ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18֊Ի 87֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
․․․․․․․․ 2025 թվականի N ֊Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18֊Ի 87֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33֊րդ և 34֊րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1․ ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 18֊ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 87֊Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները․
1) 2֊րդ կետը «լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համաձայնությամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայության կողմից տրամադրվող թույլտվությունների» բառերով․
2) 2֊րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․1․ կետով․
«2․1․ Օտարերկրացուն Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առչնվելու թույլտվությունները առանց լիազոր մարմնի համաձայնության Արտաքին հետախության ծառայությունը տրամադրում (այդ թվում՝ ստուգողական միջոցառումներն անցկացնում) և դադարեցնում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 7֊րդ հոդվածի 2֊րդ մասի 6֊րդ կետով նախատեսված կառավարության որոշմամբ սահմանված կարգով։ Արտաքին հետախուզության ծառայությունը օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունները տրամադրելու նպատակով ուսումնասիրության առարկա է դարձնում նաև սույն կարգի 4֊րդ կետում թվարկված և օրենքի 7֊րդ հոդվածի 2֊րդ մասի 6֊րդ կետով նախատեսված կառավարության որոշմամբ չնշված փաստաթղթերը։»․
3) 4֊րդ կետի 5֊րդ ենթակետում ««Պետական գաղտնիքի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք)» բառերը փոխարինել «օրենքի» բառով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« » ______________ 2025թ.
ք. Երևան
-
Обсуждалось
13.05.2025 - 28.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба внешней разведки
Просмотры 1859
Принт