայանած, այնպես էլ շարժման վիճակում։ Հանձնաժողովը կարող է օգտագործել փաստագրման տեխնիկական միջոցներ։
  2. 21. Քարտուղարը Զբոսաշրջային ավտոբուսը Հանձնաժողովի գնահատմանը ներկայացնելու օրվա, ժամի ու վայրի մասին Հայտատուին տեղեկացնում է (էլեկտրոնային փոստի միջոցով) ՝ գնահատման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ։ Ընդ որում գնահատման օրը պետք է լինի ոչ ուշ, քան սույն ընթացակարգի 7-րդ կետով նախատեսված որոշման ընդունման օրվան հաջորդող 25 աշխատանքային օրվա ընթացքում։
  3. Զբոսաշրջային ավտոբուսի՝ որակավորման պահանջներին համապատասխանության հարցը քննարկվում և դրա վերաբերյալ որոշումը ընդունվում է Հանձնաժողովի նիստերում: Հանձնաժողովի նիստն իրավազոր է (քվորում ունի), եթե նիստին մասնակցում է առնվազն 5 անդամ:
  4. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Հանձնաժողովի որոշումները ընդունվում են ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում՝ Հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է։ Հանձնաժողովի կողմից որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների ձայների թվի պարզ մեծամասնությամբ:
  5. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Արձանագրությունը, որը որակավորման պահանջներին համապատասխանության հարցը քննարկելու դեպքում ներառում է նաև եզրակացությունը, կազմվում է 2 օրինակից և ստորագրվում հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից:
  6. Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է հայտատուին, որն այն ստանալու փաստը հաստատում է արձանագրության մյուս օրինակի վրա դրած իր ստորագրությամբ: Արձանագրության մեկ օրինակը պահվում է Կոմիտեի մոտ։
  7. Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կոմիտեն հանձնաժողովի արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը բավարարելու և Զբոսաշրջային ավտոբուսին որակավորում շնորհելու մասին որոշում և հայտատուին էլեկտրոնային տարբերակով տրամադրում է համապատասխան որակավորման վկայական:
  8. Որակավորման վկայականը.

1) տրվում է Զբոսաշրջային ավտոբուսի թողարկման տարեթվից կախված՝ հետեւյալ ժամկետներով.

ա. մինչև 10 տարվա արտադրության Զբոսաշրջային ավտոբուսներին՝ 3 (երեք) տարի ժամկետով,

բ. 11-ից մինչև 15 տարվա արտադրության Զբոսաշրջային ավտոբուսներին՝ 2 (երկու) տարի ժամկետով,

գ. 15 և ավելի տարվա արտադրության Զբոսաշրջային ավտոբուսներին՝ 1 (մեկ) տարի ժամկետով։

2) մեկ տարուց ավելի ժամկետով տրամադրվելու դեպքում, երկրորդ և հաջորդող տարիների համար Հայտատուն պարտավոր է վճարել համապատասխան պետական տուրքը և վճարումը հավաստող փասաթղթերը Հարթակի միջոցով ներկայացնել Կոմիտե մինչև հաշվետու օրացուցային տարվա երկրորդ աշխատանքային օրը:

  1. Սույն Հավելված 1-ի 27-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետները կիրառվում են միայն այն Զբոսաշրջային ավտոբուսների նկատմամբ, որոնք չեն գերազանցել առավելագույն տարիքային շեմը՝ սահմանված սույն Հավելված 1-ի 29-րդ կետով:
  2. Սկսած 2030 թվականի հունվարի 1-ից՝ Զբոսաշրջային ավտոբուսները, որոնց թողարկման տարեթվից անցել է 20 (քսան) և ավելի տարի, չեն ենթարկվում որակավորման (վերաորակավորման/որակավորման վկայականի երկարաձգման) և չեն կարող օգտագործվել զբոսաշրջային ուղեւորափոխադրումների իրականացման նպատակով։ Ընդ որում, այն Զբոսաշրջային ավտոբուսները, որոնք 2030 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն գործող որակավորման վկայական և որոնց թողարկման տարեթվից անցել է 20 (քսան) կամ ավելի տարի, կարող են շահագործվել բացառապես մինչև վկայականի գործողության ժամկետի ավարտը։ Նման Զբոսաշրջային ավտոբուսը ենթակա չէ վերաորակավորման, իսկ համապատասխան վկայականի ժամկետը ենթակա չէ երկարաձգման կամ։
  3. Թողարկման տարեթվից հաշված 20 և ավել տարվա արտադրության Զբոսաշրջային ավտոբուսը չի կարող որակավորվել։

31․ Հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում Կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտը մերժելու մասին որոշում է ընդունում, և այն ևս 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ խիստ նույնականացում անցնելուց հետո հասանելի է դարձնում Հարթակում, ինչպես նաև ծանուցում է Հայտատուի կողմից Հարթակի միջոցով տրամադրված էլեկտրոնային փոստով:

  1. Որակավորումը մերժելուց հետո Հայտատուն իրավունք ունի միևնույն Զբոսաշրջային ավտոբուսի մասով որակավորման հայտ ներկայացնել ոչ ավել, քան տարեկան մեկ անգամ։ Այդ նպատակով դիմումը ներկայացվում է նույն կարգով։
  2. Որակավորման վկայականի գործողությունը դադարում է՝

1) գործողության ժամկետի ավարտով.

2) որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ իրավատիրոջ դիմումի հիմքով՝ սկսած Կոմիտեում դիմումի մուտքագրման հաջորդ օրվանից, եթե դիմումում չի նշվում ավելի ուշ ժամկետ։ Դիմումում նշվող ժամկետը չի կարող գերազանցել վկայականի գործողության սահմանված ժամկետը։

3) Կոմիտեի որոշմամբ` սույն ընթացակարգի 39-րդ կետով սահմանված հիմքերով:

 

 

  1. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

  1. Եթե որակավորման վկայականի գործողության ընթացքում Զբոսաշրջային ավտոբուսը դառնում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, կամ այն շահագործելու ընթացքում արձանագրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված իրավախախտում, ապա Կոմիտեն իրավասու է նախաձեռնել որակավորման պայմաններին Զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության լրացուցիչ գնահատում։ Նման որոշումը ծանուցվում է հայտատուին Հարթակի, իսկ առանձին դեպքերում, երբ Հարթակով ծանուցումը հասանելի չէ տեխնիկական պատճառներով՝ Հարթակում Հայտատուի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով, ու միաժամանակ նրան ծանուցվում է գնահատման օրվա, ժամի ու վայրի մասին՝ այդ օրվանից առնվազն 20 աշխատանքային օր առաջ։
  2. Սույն Հավելված 1-ի 34-րդ կետով նախատեսված լրացուցիչ գնահատումն իրականացվում է որակավորման պայմաններին Զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության գնահատման ընդհանուր կարգով։ Եթե հայտատուն չի ներկայացնում համապատասխանության գնահատման, կամ գնահատման արդյունքում Հանձնաժողովը կայացնում է բացասական եզրակացութուն, վկայականի գործողությունը կասեցվում է։ Նման դեպքում հայտատուն Զբոսաշրջային ավտոբուսը կարող է կրկին գնահատման ներկայացնել ոչ ավել, քան տարեկան մեկ անգամ։ Այդ նպատակով դիմումը ներկայացվում է համապատասխան էլեկտրոնային հարթակի (https://tourism.e-gov.am/) միջոցով։
  3. Որակավորում անցած Զբոսաշրջային ավտոբուսի նկատմամբ սեփականության իրավունքը ամբողջությամբ կամ մասամբ՝ որևէ իրավազորության մասով դադարում է , ապա որակավորման վկայականի գործողության չի դադարեում։
  4. Վկայականի գործողությունը կասեցվում է, իսկ Զբոսաշրջային ավտոբուսը համարվում է որակավորում չունեցող, նաև այն դեպքում, եթե Հայտատուն Սույն Հավելված 1-ի 27-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել պետական տուրքի վճարման ապացույց։
  5. Վկայականի գործողության կասեցումը չի ազդում վկայականի գործողության ժամկետի ավարտի վրա։
  6. 39. Սույն Հավելված 1-ի 37-րդ կետի համաձայն վկայականի կասեցման դեպքում Հայտատուն (իսկ 36-րդ կետով սահմանված դեպքերում՝ նոր սեփականատերը կամ օգտագործողը, եթե նա հանդիսանում է զբոսաշրջային ուղևորափոխադրող), կարող է համապատասխան պաշտոնական ինտերնետային կայքի (tourism.e-gov.am) համապատասխան ենթաբաժնի միջոցով ներկայացնել վկայականի կասեցումը վերացնելու հայտ, դրան կցելով Զբոսաշրջային ավտոբուսի տեխնիկական անձնագրի պատճենը, իսկ Զբոսաշրջային ավտոբուսը իր սեփականությունը չհանդիսանալու դեպքում` նաև Զբոսաշրջային ավտոբուսի նկատմամբ իր օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ Եթե կասեցման հիմք է եղել պետական տուրքի չվճարումը, ապա կցվում է նաև պետական տուրքի վերաբերյալ ապացույցը։
  7. 40. Կոմիտեն վկայականի կասեցումը վերացնելու հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք` ընդունելով կասեցումը վերացնելու կամ հայտը մերժելու մասին որոշում, ինչի մասին Հայտատուն ծանուցվում է հարթակի և էլեկտրոնային փոստի միջոցով:
  8. 41. Կոմիտեն իր որոշմամբ դադարեցնում է Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման վկայականի գործողությունը, եթե՝

1) Սույն Հավելված 1-ի 34-րդ կետով նախատեսված լրացուցիչ գնահատման արդյունքներով որակավորման պայմաններին Զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանության մասով տրվել է բացասական եզրակացություն.

2) Զբոսաշրջային ավտոբուսը՝

ա) սահմանված ժամկետի ավարտից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի անցել պարտադիր տեխնիկական զննություն,

բ) տեխնիկական զննության արդյունքներով ճանաչվել է անսարք և շահագործման ոչ պիտանի, կամ

գ) լրացուցիչ գնահատման արդյունքներով ստացել է «0» գնահատական՝ արտաքին տեսքի կամ ուղևորասրահի բաղադրիչների գծով՝ հաստատված չափորոշիչներով սահմանված նվազագույն շեմից էականորեն շեղման պատճառով։

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրվել է Զբոսաշրջային ավտոբուսը Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով  առանց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու վարելու դեպք:

 

  1. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
  2. Որակավորումը հավաստվում է համապատասխան որակավորման վկայականով և որակավորման նշանով:
  3. Որակավորման նշանը փակցվում է Զբոսաշրջային ավտոբուսի դիմապակուն` դրսից և ներսից տեսանելի հատվածում:
  4. Կոմիտեն վարում է որակավորում ունեցող Զբոսաշրջային ավտոբուսների գրանցամատյան: Գրանցամատյանի ձևը հաստատում է Կոմիտեի ղեկավարը:

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
------------ի ----ի N -----Ն որոշման

 

  1. Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման չափանիշներ (կիրառելի են այն չափանիշներ, որոնք նշված են «+» նշանով կամ նշված են որպես պարտադիր)

Աղյուսակ

NN
ը/կ

Նվազագույն պահանջները

Չափանիշները

Զբոսաշրջային ավտոբուս՝
22 և ավելի նստատեղով

Զբոսաշրջային ավտոբուս՝
12-21
նստատեղով

Զբոսաշրջային ավտոբուս՝
մինչև 11
նստատեղով

1

2

 

3

4

 

I. Զբոսաշրջային ավտոբուսի արտաքին տեսքը`

 

 

 

2.

Մեքենայի թափքի վրա տեսանելի քերծվածքների և վնասվածքների բացակայություն (բացառությամբ մինչև 20մմ երկարությամբ ու 2մմ լայնությամբ խազերի ու մինչև 5 մմ առավելագույն տրամագծով այլ վնասվածքների)

+

+

+

3.

Արտաքին ներկաքողարկման ամբողջականություն (առանց ներկի տակից ժանգոտածության, բացառությամբ մինչև 5 մմ առավելագույն տրամագծով ժանգոտածությունների)

+

+

+

4.

Ապակիների վրա՝ վարորդի և ուղևորների անմիջական դեսադաշտում վնասվածքների բացակայություն (բացառությամբ մինչև 150մմ երկարությամբ ու 1մմ լայնությամբ խազերի ու մինչև 20մմ առավելագույն տրամագծով այլ վնասվածքների)

+

+

+

 

II. Զբոսաշրջային ավտոբուսի սրահը`

 

 

 

5.

Վարորդի ու բոլոր ուղևորների ամրագոտիների առկայություն

Պարտադիր պահանջ

Պարտադիր պահանջ

Պարտադիր պահանջ

6.

Բոլոր նստատեղերի համար բարձրորակ կտորից պաստառ և նստատեղերի պաստառների վրա պատռվածքների, ճաքերի և այլ տեսակի վնասվածքների բացակայություն

+

+

+

7.

Առաստաղի և հատակի պաստառների վրա վնասվածքների բացակայություն

+

+

+

8.

Հատակի վրա անհարթությունների բացակայություն

+

+

+

9.

Նստատեղերի բռնակների (առկայության դեպքում)՝ առանց վնասվածքների և սարքին վիճակ

+

+

+

10.

Նստատեղերի ծալովի արմնակալների առկայություն, առանց վնասվածքների և սարքին վիճակ

+

+

 

11.

Մեկ անձի համար նախատեսված նստատեղի նվազագույն լայնությունը (սմ)

43

40

37

12.

Նվազագույն հեռավորությունն առջևի նստատեղից (սմ)

70

70

60

13.

Երկու շարքի միջև նվազագույն հեռավորությունը (սմ)

50

50

40

14.

Նստատեղերի հենակների նվազագույն բարձրությունը (սմ)

68

60

50

15.

Բոլոր նստատեղերի թեքվող հենակներ (առնվազն 10 աստիճան անկյան չափով)

+

Պահանջ չկա

Պահանջ չկա

16.

Նստարանների հետնամասում տեղեկատվական նյութերի համար նախատեսված գրպանիկների առկայություն

+

+

Պահանջ չկա

17.

Նստատեղերի հենակների վերին մասում հիգիենիկ ծածկոցի առկայություն (չի պահանջվում, եթե նստատեղը կամ դրա հենակների վերին մասը պաստառապատված են կաշվով, արհեստական կաշվով կամ այլ հեշտ լվացվող նյութով)

+

+

Պահանջ չկա

18․

Ավել նստատեղի և արտադրող գործարանի կողմից չնախատեսված այլ

կառուցվածքային փոփոխությունների բացակայություն

 

 

 

19.

Սառնարան

+

+

+

20.

Ներքին լուսավորություն, այդ թվում` անհատական լուսավորություն յուրաքանչյուր նստատեղի համար

+

+

+

21.

Վարագույրներ (շարժական, մգեցնող)

+

+

+

22.

Լուսամուտները` երկշերտ, ապակեպատ, առանց հերմետիկության խախտումների

+

+

Պահանջ չկա

23.

Զբոսաշրջային ավտոբուսը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար (անվասայլակով մուտք, ֆիքսացման համակարգ, համապատասխան նշանավորում և լիազոր մարմնի հավաստագրում)

+

+

+

 

III. Ակուստիկան

 

 

 

24.

Խոսափող՝ վարորդի և զբոսավարի համար (միացված մեքենայի ակուստիկ համակարգին)

+

+

Պահանջ չկա

25.

Նվագարկիչ

+

+

+

26.

Տեսասարքավորումներ՝ առնվազն 1 մոնիթոր յուրաքանչյուր 6 շարքի համար

 +

+

Պահանջ չկա

 

IV. Օդափոխման համակարգը

 

 

 

27.

Օդափոխման կամ օդակարգավորման համակարգ, որն աշխատում է, երբ նույնիսկ մեքենան շարժման մեջ չէ

+

+

+

28.

Ջեռուցող համակարգ, որն աշխատում է, երբ նույնիսկ մեքենան շարժման մեջ չէ

+

+

+

 

V. Ուղեբեռը

 

 

 

29.

Ձեռքի ուղեբեռի խցիկ-սրահի նվազագույն բարձրությունը (սմ)

15

 Պահանջ չկա

Պահանջ չկա

30.

Բեռնախցիկի նվազագույն տարողունակությունը (դմ3 ՝ 1 ուղևորի համար)

60

45

40

 

VI. Անվտանգության համակարգեր

 

 

 

31.

Հակաարգելակման համակարգ (ABS)

Պարտադիր պահանջ

Պարտադիր պահանջ

Պարտադիր պահանջ

32.

Լրացուցիչ արգելակման համակարգ (ռետարդեր, ինտարդեր, TELMA կամ համարժեք)

Պարտադիր պահանջ

Պահանջ չկա

Պահանջ չկա

 

  1. Սույն Հավելված 2-ի Աղյուսակի 23-րդ կետով նախատեսված՝ Զբոսաշրջային ավտոբուսը հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար հարմարեցված լինելու պահանջը սահմանվում է որպես պարտադիր՝ սկսած 2030 թվականի հունվարի 1-ից, և հանդիսանում է Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման պարտադիր նախապայման։ Այն Զբոսաշրջային ավտոբուսները, որոնք 2030 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն գործող որակավորման վկայական և չեն համապատասխանում Հավելված 2-ի Աղյուսակի 23-րդ կետով սահմանված հարմարեցման պահանջին, կարող են շահագործվել մինչև այդ վկայականի գործողության ժամկետի ավարտը՝ առանց վերաորակավորման հնարավորության։
  2. Զբոսաշրջային ավտոբուսը համարվում է որակավորման պահանջներին Զբոսաշրջային ավտոբուսի համապատասխանող, եթե համապատասխանում է տվյալ տեսակի Զբոսաշրջային ավտոբուսի նկատմամբ պահանջների առնվազն 75 տոկոսին, և միաժամանակ համապատասխանում է որպես պարտադիր պահանջ նշված բոլոր պահանջներին։

 

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2025 թվականի
------------ի ----ի N -----Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

N _______

_______________________________________________________________________
(
Զբոսաշրջային ավտոբուսի մակնիշը և պետական համարանիշը)

Տրված է` ___ ___________ 20  թ.

Գործողության ավարտը՝ ___ ___________ 20  թ.

ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ՝

 

 _____________________________
(
ստորագրությունը)

Կ.Տ.

 

 

 

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2025 թվականի
------------ի ----ի N -----Ն որոշման

 

Ձև

 

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ
ԱՎՏՈԲՈՒՍ

TOURIST BUS

 

 

  • Обсуждалось

    23.05.2025 - 07.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1523

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: